Օգոստոսի 5-ին հայտնի է դարձել, որ «Վենոմ» ֆիլմի շարունակությունը կնկարահանի ռեժիսոր Էնդի Սերքիսը, որը հայտնի է «Շնչիր հանուն մեզ» (2017) եւ «Մաուգլի» (2018) ֆիլմերով, – հայտնում է THR: «Վենոմ 2»-ը կդառնա նրա երրորդ ռեժիսորական աշխատանքը եւ կոմիքսների վրա հիմնված առաջին նախագիծը:
Էնդի Սերքիսը հայտնի է դարձել շարժման գրավման տեխնոլոգիայի հետ իր աշխատանքի շնորհիվ: Նա Գոլումին է մարմնավորել Փիթեր Ջեքսոնի «Հոբիթ» եռերգության եւ գերագույն առաջնորդ Սնոուկի դերը՝ «Աստղային պատերազմներ» ֆրանշիզայի ֆիլմերում: Համակարգչային գրաֆիկայի հետ աշխատելու նրա փորձը դարձել է այն գործոններից մեկը, որը ռեժիսորին հանգեցրել է «Վենոմ 2» նախագծին միանալ:
«Հաստատում եմ, որ ամեն ինչ ճիշտ է: Ես զգում եմ, որ սիմբիոտը գտել է իմ մեջ իր տիրոջը եւ ես պատրաստ եմ ճանապարհորդությանը… Չեմ կարող սպասել», – գրել է Սերքիսն իր Instagram-ում:
Գլխավոր դերը ՝ լրագրողի, ով մարմինը կիսելու է այլմոլորակային սիմբիոտի հետ, կրկին կխաղա Թոմ Հարդին:
Ֆիլմի միջազգային թողարկումը նախատեսված է 2020 թվականի աշնանը: