Հարավային Կորեայի ռեժիսոր, Կաննի փառատոնի գլխավոր մրցանակի դափնեկիր «Մակաբույծը» (Gisaengchung, 2019) ֆիլմի համար՝ Պոնգ Ջուն Հոն կգլխավորի Վենետիկի կինոփառատոնի հիմնական մրցույթի միջազգային ժյուրին: Այս մասին հայտարարել է ստուգատեսի տնօրինությունը:, որը պլանավորվում է 78-րդ անգամ անցկացնել սեպտեմբերի 1-ից 11-ը
Ընդունելով փառատոնի գեղարվեստական ղեկավար Ալբերտո Բարբերայի առաջարկը՝ ռեժիսորը նշել է, որ «ուրախ է մասնակից լինել արտասովոր կինեմատոգրաֆիական ավանդույթին, որը կրում է Վենետիկի փառատոնը»: Բարբերան Պոնգ Ջուն Հոին նկարագրել է որպես «կինոյի ժամանակակից աշխարհի ամենայուրօրինակ և ինքնատիպ ներկայացուցիչներից մեկը»:
Բացի Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղից», «Մակաբույծը» 2020 թվականին արժանացել է «Օսկարի» միանգամից մի քանի անվանակարգերում, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օրիգինալ սցենար», որը գրել է Պոնգ Ջուն Հոն, և «Լավագույն միջազգային ֆիլմ»:
2020 թվականին Վենետիկի կինոփառատոնը գրեթե միակ համաշխարհային խոշորագույն ստուգատեսն էր, որն անցել էր համաճարակի պայմաններում: Այս տարի կինոփառատոնը կանցկացվի սեպտեմբերի 1-ից 11-ը: