• Վերջին
  • Հանրաճանաչ
ՌԴ-ում «դատարկախոսություն» են որակել Հայաստանի կինոյի հիմնադրամի ներկայացուցչի առաջարկը

ՌԴ-ում «դատարկախոսություն» են որակել Հայաստանի կինոյի հիմնադրամի ներկայացուցչի առաջարկը

16.09.2024
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

15.10.2026
«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

14.10.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
Գովազդ
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

10.10.2026
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

09.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

07.10.2026
«Տանիքը՝ Հայաստան» կինոծրագիրը կներկայացնի 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը

«Տանիքը՝ Հայաստան» կինոծրագիրը կներկայացնի 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը

05.10.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում

Երկրորդ տարին՝ սպասման մեջ․ կհասցնի՞ Կինոյի հիմնադրամը 2026-ին որևէ նոր ֆիլմ ֆինանսավորել

04.10.2026
Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

04.10.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն ԱՊՀ

ՌԴ-ում «դատարկախոսություն» են որակել Հայաստանի կինոյի հիմնադրամի ներկայացուցչի առաջարկը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
16.09.2024
Բաժին՝ ԱՊՀ, Կինովարձույթ, Հայաստան
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
ՌԴ-ում «դատարկախոսություն» են որակել Հայաստանի կինոյի հիմնադրամի ներկայացուցչի առաջարկը
185
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Հայաստանի կինոյի հիմնադրամի առաջարկն այն մասին, որ ԱՊՀ երկրներից մեկում վարձութային վկայական ստացած ֆիլմերը կարող են վարձույթ դուրս գալ միավորման ողջ տարածքում «դատարկախոսություն» է, հայտարարել է Զուգահեռ ներմուծման ասոցիացիայի տնօրեն, մտավոր իրավունքների նախկին օմբուդսմեն Անատոլի Սեմյոնովը НСН-ի հետ զրույցում:

«Այստեղ հարցն այն չէ, որ վարձույթի համար իրավատերերի համաձայնությունը տրվի: Հարցը վարչական է: Համապատասխանաբար, սա հեղինակային իրավունքի խնդիր չէ: Այսինքն, եթե ԱՊՀ-ն պայմանավորվի, որ որևէ ֆիլմ թողարկվում է ԱՊՀ տարածքում, ապա, համապատասխանաբար, այն կարելի է շրջանառել [միավորման] ցանկացած երկրում: Բայց դա չի նշանակում, որ այն ավտոմատ կերպով իրավունք է տալիս այս ֆիլմը ցուցադրել կինոթատրոններում՝ առանց հեղինակային իրավունքի սեփականատիրոջ, կինոստուդիայի կամ դիստրիբյուտորի հետ լիցենզային պայմանագիր կնքելու: Խոսքը հենց այն մասին է, որ ԱՊՀ յուրաքանչյուր երկիր պետք է ճանաչի վարձութային վկայականը: Վստահ եմ, որ այս նախաձեռնությունը ոչ մի աջակցություն չի ստանա, քանի որ ԱՊՀ տարբեր անդամների ճաշակները շատ տարբեր են», — ասել է Սեմյոնովը:

Ավելի վաղ Հայաստանի կինոյի հիմնադրամի փոխտնօրեն Վարդան Աբովյանն առաջարկել էր, որպեսզի ԱՊՀ երկրներից մեկում վարձութային վկայական ստացած ֆիլմերը կարողանան վարձույթ մտնեն միավորման ողջ տարածքում:

«Դա օդի հայտարարագիր է: Հայաստանի համար հիմա սկզբունքորեն բավական դժվար է ինչ-որ նախաձեռնություններ առաջ քաշել՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ բարդացած հարաբերությունները: Դե, ընդհանուր առմամբ, այն հայեցակարգը, որ ԱՊՀ բոլոր երկրները նույն կերպ են դատելու, թե ինչն է թույլատրելի և ինչն է անթույլատրելի…Նման բան չի լինի: Վստահ չեմ, որ այստեղ ընդհանրապես ինչ-որ օգնության մասին կարող է խոսք լինել: Սա պարզապես փորձ է օրինականացնել ցուցադրման միասնական թույլտվությունը: Ես կասեի, որ նման դատարկախոսությունը ոչ մի բանի մասին է», — հավելել է Սեմյոնովը:

Կինոյի հիմնադրամի առաջարկը մեծ ոգևորությամբ էր ընդունվել Ռուսաստանում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրից 2022 թվականից դուրս է եկել Հոլիվուդը, ինչից հետո խոսակցություններ էին պտտվում ֆիլմերի զուգահեռ ներմուծման համար լուծում գտնելու վերաբերյալ:

2021 թվականին ընդունված «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքը պարտադրում է հանրային ցուցադրություն իրականացնողներին ապահովել վարձութային վկայականի առկայությունը: Բացի այդ, Հայաստանում, ինչպես Ռուսաստանում և Ղազախստանում վարձութային վկայական ստանալու համար դրված է ֆիլմի տեղական լեզվով թարգմանության պահանջը:

НСН-ի հետ զրույցում Հայաստանի կինոյի հիմնադրամի առաջարկը քննադատել է նաև Կինոթատրոնների սեփականատերերի ասոցիացիայի նախագահ Ալեքսեյ Վորոնկովը՝ նշելով, որ այն աշխատելու է միայն մեկ ուղղությամբ:

«Նախաձեռնությունը կարող է հետաքրքիր լինել, բայց կարծում եմ՝ քիչ իրականանալի: ԱՊՀ երկրներում ռուսական ֆիլմի Ռուսաստանում ստացված վարձաութային վկայականը վավերացնելը, հավանաբար, պարզ պատմություն է: Բայց ինչպես կաշխատի հակառակ պատմությունը…Առայժմ հակադարձ մոդելին վերաբերվում եմ, մեղմ ասած, թերահավատորեն: Չեմ կարծում, որ դա կաշխատի: Եվ մենք հասկանում ենք, որ ամբողջ աշխարհում չկա նման բան, ինչպիսին է վարձութային վկայականը: Այսինքն, այն սկզբունքորեն գոյություն չունի», — ասել է Վորոնկովը:

ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան հայտնել էր, որ տարեսկզբից Ռուսաստանում հարյուրից ավելի վարչական գործեր են հարուցվել անօրինական կինովարձույթի վերաբերյալ, այս մասին ավելի վաղ փոխանցում էր ԿինոՊրեսը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 20
Աղբյուր՝ НСН
Պիտակներ՝ ԱՊՀՀայաստանՀայաստանի կինոյի հիմնադրամՌուսաստանվարձույթ
Նախորդ նյութը

Կինոյի հիմնադրամի ներկայացուցիչն առաջարկել է պարզեցնել ԱՊՀ-ում վարձութային վկայականների աշխատանքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հաջորդ նյութը

Կինոթատրոնները Միասնական տեղեկատվական համակարգի միջոցով ֆիլմերի վերաբերյալ տեղեկություն են տրամադրելու Կինոյի հիմնադրամին

Առնչվող Նյութեր

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է Կինոյի հիմնադրամին փոխանցել ազգային ֆիլմի կարգավիճակի տրամադրման իրավունքը և փոխել կինոյի ֆինանսավորման կանոնները։

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

Կոնվենցիայի կիրառումը կարող է պահանջել օրենսդրական փոփոխություններ և սերիալների պետական ֆինանսավորման համար լրացուցիչ միջոցներ։

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Հեղինակ՝ KinoPress Staff
09.10.2026

Գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով բռնագանձում տարածել Երևանի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող՝ նախկին «Այրարատ» կինոթատրոնի անշարժ...

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

Հեղինակ՝ KinoPress Staff
07.10.2026

ԿԳՄՍ նախարարությունը մրցույթ է հայտարարել ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության երկու թափուր պաշտոնների համար, որոնց աշխատանքի շրջանակում է կինոյի ոլորտը։

Հաջորդ նյութը
Կինոթատրոնները Միասնական տեղեկատվական համակարգի միջոցով ֆիլմերի վերաբերյալ տեղեկություն են տրամադրելու Կինոյի հիմնադրամին

Կինոթատրոնները Միասնական տեղեկատվական համակարգի միջոցով ֆիլմերի վերաբերյալ տեղեկություն են տրամադրելու Կինոյի հիմնադրամին

  • Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

    Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    32 կիսումներ
    Կիսվել 13 Հրապարակել X-ում 8
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    46 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 12
  • Ամենասեքսուալ 5 ֆիլմը՝ ըստ ԿինոՊրեսի. մաս 2

    47 կիսումներ
    Կիսվել 19 Հրապարակել X-ում 12
  • Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: