Հունվարի 31-ից փետրվարի 8-ը Ֆրանսիայի կենտրոնական մասի հարավում Կլերմոն-Ֆերան փոքրիկ քաղաքում կանցկացվի Կլերմոն-Ֆերանի կարճամետրաժ կինոյի միջազգային փառատոնը / Festival International du court metrage Clermont-Ferrand:
Հայտ ներկայացրած 7004 ֆիլմից ընտվել է 80 ֆիլմ, որը մասնակցելու է հիմնական մրցույթում: Հիմնական մրցույթի ֆիլմերի շարքում է նաև Ալեքսանդր Բաղդասարյանի «Նոր Տարվա Գոճի» դեբյուտային ֆիլմը:
Ֆիլմի պրոդյուսերներն են Կարինե Սիմոնյանը (Էդգար Բաղդասարյան Ֆիլմ Փրոդաքշն), Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Շուշանիկ Միրզախանյանը (Հայաստանի Ազգային Կինոկենտրոն), Լիլիթ Մատրիրոսյանը (Շարմ Հոլդինգ): Ֆիլմում նկարահանվել են Արեգ Գևորգյանը, Շանթ Հովհաննիսյանը, Սամվել Գրիգորյանը և Լուսինե Ավանեսյանը:
Կլերմոն-Ֆերանի կարճամետրաժ կինոյի միջազգային փառատոնը համարվում է աշխարհում ամենահեղինակավոր կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոններից մեկը: