• Վերջին
  • Հանրաճանաչ
Մեկնարկում է «ՌեԱնիմանիա» կինոփառատոնը

Մեկնարկում է «ՌեԱնիմանիա» կինոփառատոնը

14.12.2020
Հրապարակվել է «Մոնթե» կենսագրական ֆիլմի պաշտոնական թրեյլերը

Հրապարակվել է «Մոնթե» կենսագրական ֆիլմի պաշտոնական թրեյլերը

06.11.2026
Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

05.11.2026
«Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

«Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

05.11.2026
Գովազդ
Հաստատվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների կազմը

90 հայտ՝ 272,7 մլն դրամի համար․ Կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026-ի մրցույթի տվյալները

31.10.2026
Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

24.10.2026
«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

24.10.2026
Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

19.10.2026
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

15.10.2026
«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

14.10.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Շաբաթ, 7 Նոյեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոմիջոցառումներ

Մեկնարկում է «ՌեԱնիմանիա» կինոփառատոնը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
14.12.2020
Բաժին՝ Կինոմիջոցառումներ, Հայաստան
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
Մեկնարկում է «ՌեԱնիմանիա» կինոփառատոնը
2
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի դեկտեմբերի 15-29-ը՝ առցանց եղանակով։ Հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը՝ փառատոնը փոքր-ինչ հետաձգվել է և իրականացրել ձևաչափային փոփոխություններ։

Դեկտեմբերի 15-29-ն ընկած ժամանակահատվածում փառատոնն իր REA-ON հարթակում կազմակերպելու է առցանց աշխատարաններ, որոնց հանդես կգան կինոոլորտի առաջատար մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից, ովքեր կկիսեն իրենց հարուստ փորձը մասնակիցների հետ և հնարավորություն կընձեռեն հարստացնել գիտելիքներն ու ծանոթանալ արտերկրի փորձին։

Վարպետության դասով հանդես կգա Mona Lisa Descending a Staircase ֆիլմի համար Օսկարի արժանացած Ջոան Գրացը, ով ամերիկացի անիմատոր է, կինոգործիչ և մասնագիտացված է կավանկարչության ասպարեզում։ Աշխատարան կվարի կանադացի ծաղրանկարիչ, անիմատոր Գրեհեմ Անաբելը, ով մասնագիտացված է կոմիքսների ստեղծման ոլորտում, ստեղծել է նաև աշխատանքներ հեռուստատեսության, վիդեո խաղերի ասպարեզում։ Նրա ստեղծած ֆիլմերն առաջադրվել են մի շարք կինոմրցանակների։

Հանրության հետ իր փորձով կկիսվի նաև ֆրանսիացի անիմատոր, «Եվրոպայի անիմացիոն մրցանակաբաշխության» ասոցիացիայի նախագահ, գլխավոր քարտուղար, կինոպրոդյուսեր  Ժան-Պոլ Կոմանը։

Ամերիկաբնակ հայազգի ռեժիսոր Արամ Յակուբյանը, ով կոնտենտ է ստեղծում Netflix-ի համար, նույնպես հետաքրքիր աշխատարան կանցկացնի։ Կոմիքսներ ստեղծելու վերաբերյալ հետաքրքիր պատմություններ կպատմի իսպանացի հայտնի գրող Աբել Ալվեսը։

Գերմանացի ծաղրանկարիչ և գրաֆիկ դիզայներ Ռեինհարդ Քլիեսթը, ով հայտնի է աշխարհահռչակ Էլվիս Փրեսլիի կենսագրականի ստեղծմամբ, նույնպես աշխատարան կվարի։

Օսկար մրցանակի առաջադրված հինգ ֆիլմերի վրա աշխատած Մարկ Շապիրոն, ով աշխատել է  Nike և այլ բրենդների PR և մարքեթինագային արշավների ուղղությամբ, նույնպես կկիսվի իր փորձով։

Փառատոնի շրջանակում առցանց ձևաչափով կներկայացվի նաև ինքնատիպ համերգ։

«Չնայած տիրող բարդ իրավիճակին՝ այս օրերին փառատոնն ակտիվ աշխատել է կազմակերպչական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ՝ լիահույս լինելով, որ հանրությանը պետք է հաղորդակից դարձնել մշակույթին անգամ երկրի համար բարդ իրավիճակներում։ Մենք հավատացած ենք, որ ներկայացվելիք առցանց աշխատարանները կարևոր նշանակություն կունենան ոլորտում մասնագիտանալ ցանկացողների համար, և էլ ավելի շատ գիտելիքներով ու հմտություններով կհարստացնեն կինոսերներին», — նշում է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնի տնօրեն Վրեժ Քասունին։

Հավելենք նաև, որ այս տարի փառատոնի կայացմանն աջակցել են ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, Երևանում Գյոթե կենտրոնը և  Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 36
Պիտակներ՝ անիմացիաԵրևանկինոփառատոնՀայաստանՌեԱնիմանիաՌեԱնիմանիա-2020
Նախորդ նյութը

Պրոդյուսեր Ջերի Բրուքհայմերը հեռանում է Paramount-ից

Հաջորդ նյութը

«Եվս մեկը» դարձել է եվրոպական «Օսկարի» դափնեկիր

Առնչվող Նյութեր

Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Հեղինակ՝ KinoPress Staff
05.11.2026

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքով նախատեսված պետական ֆինանսավորում տրամադրելու կարգը մինչ օրս ընդունված չէ։ Կառավարությունը համապատասխան...

Հաստատվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների կազմը

90 հայտ՝ 272,7 մլն դրամի համար․ Կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026-ի մրցույթի տվյալները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
31.10.2026

Հայաստանի կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026-ի մրցույթների առաջին արդյունքները․ 90 հայտից գնահատման փուլ է անցել 43 նախագիծ՝ 272,7 մլն դրամի...

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հեղինակ՝ KinoPress Staff
24.10.2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը ժամանել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ՝ մասնակցելու հոկտեմբերի 23-24-ին անցկացվող Golden Globes Silk Road Tribute Gala միջազգային...

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Հեղինակ՝ KinoPress Staff
15.10.2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը Տաշքենդում կայանալիք Golden Globes Silk Road Tribute Gala-ի վեց մեծարվողներից մեկն է։

Հաջորդ նյութը
«Եվս մեկը» դարձել է եվրոպական «Օսկարի» դափնեկիր

«Եվս մեկը» դարձել է եվրոպական «Օսկարի» դափնեկիր

  • «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    2 կիսումներ
    Կիսվել 1 Հրապարակել X-ում 1
  • Հրապարակվել է «Մոնթե» կենսագրական ֆիլմի պաշտոնական թրեյլերը

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • «Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • 10 ամանորյա ֆիլմեր

    4 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 1
  • Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

  • English
  • Русский
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: