Շվեդ դերասան Մաքս ֆոն Սյուդովը մահացել է 90 տարեկանում։ Այս մասին հայտնում է Paris Match-ը՝ վկայակոչելով նրա կնոջը՝ Կատրին ֆոն Սյուդովին։
Դերասանը մահացել է կիրակի՝ մարտի 8-ին: «Սրտաբեկ, անսահման տխրությամբ, անտանելի ցավով տեղեկացնում ենք, որ Մաքս ֆոն Սյուդովը կյանքից հեռացել է 2020 թվականի մարտի 8-ին», – ասել է դերասանի կինը:
Մաքս ֆոն Սյուդովը ծնվել է 1929 թվականի ապրիլի 10-ին: Նրա դեբյուտը կինոյում տեղի է ունեցել 1949 թվականին, երբ նա խաղացել է ռեժիսոր Ալֆ Շեբերգի «Միայն մայրը» ֆիլմում: Ֆոն Սյուդովին ճանաչում են բերել ռեժիսոր Ինգմար Բերգմանի ֆիլմերում կատարած դերերը: Շվեդ ռեժիսորի առաջին ֆիլմը, որում նկարահանվել է ֆոն Սյուդովը, դարձել է «Յոթերորդ կնիք» ֆիլմը (1957 թվական):
Մաքս ֆոն Սյուդովը երկու անգամ դարձել է «Օսկար» մրցանակի թեկնածու: Բացի այդ, ֆոն Սյուդովը «Աստղային պատերազմներ. Ուժի զարթոնքը» (2015 թվական) ֆիլմում կատարել է Լոր Սան Թեքքի դերը, ինչպես նաեւ Եռաչքանի ագռավին է խաղացել «Գահերի խաղը» սերիալում: