Ամենայն հավանականությամբ, Marvel-ի «Հավերժները»՝ չորրորդ փուլի առաջին լիամետրաժ բլոկբաստերը կդառնա այն քիչ կինոնախագծերից մեկը, որոնց վրա կորոնավիրուսային այս ճգնաժամը ամենաքիչը կազդի: Ֆիլմի նկարահանումները սկսվել են փետրվարի սկզբին, ինչը թույլ է տվել նախագծին ծրագրված ժամին անցնել հետարտադրման փուլ, եւ այն պահին, երբ կինոարտադրության աշխատանքը դադարեց, դրա վրա արդեն աշխատում էին հատուկ էֆեկտների մասնագետները:
Scanline VFX վիզուալ էֆեկտների ստուդիայի վերջին պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր մասնագետները շարունակում են աշխատել ֆիլմի վրա հեռակա կարգով, ինչը թույլ է տալիս չվախենալ գրաֆիկից՝ անկախ բարդ օրերից: Բոլոր 650 աշխատակիցներն այժմ հաջողությամբ աշխատում են ամբողջ աշխարհում՝ Լոնդոնում, Լոս Անջելեսում, Մոնրեալում, Վանկուվերում եւ Սեուլում:
Գերհերոսական էպիկում, որը Հայաստանում լույս կտեսնի նոյեմբերի 5-ին նկարահանվել են Սալմա Հայեկը, Անջելինա Ջոլին, Ռիչարդ Մեդդենը, Բրայան Թայրի Հենրին, Լիա Մաքհյուն, Կումաիլ Նանջիանին, Լորեն Ռիդլոֆը եւ Դոն Լին: