Կարանտինի ժամանակ երեխաներին զվարճացնելու համար Disney-ը «Սառցե սրտի» Օլաֆ-ձնեմարդուկի մասին անիմացիոն շոու է գործարկել: Անիմացիոն շարքը կոչվում է «Տանը Օլաֆի հետ», իսկ առաջին դրվագն արդեն հասանելի է ստուդիայի YouTube ալիքում:
Այն տևում է ընդամենը 40 վայրկյան և կոչվում է «Ժամանց ձյան հետ»: Այս շարքի հերոսը սառած լճում ձնագնդի է խաղում: Ստեղծման մեջ ներգրավված են եղել անիմատոր Հայրում Օսմոնդը եւ Ջոշ Գադը, որը հնչեցրել է հերոսին:
Մինի-շարքի իրադարձությունները տեղի են ունենում 2019 թվականի նոյեմբերին թողարկված երկրորդ մասից հետո: Նոր դրվագներ կհայտնվեն ամեն շաբաթ: