American Film Market (AFM) խոշորագույն կինոշուկայի կազմակերպիչները հայտնել են, որ այս տարի այն կրկին կվերադառնա Լոս Անջելես:
Շուկայի անցկացման նոր վայր կդառնա Fairmont Century Plaza հյուրանոցը Սենչերի Սիթի շրջանում: Նշվում է, որ հյուրանոցում բավականաչափ տեղ կա, իսկ ինքը գտնվում է լավ ռեստորաններից և խոշոր կինոընկերությունների գրասենյակներից ոչ հեռու:
Հիշեցնենք, որ անցյալ տարի AFM-ն առաջին անգամ անցկացվեց Լաս Վեգասում, և նոր հարթակը բազմաթիվ քննադատությունների արժանացավ ոլորտի մասնագետների շրջանում:
AFM 2025-ը տեղի կունենա նոյեմբերի 11-ից 16-ը: