Մարտի 7-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի Կինոյի հիմնադրամի բյուջեն 2024 թվականին ավելացել է մինչև 9,4 մլրդ ռուբլի (մոտ 41 մլրդ դրամ): Այս թիվը 1,5 անգամ ավելի մեծ է, քան նախորդ տարվա ցուցանիշը, ինչը «թույլ կտա ավելացնել այն նախագծերի քանակը, որոնք հավակնում են հանդիսատեսի մեծ հետաքրքրության», – գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի խորհրդական, ՌԴ Կինոյի հիմնադրամի խորհրդի նախագահ Վլադիմիր Տոլստոյի խոսքերը:
«2024 թվականն առանցքային է լինելու, այն հնարավորություն կտա 2026-2027 թվականներին մեծ թվով հանդիսատեսային ֆիլմեր դուրս գալ։ Կինոյի հիմնադրամը ստեղծեց գոյության կայուն ֆինանսական համակարգ: Մենք ներդրումներ ենք անում, ինչ-որ միջոցներ վերադարձվում են, կուտակվում, նորից աջակցության ուղղում։ Համավարակի ընթացքում մենք փրկել ենք կինոթատրոնները, փրկել ենք կինոարտադրությունը, այժմ ցանկանում ենք այն առավելագույնս մեծացնել հոլիվուդյան ռելիզների հեռանալուց հետո»
ՌԴ Կինոյի հիմնադրամի խորհրդի նախագահ
Մարտի 6-ին Վլադիմիր Տոլստոյը նշել էր, որ 2024 թվականին ռուսական կինովարձույթում դրամարկղային մուտքերը կարող են գերազանցել 40 միլիարդ ռուբլին (176 մլրդ դրամ)։
Դեկտեմբերի «ԿինոՊրես»-ը գրել էր այն մասին, որ Ռուսաստանի կինեմատոգրաֆի պետական ծախսերը 2024 թվականին կկազմեն 16,2 մլրդ ռուբլի, որից 9,4 մլրդ ռուբլին կհատկացվի Կինոյի հիմնադրամի միջոցով: