Արամ Խաչատրյանի մասին պատմող «Սուսերով պարը» ֆիլմը արդեն կինոթատրոններում է: Յուսուպ Ռազիկովի նոյեմբերի 7-ից դեկտեմբերի 12 տեղափոխված ֆիլմը մեծ էկրան է բարձրացել հայերեն կրկնօրինակմամբ:
«Սուսերով պարը» աշխարհի ամենակատարվող ստեղծագործություններից մեկի ստեղծման պատմությունն է, որը Արամ Խաչատրյանը գրել է ընդամենը ութ ժամում: Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1942 թվականին՝ Մոլոտով քաղաքում (Պերմ), որտեղ կոմպոզիտորը տարհանման մեջ է գտնվում Կիրովի անվան Լենինգրադի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի հետ (Մարինյան թատրոն):