Մարինա Ժիգալովա-Օզկանը լքում է ռուսական Disney-ը «Սբերբանկի» մարքեթինգի, գովազդի եւ հաղորդակցության ուղղությունը գլխավորելու համար: Այս մասին հայտնում է AdIndex պորտալը. վկայակոչելով բանկի հաղորդագրությունը: Վարչության ավագ փոխնախագահի պաշտոնը նա կստանձնի 2019 թվականի սեպտեմբերի 2-ին:
Ժիգալովա-Օզկանը Disney-ի ռուսական գրասենյակի ղեկավարն էր, որը ղեկավարում էր Հայաստանն ու ԱՊՀ-ն: Նա ընկերությունում աշխատել է 13 տարի՝ ռուսական ստորաբաժանման բացման պահից: Մինչ այդ Ժիգալովա-Օզկանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Պրոֆմեդիայում» եւ «Ինտերրոս» խմբում, աշխատել է Լոնդոնի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկում: Նա ավարտել է Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը, Հարվարդի համալսարանի բիզնես դպրոցը, ինչպես նաեւ սցենարիստների եւ ռեժիսորների բարձրագույն դասընթացները:
Ռուսական Disney-ում ով կփոխարինի Մարինա Ժիգալովա-Օզկանին, առայժմ չի հաղորդվում: