Տորոնտոյում մեկնարկել են Քսավյե Դոլանի առաջին հեռուստասերիալի՝ «Գիշերը, երբ Լոգանն արթնացավ» նկարահանումները: Այն հիմնված է Միշել Բուշարի պիեսի վրա: Լուսանկարը նկարահանման հրապարակից հրապարակվել է կանադական VVS Films դիստրիբյուտորական ընկերության Instagram-ում:
Շոուի գործողությունը տեղի է ունենում 1990-ում, իսկ սյուժեի կենտրոնում հայտնվում են երեք ընկերներ՝ Լոգանը, Ջուլսը և նրա քույրը՝ Միմին: Նրանք շատ ժամանակ են անցկացնում միմյանց հետ, սակայն ամեն ինչ վերջանում է, երբ Լոգանը բռնաբարում է Միմիին։ Երեսուն տարի անց կինը վերադառնում է տուն իր մոր մահից հետո, որպեսզի իր աչքերով տեսնի, թե ինչպես է անցյալում խորը թաղված գաղտնիքները հայտնվում են մակերևույթին:
Սերիալում գլխավոր դերերը կկատարեն դերասանները, որոնք ներգրավված են Բուշարի պիեսի բեմադրության մեջ: Արտադրությամբ զբաղվում են Canal+, Quebecor Content և Studiocanal ընկերությունները։ Պրեմիերան նախատեսված է 2022-ին: