TRT-ի պրոդյուսեր Ջաֆար Շանալն իր հայտարարության մեջ ասել է, որ Բիթլիսում եւ Մուշում կատարված ուսումնասիրություններից հետո նրանք սկսել են «Ձյունե թանաք» («Kardan Mürekkep») վավերագրական ֆիլմի նկարահանումը TRT-ի ներքին արտադրությունների համակարգման աջակցությամբ:
Ինչպես գիրքը¸ այնպես էլ ֆիլմը արծարծում են առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1915-1916 թթ. ռուսական բանակի կողմից Բիթլիսի պաշարման ու գրավման հետևանքով շրջանից գաղթած մուսուլմանների ճակատագիրը՝ մեղադրանքի թիրախում ունենալով ռուսներին ու հայերին:
Ֆիլմի հիմքում թուրք պրոֆեսոր Հալիլ Դեքերթեքինի «Փախստականներ» («Muhacirler») գիրքն է: Ֆիլմի ռեժիսորն է Նուրթաչ Էրիմերն է, նկարահանմանը մասնակցել են տեղի բնակիչները, Վան պետական թատրոնի դերասանները:
TRTHaber-ի ֆիլմի մասին պատմող հրապարակման մեջ Բիթլիսի գրավումը ներկայացվում է որպես ռուս-հայկական «օկուպացիա», ինչը նույնական կլինի նաև դեռևս նկարահանման փուլում գտնվող ֆիլմում:
Ֆիլմը հանրությանը ներկայացվելու է 2020 թվականին: