• Վերջին
  • Հանրաճանաչ

Հայաստանը կրկին կունենա տաղավար ֆրանսիական կինոշուկայում՝ Կաննի 78-րդ կինոփառատոնի շրջանակներում

03.04.2025
«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

07.09.2026
Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

05.09.2026
«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

05.09.2026
Գովազդ
Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

30.08.2026
Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

24.08.2026
«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

24.08.2026
Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

24.08.2026
«Հուզական արժեք» ֆիլմը՝ 38-րդ Եվրոպական կինոմրցանակաբաշխության գլխավոր հաղթող

Բացվել է European Film Awards 2027-ի հայտերի երկրորդ փուլը

23.08.2026
Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

23.08.2026
«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

Աշխատակազմը կրճատվել է, ծախսերը՝ աճել․ ի՞նչ է կատարվում Հայաստանի կինոյի հիմնադրամում

16.08.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոմիջոցառումներ Կինոշուկաներ

Հայաստանը կրկին կունենա տաղավար ֆրանսիական կինոշուկայում՝ Կաննի 78-րդ կինոփառատոնի շրջանակներում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
03.04.2025
Բաժին՝ Կինոշուկաներ, Հայաստան, Փառատոներ
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
41
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Հայաստանի կինոյի հիմնադրամը այս տարի ևս կներկայանա սեփական տաղավարով Կաննի Marche du Film կինոշուկային: Միջազգային կինոփառատոներին, կինոշուկաներին կինոծրագրերին մասնակցության համար նախատեսված հատկացումների հաշվին Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնին կից Marche du Film կինոշուկային մասնակցության նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությիւնը Հայաստանի կինոյի հիմնադրամի հետ մարտի 31-ին կնքեց N ՄՇԴ-161-2025 դրամաշնորհի հատկացման պայմանագիր:

Կինոշուկայում ներկայանալու համար պայմանագրով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հատկացնում է 5 մլն. դրամ, որով Կինոյի հիմնադրամը վարձակալելու է տաղավար Palais des Festivals-ում, վարձելու է սեղան, աթոռ և լուսավորություն, տպագրելու է բաներ:

Ի տարբերություն բեռլինյան Եվրոպական կինոշուկայի այս անգամ կառույցը խուսափեց հստակ նշելու պատվիրակության կազմը և իր անելիքները հնգօրյա գործուղման շրջանակում, սակայն հայտնի է, որ հինգ օրում Կինոյի հիմնադրամի պատվիրակությունը կունենա նվազագույնը 6 «հանդիպումներ և քննարկումներ միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ»:

Ինչպես նշվում է կառույցի ներկայացված հայտում՝ Հայաստանի կինոյի հիմնադրամը Marche du Film կինոշուկային ներկայանալու է “FOCUS YOUR LENS ON ARMENIA” («Ձեր օբյեկտիվը/ոսկպնյակը կենտրոնացրեք Հայաստանի վրա») կարգախոսով: Տաղավարում ներկայացվելու են պետական ֆինանսավորում ստացած հայկական ժամանակակից ֆիլմերը, Cash Rebate ծրագիրը և Հայաստանի տեսարժան և ֆիլմնկարահանման համար գրավիչ վայրերը՝ տաղավարի դիզայնի, ֆիլմերի կատալոգի և հոլովակների միջոցով: Տաղավարը ծառայելու է ոչ միայն Կինոյի հիմնադրամի պատվիրակության, այլ նաև կինոշուկային մասնակից հայ արտադրողների գործունեությանը՝ հնարավորություն տալով վերջիններիս կազմակերպել գործնական հանդիպումներ և քննարկումներ:

Հայաստանի կինոյի հիմնադրամը համարում է, որ Կաննի կինոշուկայում ներկայացվածությունը կնպաստի հայկական կինոարվեստի միջազգային դիրքավորմանը, հայ-եվրոպական և այլ երկրների կինոարտադրողների միջև կապերի ստեղծմանը, զարգացմանը և ամրապնդմանը՝ խթանելով ոլորտի զարգացումը և միջազգային ճանաչելիությունը: Ավելի կզարգանան և կամրապնդվեն Հայաստանի կինոյի հիմնադրամի միջազգային կապերը և գործունեությունը, ինչի արդյունքում կխթանվեն հայ կինոժառանգության և ժամանակակից ֆիլմերի տարածումն ու ճանաչելիությունն աշխարհում: Ըստ Կինոյի հիմնադրամի Կաննի միջազգային կինոշուկան նաև լավագույն հարթակներից է, որտեղ նպատակային է խթանել Cash Rebate ծրագիրը:

Փաստացի այս կինոշուկայի ընթացքում Հայաստանի կինոյի հիմնադրամը ավելի շատ ներկայանալու է ֆիլմ հանձնակատարի դերում:

Երկու տարվա ընթացքում սա Կինոյի հիմնադրամի ՀՀ կառավարության կողմից դեռ չհաստատված Cash Rebate ծրագրի երրորդ միջազգային ներկայացումն է լինելու:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Պիտակներ՝ Կանն-2025Կաննի կինոշուկակինոշուկաՀայաստանՀայաստանի կինոյի հիմնադրամ
Նախորդ նյութը

Կիպրոսի ISFFC միջազգային փառատոնը ընդունում է ֆիլմերի հայտեր

Հաջորդ նյութը

Կաննի կինոշուկայում գործելու է երկրորդ՝ Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի տաղավարը

Առնչվող Նյութեր

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
07.09.2026

Հայաստանում գործում է ֆիլմերի վեցաստիճան դասակարգում․ բացատրում ենք՝ ինչ են նշանակում «Ը»-ից «21» նշումները և ինչով է հայկական մոտեցումը տարբերվում։

Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.09.2026

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան Վենետիկի կինոփառատոնի արդյունաբերական հարթակում կներկայացնի «Սինեմա Ալյանսը» և «Վերա» նախագիծը։

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.09.2026

Հայաստանի կինոակադեմիան ընտրել է Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը», սակայն չի հայտնել՝ քանի և որ ֆիլմերն էին մասնակցում հայտարարված մրցույթին։

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
30.08.2026

Նյու Յորքի 64-րդ կինոփառատոնը երկու ծրագրով կներկայացնի Արտավազդ Փելեշյանի վերականգնված ֆիլմերի գրեթե ամբողջական հետահայաց ցուցադրությունը՝ ԱՄՆ-ում։

Հաջորդ նյութը
Կաննի կինոշուկայում գործելու է երկրորդ՝ Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի տաղավարը

Կաննի կինոշուկայում գործելու է երկրորդ՝ Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի տաղավարը

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    44 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 11
  • Կինոյի հիմնադրամը հայտարարել է 2026 թվականի լիամետրաժ և կարճամետրաժ կինոնախագծերի մրցույթները

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ներկայացվել է «Մի անգամ դպրոցում 2: Վերջին պահապանը» ֆիլմի թրեյլերը

    7 կիսումներ
    Կիսվել 3 Հրապարակել X-ում 2
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: