Երեկ համացանցում ամենաքննարկվող իրադարձությունը «Գահերի խաղ» սերիալի չորրորդ դրվագում հայտնաբերված սուրճի բաժակն էր՝ ճակատամարտից հետո խնջույքի տեսարանում։
Հեռուստաալիքի ներկայացուցիչները լռություն են պահպանել, սակայն արդյունքում դա մեկնաբանել են հետեւյալ կերպ. «Դրվագում հայտնված լատեն սխալ էր։ Իրականում Դեյեներիսը բուսական թեյ է պատվիրել»։
Իհարկե, այս ամենը կատակ է, բայց քննարկմանը միացել է նաեւ բեմադրող նկարիչ Հաուկե Ռիխտերը, որը սերիալի ստեղծողներին արդարացրել է նրանով, որ պատահական առարկաները հաճախ հայտնվում են կադրերում, եւ դա միանգամայն նորմալ է: Նախկինում անախրոնիզմները նույնպես նկատվել են սերիալում, սակայն նման բուռն արձագանք է առաջացրել առաջին անգամ։
Հաջորդ դրվագը եթեր կհեռարձակվի մայիսի 12-13-ի գիշերը։