Ապրիլի 16-ին հայկական կինեմատոգրաֆը նշում է իր 98 տարեդարձը: Տարիներով կինոգործիչները նշում էին երկու տոն՝ հայ կինոյի օրը և կինոյի միջազգային օրը: Տոնը պետական ուշադրությանը արժանացավ 2019 թվականին երբ Ազգային ժողովը հունիսի 19-ի հերթական նիստում ընդունեց ապրիլի 16-ը՝ Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենքի նախագիծը և ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքը լրացվեց նոր՝ 4․1-րդ հոդվածով․ «Հայ կինոյի օր` նշվում է ապրիլի 16-ին»:
Ինչո՞ւ ապրիլի 16
Խորհրդային Հայաստանի կառավարության 1923 թվականի ապրիլի 16-ի «Պետկինոյի կազմակերպման մասին» դեկրետով ստեղծվեց «Պետկինոն», որն ընդամենը երկու տարի անց՝ 1925 թվականին, «Նաիրի» կինոթատրոնի հանդիսավոր բացմանը, Ամիրյան փողոցի վրա, հանդիսատեսին ներկայացվեց «Խորհրդային Հայաստան»՝ առաջին լիամետրաժ փաստավավերագրական ֆիլմը։ Մեկ տարի անց արդեն հայ կինոն ունեցավ նաև իր առաջին լիամետրաժ համր ֆիլմը․ էկրան բարձրացավ Համո Բեկնազարյանի «Նամուսը»։ Հայ կինոյի հիմնադիր, կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի և «Պետկինոյի» տնօրեն Դանիել Դձնունու հետ է կապվում հայկական կինոյի և «Հայֆիլմի» ստեղծման պատմությունը և փառահեղ անցյալը:
2021 թվականին այս տոնը առաջին անգամ նշվելու է միջոցառումների լայն շարքով, որի հիմնական ծրագիրը պատրաստել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը: «Հայֆիլմի» ժառանգությունը այս տարի ներկայացված չի լինելու, փոխարենը տոնական ծրագրում ընդգրկվել են միայն պետական մասնակցություն ունեցող նախագծեր: Որոշ ֆիլմերը արժանացել են միաջազգային հեղինակավոր կինոփառատոների ուշադրությանը: Նրանց թվում են Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը (Կաննի կինոփառատոն), Րաֆֆի Մովսիսյանի «Ժամանում» կարճամետրաժ նախագիծը (Կրակովի միջազգային փառատոն), Ալեքսանդր Բաղդասարյանի «Նոր տարվա գոճի» կարճամետրաժ կինոֆիլմը (Կլերմոն Ֆերանի կինոփառատոն)
Տոնական ծրագիր (պետական)
Երևան («Մոսկվա» կինոթատրոն)
12:00 – «Իմ Խաչը», ռեժ. Շավարշ Վարդանյան
13:00 – Կարճամետրաժ Ծրագիր 1 – Խաղ. և անիմացիոն (80 ր.)
- Ֆիրդուս (6 ր.), ռեժ. Նաիրա Մուրադյան
- Շեմից այն կողմ (13 ր.), ռեժ. Անգինե Իսանյանս
- Հաջորդ կայարանը (5 ր.), ռեժ. Անժելիկա Թամարյան
- Հին նոր (30 ր.), ռեժ. Ալեքսանդր Բաղդասարյան
- Սառան մերկ է (26 ր.), ռեժ. Մերի Միքայելյան
14:00 – «Անհայտ բաժանորդ», ռեժ. Արշալույս Հարությունյան
15:00 – Կարճամետրաժ Ծրագիր 2 – Խաղ. և անիմացիոն (87 ր.)
- Վայրենին (29 ր.) ռեժ. Հովհաննես Հակոբյան
- Ժամանում (18 ր.) ռեժ. Րաֆֆի Մովսիսյան
- Նոր տարվա գոճի (25 ր.) ռեժ. Ալեքսանդր Բաղդասարյան
- Կաֆկայի երազը (8 ր.) ռեժ. Դավիթ Բաբայան
- Ջազ (8 ր.) ռեժ. Դավիթ Բաբայան
16:00 – «Երբ որ քամին հանդարտվի» ռեժ. Նորա Մարտիրոսյան
17:00 – Կարճամետրաժ Ծրագիր 3 – Խաղ. (74 ր.)
- Հիմնավոր մաքրություն (26 ր.) ռեժ. Նաիրա Սարգսյան
- Պատմություն N 35 (22 ր.) ռեժ. Սահակ Գրիգորյան
- Տատը (25 ր.) ռեժ. Արամ Շահբազյան
Գյումրի («Հոկտեմբեր» կինոթատրոն)
17:00 – «Իմ Խաչը», ռեժ. Շավարշ Վարդանյան
19:00 – «Անհայտ բաժանորդ», ռեժ. Արշալույս Հարությունյան
Կապան («Սյունիք» կինոթատրոն)
15:00 Կարճամետրաժ Ծրագիր – Խաղ. և անիմացիոն (87 ր.)
- Վայրենին (29 ր.) ռեժ. Հովհաննես Հակոբյան
- Ժամանում (18 ր.) ռեժ. Րաֆֆի Մովսիսյան
- Նոր տարվա գոճի (25 ր.) ռեժ. Ալեքսանդր Բաղդասարյան
- Կաֆկայի երազը (8 ր.) ռեժ. Դավիթ Բաբայան
- Ջազ (8 ր.) ռեժ. Դավիթ Բաբայան
17:00 Կարճամետրաժ Ծրագիր – Խաղ. և անիմացիոն (80 ր.)
- Ֆիրդուս (6 ր.), ռեժ. Նաիրա Մուրադյան
- Շեմից այն կողմ (13 ր.), ռեժ. Անգինե Իսանյանս
- Հաջորդ կայարանը (5 ր.), ռեժ. Անժելիկա Թամարյան
- Հին նոր (30 ր.), ռեժ. Ալեքսանդր Բաղդասարյան
- Սառան մերկ է (26 ր.), ռեժ. Մերի Միքայելյան
19:00 – «Անհայտ բաժանորդ», ռեժ. Արշալույս Հարությունյան
Քաջարան («Քաջարան» կինոթատրոն)
15:00 – «Երբ որ քամին հանդարտվի», ռեժ. Նորա Մարտիրոսյան
17:30 – «Լյուդվիգ անունով ոզնին», ռեժ. Մհեր Մկրտչյան
19:30 – «Իմ Խաչը», ռեժ. Շավարշ Վարդանյան
Բոլոր քաղաքներում ծրագրի տոմսի արժեքն է՝ 1000 դրամ:
Ինչպես նշված է Կինոկենտրոնի կայքում՝ սույն կինոարշավին միացել է նաև Տավուշի մարզը․ տեղի բոլոր ցուցադրության հնարավորություն ունեցող դահլիճներում կներկայացվեն հայկական ֆիլմեր (իրենց ընտրությամբ)։
Բացի հիմնական տոնական ծրագրից ապրիլի 16-ից հայկական վարձույթում կհայտնվի Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» կինոնկարը, որը հնարավոր կլինի դիտել Հայաստանի բոլոր կինոթատրոններում:
Կինոյի տուն
Կինեմատոգրաֆիստների միությունը իր հերթին միջոցառում է ընդձեռել դպրոցականների համար:
16:00 – «ԱՐԵԳՆԱԶԱՆ. Հեքիաթների աշխարհում» (անիմացիոն), ռեժ Գայանե Մարտիրոսյան:
18:00 – «Անիկո» (խաղարկային), ռեժ Աննա Հարությունյան
Յուրաքանչյուր ֆիլմերի ցուցադրությունից հետո կկայանա հանդիպում ֆիլմի ստեղծողների հետ: Մուտքը ազատ է:
Կինոյի տան կենտրոնական մուտքը՝ Խանջյան փողոցից, Վերնիսաժի կանգառի հարևանությամբ:
Երկրորդ մուտքը՝ Վարդանանց փողոցից:
Հայկական վարձույթում շարունակում են մնալ «Հարսանիք թիկունքում», «Դասարանցիները», «Ա.Կ.Ա.», «Անմոռանալի օր», «Զգուշացե՜ք կանայք են», «Փոքրիկ զորավարը» կինոնկարները: