Այսօր՝ օգոստոսի 23-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:
Նիստի ընթացքում քննարկվել է ««ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ Ընկերության՝ 2019 թվականի հունիսի 29-ի, 30-ի և հուլիսի 01-ի եթերում հեռարձակված մանկական հաղորդումները առանց ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն լուսագրով հեռարձակելու պատճառով Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթը կարճելու մասին հարցը:
Վարչական վարույթի շրջանակներում Հանձնաժողովի պահանջով Ընկերության ներկայացրած պարզաբանումներն և բացատրությունները ուսումնասիրելով Հանձնաժոողվը միաձայն որոշում է կայացրել վարույթը կարճելու վերաբերյալ:
Ընկերության 2019 թվականի հունիսի 29-ի, 30-ի եւ հուլիսի 01-ի եթերը մշտադիտարկում իրականացնելիս արձանագրվել է, որ ընկերությունը մասնավորապես, «Մարդուկներ» մանկական հաղորդումը հեռարձակել է՝ հունիսի 29-ին՝ ժամը 10:58:12-ին եւ 16:37:08-ին, հունիսի 30-ին՝ ժամը 08:18:10-ին, 10:51:44-ին եւ 16:04:33-ին եւ հուլիսի 01-ին՝ ժամը 08:10:14-ին եւ 15:07:22-ին: Նշված մանկական հաղորդումները հեռարձակվել են առանց ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն լուսագրի: