Միխայիլ Միշուստինը հանդիպել է ռուսական կինոյի զարգացման կառավարական խորհրդի անդամների հետ, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Հանդիպման ժամանակ վարչապետը հայտնել է, որ հաջորդ տարի ռուսական կինոյին աջակցելու համար լրացուցիչ 5,5 մլրդ ռուբլի կհատկացնեն: Դրանցից 4 մլրդ-ը կստանա Ֆոնդ Կինոն (կինոյի հիմնադրամը)՝ կոմերցիոն կինեմատոգրաֆին աջակցելու համար, իսկ 1,5 մլրդ-ը՝ Մշակույթի նախարարությունը (հեղինակային, վավերագրական, կարճամետրաժ ֆիլմերի և դեբյուտների համար): Ընդամենը 2022 թվականին ռուսական կինոարդյունաբերությունը, Միշուստինի խոսքով, կստանա առնվազն 17 մլրդ ռուբլի:
Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Պետդումայում քննարկման է դրված բյուջեի հաշվին դեբյուտային եւ ոչ խաղարկային ֆիլմերի, ինչպես նաեւ հեղինակային անիմացիայով նկարների ֆինանսավորման մասին օրինագիծը:
«Նման կինոն միանգամից չի փոխհատուցվում, եւ առանց պետության աջակցության միջոցներ գտնելը գրեթե անհնար է», – նշում է Միշուստինը:
Կառավարության ղեկավարն առաջարկել է միասնական KPI սահմանել այն բանի համար, թե որն է ռուսական «լավ կինոն», եւ պետական աջակցության համակարգը եւ մասնավոր ներդրումներին աջակցելու հնարավորությունները ավելի արդար բաշխել:
Միշուստինի կարծիքով՝ պետական միջոցներով նկարահանված կինոն պետք է պատասխանատու լինի եւ հասարակությանը համախմբի ավանդական արժեքների հիմունքներով: