Pixar կինոստուդիան փոխել է իր «Հոգին» լիամետրաժ մուլտֆիլմի վարձույթային գրաֆիկը: Ինչպես հաղորդվում է Twitter-յան պաշտոնական էջում, այն հանդիսատեսին կներկայացվի ոչ թե հունիսի կեսերին, ինչպես ենթադրվում էր ավելի վաղ, այլ 2020 թվականի նոյեմբերի 20-ին:
Պատճառը, ինչպես եւ նախորդ բոլոր դեպքերում, կորոնավիրուսի պանդեմիան է, որը խիստ սահմանափակող միջոցներ է առաջացրել ամբողջ մոլորակի վրա, որոնք արդյունքում հանգեցրել են կինոդահլիճների մեծամասնության փակմանը:
«Ռայան եւ վերջին վիշապը» ֆիլմի թողարկումը 2021 թվականի նոյեմբերի 25-ից տեղափոխվել է 2021 թվականի մարտի 12-ին, հայտնել են ստուդիայի Twitter-ի պաշտոնական էջում: