Բրիտանական կինոյի եւ հեռուստատեսության ակադեմիան (կրճատ՝ BAFTA) հրապարակել է 2020 թվականի հավակնորդներին: EE British Academy Film Awards մրցանակը, որը ճանաչում է անցյալ տարվա լավագույն ֆիլմը, տեղի կունենա փետրվարի 2-ին Լոնդոնի Թագավորական Ալբերտ Հոլում: Արարողությունը վարելու է Գրեմ Նորթոնը եւ հեռարձակվելու է բացառապես BBC One-ի եւ BBC One HD-ի եթերում Մեծ Բրիտանիայում եւ ամբողջ աշխարհում բոլոր հիմնական տարածքներում:
Ընդամենը այսօրվա դրությամբ հավակնում են 39 լիամետրաժ ֆիլմ:
«Ջոկերը» ընդգրկվել է 11 անվանակարգում: «Իռլանդացին» և «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմերը ընդգրկվել են 10 անվանակագրում: «1917» ֆիլմը հավակնում է մրցանակի 9 անվանակարգում: «Ջոջո Ճագարը» ստացել է հավակնության 6 հնարավորություն: Հինգ անվանակարգում ընդգրկվել են «Փոքրիկ կանայք», «Ամուսնական պատմությունը» և «Երկու Պապերը»:
Հավակնորդների հիմնական ցուցակը ներկայացնում ենք ստորև՝
Լավագույն ֆիլմ
- «1917»
- «Մի անգամ Հոլիվուդում»
- «Ջոկեր»
- «Իռլանդացին»
- «Մակաբույծներ»
Լավագույն բրիտանական ֆիլմ
- «1917»
- «Խայծ»
- «Սամայի համար»
- «Ռոքեթմեն»
- «Ներեցեք, մենք ձեզ չբռնացրինք»
- «Երկու Պապերը»
Լավագույն ֆիլմ ոչ անգլերեն լեզվով
- «Հրաժեշտ»
- «Սամայի համար»
- «Ցավ և Փառք»
- «Մակաբույծները»
- «Աղջկա դիմանկարը կրակի մեջ»
Լավագույն անիմացիոն ֆիլմ
- «Սառցե սիրը 2»
- «Կլաուս»
- «Շոն Ոչխարը: Ֆարմագեդոն»
- «Խաղալիքների պատմություն 4»
Լավագույն ռեժիսոր
- «1917»
- «Իռլանդացին»
- «Ջոկեր»
- «Մի անգամ Հոլիվուդում»
- «Մակաբույծներ»
Լավագույն սցենար
- «Կրթություն»
- «Դանակները դուրս»
- «Ամուսնական պատմություն»
- «Մի անգամ Հոլիվուդում»
- «Մակաբույծներ»
Լավագույն ադապտացված սցենար
- «Իռլանդացին»
- «Ջոջո Ճագարը»
- «Ջոկեր»
- «Փոքրիկ կանայք»
- «Երկու Պապերը»
Լավագույն դերասանուհի
- Ջեսսի Բաքլի — «Վայրի վարդ»
- Ռենե Զելվեգեր — «Ջուդի»
- Սքարլեթ Յուհանսոն — «Ամուսնական պատմություն»
- Սիրշա Ռոնան — «Փոքրիկ կանայք»
- Շարլիզ Թերոն — «Սկանդալ»
Լավագույն դերասան
- Լեոնարդո Դի Կապրիո — «Մի անգամ Հոլիվուդում»
- Թերոն Էջերթոն — «Ռոքեթմեն»
- Ադամ Դրայվեր — «Ամուսնական պատմություն»
- Ջոնաթան Փրայս — «Երկու Պապերը»
- Հոակին Ֆենիքս — «Ջոկեր»
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի
- Լորա Դերն — «Ամուսնական պատմություն»
- Սքարլեթ Յուհանսոն — «Ջոջո Ճագարը»
- Ֆլորենս Փյու — «Փոքրիկ կանայք»
- Մարգո Ռոբի — «Սկանդալ»
- Մարգո Ռոբի — «Մի անգամ Հոլիվուդում»
Երկրորդ պլանի լավագույն դերասան
- Թոմ Հենքս — «Գեղեցիկ օր հարեւանությամբ»
- Էնթոնի Հոփքինս — «Երկու Պապերը»
- Ալ Պաչինո — «Իռլանդացին»
- Ջո Պեպի — «Իռլանդացի»
- Բրեդ Փիթ — «Մի անգամ Հոլիվուդում»
Լավագույն երաժշտություն
- Ալեքսանդր Դեպլա — «Փոքրիկ կանայք»
- Հիլդուր Գուդնադոտիր — «Ջոկեր»
- Թոմաս Նյուման — «1917»
- Մայքլ Ջակինո — «Ջոջո Ճագարը»
- Ջոն Ուիլյամս — «Աստղային պատերազմներ: Սքայուոքերի վերելքը»
«Ծագող աստղերի» ցուցակը արդեն հրապարակվել էր: Արտադրական շրջանի հավակնորդ-մասնագետների ցուցակի հետ կարող եք ծանոթանալ մրցանակաբաշխության կայքում: