Մայիսի 28-ին հայտնի է դարձել, որ Netflix ընկերությունը ձեռք է բերել Կաննի 72-րդ կինոփառատոնի մրցանակակիրներ դարձած երկու ֆիլմերի իրավունքները: Մաթի Դիոպի «Ատլանտիկան» (հիմնական մրցույթի Գրան պրին) եւ Ժերեմի Կլապենի «Ես կորցրել եմ իմ մարմինը» անիմացիոն ժապավենը («Քննադատության շաբաթ» Nespresso-ի մրցանակ):
«Ատլանտիկայի» սյուժեի կենտրոնում 17-ամյա Ադայի պատմությունն է, որը սիրահարված է Սուլեյմանին, բայց պետք է ամուսնանա հարուստին, իսկ նրա սիրելին ստիպված է լքել Դակարը ավելի լավ ապագա գտնելու համար: Ֆիլմը հանդիսատեսը կտեսնի ամբողջ աշխարհում, բացի Չինաստանից, Բենիլյուքսից, Շվեյցարիայից, Ռուսաստանից եւ Ֆրանսիայից:
«Ես կորցրել եմ իմ մարմինը» պատմում է կտրված ձեռքի պատմությունը, որը փախչում է լաբորատորիայից՝ իր մարմինը գտնելու համար: Բախվելով այն վտանգներին, որոնք նրան պատրաստում են Փարիզի փողոցները, ձեռքը հիշում է իր կյանքը մի երիտասարդի հետ ում հետ կապված էր մինչեւ նրանք հանդիպեցին Գաբրիել անունով մի աղջկա: Ֆիլմը հասանելի կլինի ամենուր, բացի Չինաստանից, Բենիլյուքսից, Թուրքիայից եւ Ֆրանսիայից: