• Վերջին
  • Հանրաճանաչ
Ֆիլմարտադրողների ֆեդերացիան արձագանքել է Կինոյի հիմնադրամում կայացած հանդիպման շուրջ հնչած կարծիքներին

Ֆիլմարտադրողների ֆեդերացիան արձագանքել է Կինոյի հիմնադրամում կայացած հանդիպման շուրջ հնչած կարծիքներին

05.08.2025
«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

07.09.2026
Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

05.09.2026
«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

05.09.2026
Գովազդ
Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

30.08.2026
Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

24.08.2026
«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

24.08.2026
Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

24.08.2026
«Հուզական արժեք» ֆիլմը՝ 38-րդ Եվրոպական կինոմրցանակաբաշխության գլխավոր հաղթող

Բացվել է European Film Awards 2027-ի հայտերի երկրորդ փուլը

23.08.2026
Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

23.08.2026
«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

Աշխատակազմը կրճատվել է, ծախսերը՝ աճել․ ի՞նչ է կատարվում Հայաստանի կինոյի հիմնադրամում

16.08.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Շաբաթ, 12 Սեպտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Հայաստան

Ֆիլմարտադրողների ֆեդերացիան արձագանքել է Կինոյի հիմնադրամում կայացած հանդիպման շուրջ հնչած կարծիքներին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.08.2025
Բաժին՝ Հայաստան
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
Ֆիլմարտադրողների ֆեդերացիան արձագանքել է Կինոյի հիմնադրամում կայացած հանդիպման շուրջ հնչած կարծիքներին
82
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

2025 թվականի հուլիսի 28-ին Հայաստանի կինոյի հիմնադրամում կայացել է կինեմատոգրաֆիայի ոլորտում ընթացակարգային բարեփոխումների նպատակով ձևավորված մասնագիտական խմբի առաջին նիստը։ Խումբը ստեղծվել է հիմնադրամի տնօրենի՝ Դավիթ Բանուչյանի հրամանով՝ «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների շուրջ ոլորտի մասնագետների հետ համատեղ քննարկումներ իրականացնելու նպատակով։

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ-ն, որի ներկայացուցիչը՝ Հովհաննես Գալստյանը, մասնակցում է աշխատանքային խմբի աշխատանքներին, հանդես է եկել հաղորդագրությամբ՝ արձագանքելով նիստին հաջորդած քննարկումներին ու հրապարակումներին։

Ֆեդերացիան իր մտահոգությունն է հայտնել «նիստի ընթացքում որոշ մասնակիցների ագրեսիվ վարքի, ապա, նիստին հաջորդած հրապարակումներում, իբր թափանցիկության քողածածկույթի տակ, խմբի աշխատանքներին միջամտելու փորձերի կապակցությամբ»։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ որոշ կինոգործիչներ «ութ տարի շարունակ չեն նկատել կինոյի ոլորտում տեղի ունեցող խայտառակ ապօրինությունները» և այսօր անսպասելիորեն հանդես են գալիս որպես «օրինականության և հաշվետվողականության ռահվիրաներ»։

Հայաստանի կինոյի հիմնադրամի և կինոգիլդիաների միջև տարաձայնություններ են ի հայտ եկել օրենսդրական փոփոխությունների նախագծի շուրջ

Միևնույն ժամանակ, Ֆեդերացիան վերահաստատել է իր դիրքորոշումը բարեփոխումների գործընթացի նկատմամբ՝ նշելով․ «Սատարում ենք Կինոյի հիմնադրամին և կողմ ենք վարվող բարեփոխումների ընթացքին, քանի դեռ դրանք հակասության մեջ չեն մտել Հիմնադրամի իսկ կողմից որդեգրած՝ ոլորտի առողջացման քաղաքականությանը»։

ՖԱՀՖ-ը միաժամանակ ընդգծում է, որ անընդունելի է համարում ««Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում՝ կինոընկերությունների իրավունքների սահմանափակման, «Ազգային ֆիլմի» չափորոշիչների պակասեցման, Հիմնադրամին ֆիլմեր արտադրելու լիազորություններով օժտելու դրույթները»։

Ֆեդերացիան նաև դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և Հայաստանի կինոյի հիմնադրամին՝ պահանջելով «հստակ գնահատական՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ կառավարման ժամանակահատվածում տեղի ունեցած ապօրինությունների վերաբերյալ» և կոչ է արել ապահովել «իրավական գործընթացների թափանցիկ լուսաբանումը»։

Հայաստանի կինոյի հիմնադրամում մեկնարկել է ոլորտային բարեփոխումների աշխատանքային խմբի գործունեությունը

Հաղորդագրության եզրափակիչ հատվածում նշվում է, որ ՖԱՀՖ-ը կինոոլորտի առողջացման միակ արդյունավետ ուղին համարում է «բաց քննարկումների միջոցով, միմիանց շահերը չանտեսելու և հայկական կինոյի զարգացման գերակայությունը հիմք ընդունելով առաջ շարժվելու ընթացքը»։

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Հայաստանի կինոյի հիմնադրամում կայացած մասնագիտական խմբի առաջին նիստից հետո հիմնադրամը հրապարակեց հաղորդագրություն հանդիպման մասին, սակայն դրան հաջորդեցին կինոգործիչների հայտարարությունները, որոնցում նրանք հայտնեցին իրենց անհամաձայնությունը ներկայացված օրենսդրական փոփոխություններին և ընդգծեցին, որ հիմնադրամը իր հրապարակման մեջ չի անդրադարձել հնչած հակափաստարկներին։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Պիտակներ՝ Կինեմատոգրաֆիայի մասին օրենքկինոյի մասին օրենքՀայաստանՖիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա
Նախորդ նյութը

Հայաստանի կինոյի հիմնադրամի և կինոգիլդիաների միջև տարաձայնություններ են ի հայտ եկել օրենսդրական փոփոխությունների նախագծի շուրջ

Հաջորդ նյութը

Կինոոլորտի մասնագետները դեմ են նոր օրենսդրական նախաձեռնությանը. ասուլիս՝ օգոստոսի 8-ին

Առնչվող Նյութեր

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
07.09.2026

Հայաստանում գործում է ֆիլմերի վեցաստիճան դասակարգում․ բացատրում ենք՝ ինչ են նշանակում «Ը»-ից «21» նշումները և ինչով է հայկական մոտեցումը տարբերվում։

Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.09.2026

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան Վենետիկի կինոփառատոնի արդյունաբերական հարթակում կներկայացնի «Սինեմա Ալյանսը» և «Վերա» նախագիծը։

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.09.2026

Հայաստանի կինոակադեմիան ընտրել է Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը», սակայն չի հայտնել՝ քանի և որ ֆիլմերն էին մասնակցում հայտարարված մրցույթին։

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
24.08.2026

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 25-ին․ նախագիծը, ըստ գլխավոր պրոդյուսերի, ֆինանսավորվել է նրա անձնական միջոցներով։

Հաջորդ նյութը
Կինոոլորտի մասնագետները դեմ են նոր օրենսդրական նախաձեռնությանը. ասուլիս՝ օգոստոսի 8-ին

Կինոոլորտի մասնագետները դեմ են նոր օրենսդրական նախաձեռնությանը. ասուլիս՝ օգոստոսի 8-ին

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    4 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 1
  • Կինոյի հիմնադրամը հայտարարել է 2026 թվականի լիամետրաժ և կարճամետրաժ կինոնախագծերի մրցույթները

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    44 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 11
  • «Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: