Հունվարի 23-26-ի հայաստանյան վարձութային շաբաթը գլխավորել է «Մսյո Ազնավուր» ֆրանսիական կինոնկարը: 3.468 հանդիսատես ֆիլմի ցուցադրման 8-րդ շաբաթվա ուիք էնդին ֆիլմին բերեցին լրացուցիչ 9.3 մլն դրամ: Մոտ երկու ամիս տևաց վարձույթի ընթացքում հայերեն կրկնօրինակված ֆիլմը հավաքել է 124,4 մլն. դրամ:
Այս վարձութային շաբաթվա միակ քիչ թե շատ մարքեթինգային աջակցություն ունեցող ֆիլմերից էր Բոբ Դիլանի մասին «Բոլորին անհայտը» բայոպիկը, որի համար Թիմոթի Շալամեն առաջադրվել է գալիք Օսկարին, սակայն ֆիլմը չհաջողացրեց հավաքել նույնիսկ մեկ միլիոն դրամ: Հունվարի 23-ին մեկնարկել էր Օսկարի մեկ այլ հավակնորդ՝ «Անորա» ֆիլմը, որի տվյալները առայժմ մշակվում են:
Այսպիսով, այս ուիք էնդին երկրորդ տեղում է հայտնվել փոքրիկ արջյուկ «Պադդինգտոնի արկածները 3» ֆիլմը: Սա ֆիլմի երկրորդ հանգստյան օրերն են, որի ընթացքում նա հավաքել է 5.3 մլն. դրամ և 2.172 հանդիսատես:
Բախտը այսպիսի բան է՝ երրորդ տեղում է 14 շաբաթ վարձույթում գտնվող «Բախտի տերը» կինոնկարը: Ճակատագրական կատակերգությունը այս հանգստյան օրերին դիտել է 1.485 հանդիսատես, որը ապահովել է 3.7 մլն. դրամ:
Ամանորը անցավ, իսկ «Նոր տարվա կինո» կատակերգությունը մնաց: 10 շաբաթ շարունակ ցուցադրվող ֆիլմը կինոթատրոն է բերել 1.187 հանդիսատես և հավաքել է 2.5 մլն դրամ և զբաղեցրեց չորորդ տեղը:
15 դահլիճ նվաճաց «Մուֆասա. Առյուծ արքան» կինոնկարը եզրափակում է հնգյակը: Վեցերորդ հանգստյան օրերին ֆիլմը դիտել են 1.187, ինչը թույլ է տվել կինոթատրոններին գեներացնել լրացուցիչ 2,5 մլն դրամ:
Ամբողջական պատկերը տեսեք աղյուսակում: Աղյուսակում տեղ չեն գտել մեկ դահլիճում ցուցադրվող ֆիլմերի հավաքները՝ ներկայացված է միայն ընդհանուր գումարը: