• Վերջին
  • Հանրաճանաչ
Հայկական ֆիլմերը՝ Կանն 2020-ում

Հայկական ֆիլմերը՝ Կանն 2020-ում

17.06.2020
Հայկական անիմացիան՝ Կաննում. «Ձմեռն անվերջ» ֆիլմը մրցանակի է արժանացել La Cinef ծրագրում

Հայկական ժամանակակից անիմացիան կներկայացվի ANIMASYROS-ի «Tribute to Armenia» հատուկ ծրագրում

19.09.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

19.09.2026
Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

18.09.2026
Գովազդ
Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

16.09.2026
«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

07.09.2026
Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

05.09.2026
«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

05.09.2026
Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

30.08.2026
Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

24.08.2026
«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

24.08.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Ուրբաթ, 25 Սեպտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն

Հայկական ֆիլմերը՝ Կանն 2020-ում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
17.06.2020
Բաժին՝ Կինոարդյունաբերություն, Կինոմիջոցառումներ, Հայաստան
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
Հայկական ֆիլմերը՝ Կանն 2020-ում
5
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

2020 թվականին՝ COVID-19 համաճարակի պատճառով իրար հետևից չեղարկվեցին և հետաձգվեցին համաշխարհային հայտնի կինոփառատոներ, կինոֆորումներ և բազում այլ կինոստուգատեսներ։

Այդուհանդերձ, հենց այս շրջանում, հայկական կինոն արձանագրեց կարևոր իրադարձություն․ Կաննի միջազգային 73-րդ փառատոնի կողմից ընտրված ֆիլմերի պաշտոնական ցուցակում՝ The First Features (առաջին խաղարկային լիամետրաժ ֆիլմ) անվանակարգում, հետխորհրդային շրջանում առաջին անգամ ընդգրկվեց ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի համատեղ արտադրության (Ֆրանսիա, Հայաստան, Բելգիա) «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը, որը ներկայացվել էր Հայաստանի անունից։ Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» (Gate to Heaven) ֆիլմը՝ ֆրանսիական վաճառքի գործակալ «MPM Premium»-ի միջոցով, Կաննի վիրտուալ կինոշուկայում՝ հունիսին առաջին անգամ, կներկայացվի գնորդներին և փառատոնի ծրագրավորողներին։ Կաննում մասնակցելու է նաև հայկական Parallels Film Production ընկերությունը իր «Մետամորֆոզ 2020», «Տատիկիս վարսերը» և «Թողություն» նախագծերով:

Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը պատմում է Ալենի՝ ազգությամբ ֆրանսիացի օդանավակայանների աուդիտորի մասին, որը ժամանում է Արցախի Հանրապետության բոլորովին նոր կառուցված օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամի պետություններով շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե արդյոք վերացբացվելու համար այս օդանավակայանը համապատասխանում է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չէ, բայց որը իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով:

«2019 թ․-ին Բեռլինի միջազգային կինոփառատոնի կինոշուկայում իմ և իմ թիմակիցների կողմից իրականացված տարբեր հանդիպումների արդյունքում մենք կարողացել ենք համագործակցություն ձևավորել ֆրանսիական MPM Premium ընկերության հետ՝ որպես վաճառքի գործակալ։ Այս համագործակցության արդյունքում «Դրախտի դարպասը» ֆիլմը, Կաննի վիրտուալ կինոշուկայում (հունիս, 2020) առաջին անգամ կներկայացվի գնորդներին և փառատոնի ծրագրավորողներին» — նշել է Ջիվան Ավետիսյանը

«MPM Premium»-ը Կաննի վիրտուալ կինոշուկայում իրականացնելու է «Դրախտի դարպասներ» ֆիլմի երկու ցուցադրություն՝ հունիսի 22-ին և 23-ին։

Նախորդ տարիների օրինակով, այս տարի էլ Կաննի կինոշուկայում ներկա են լինելու կինոարտադրողներ, դիստրիբյուտորներ՝ ամբողջ աշխարհից, միայն թե՝ օնլայն տարբերակով։ Եվ, հետևաբար, ֆիլմերի ցուցադրություններն էլ կազմակերպվելու են առցանց: Կինոնկարի համաշխարհային վաճառքի գործակալ «MPM Premium»-ը, աշխատելու է ֆիլմի առաջխաղացման աշխատանքների ուղղությամբ։

«Դրախտի դարպասը» ֆիլմի հայաստանյան և արցախյան պրեմիերան կայացել է 2019 թ․-ի հոկտեմբերին:

Ֆիլմի մասին. Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան) 2016թ․-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի (35 տարեկան) հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992թ․ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա՝ յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները:

Ֆիլմի գլխավոր օպերատորը լիտվացի Ռիտիս Կուրկուլիսն է։ «Դրախտի դարպասը» ֆիլմում օպերային երգիչ Ժան Բեռնարի կերպարը մարմնավորում է լիտվացի հայտնի դերասան Լեո Պոբեդոնոսցևասը: «Դրախտի դարպասը» Հայաստանի, Լիտվայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և ԱՄՆ-ի հետ համատեղ արտադրություն է։

«Երբ որ քամին հանդարտվի» (43 մլն. դրամ) և «Դրախտի դարպասը» (20 մլն. դրամ) ֆիլմերը պետական ֆինանսական աջակցություն են ստացել Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից:

Parallels Film Production ընկերությունը Կաննում 2020 ներկայացնելու է միանգամից մի քանի նախագիծ: 2019 թվականին արտադրված և թողարկված «Թողություն» հեռուստասերիալը, որը հաջողությամբ հեռարձակվել է Հանրային հեռուստաընկերության եթերում:

44-ամյա խորեոգրաֆ, Օպերայի և բալետի թատրոնի գլխավոր բեմադրիչ Գաբրիելը իրականացնում է «Մետամորֆոզ» բալետային ներկայացումը՝ Ֆրանց Կաֆկայի վիպակի մոտիվներով։ Պրեմիերայից հինգ ամիս առաջ պարուհու հետ տարաձայնությունը վերածվում է ամբիցիաների բախման։ Գաբրիելը հեռացնում է նրան։ Վիրավորված պրիման Գաբրիելի դեմ է միավորում թատրոնի նորանշանակ տնօրենին, ներկայացման հովանավորին և Գաբրիելի կոլեգաներին՝ բեմադրիչի կյանքը վերածելով դժոխքի։ Սերիալը բաղկացած է 16 մասից:

«Թողություն»-ը Հայաստանի, Գերմանիայի և Բուլղարիայի համատեղ արտադրություն է: Կաննում կներկայացվի սերիալի լիամետրաժ տարբերակը՝ «Մետամորֆոզ 2020» (Metamorphosis 2020) ֆիլմը, որի հետարտադրական աշխատանքները ընթացքի մեջ են:

Pre-production փուլում գտնվող «Տատիկիս վարսերը» (My Grandma’s Locks) նախագիծը, որը նույնպես Հայաստանի, Գերմանիայի և Բուլղարիայի համատեղ արտադրություն է պատմում է 1900ականներին Հայաստանի գյուղերից մեկում տեղի ունեցած, մի ընտանիքի պատմությունը: Էպիկական դրամա, որի գործողությունները ձգվում են մոտ 3 տասնամյակ: Ֆիլմի հիմքում ռեժիսորի տատիկի հուշերն են:

Այս տարի EAVE-ի (European Audiovisual Entrepreneurs / Եվրոպական Տեսալսողական Ձեռնարկատերեր) հրավերով պրոդյուսեր և ռեժիսոր Հովհաննես Գալստյանը մասնակցելու է Producer’s Network հարթակում, որտեղ հիմնականում քննարկվելու են «Մետամարֆոզ 2020» (Metamorphosis 2020) ֆիլմի հետարտադրության, վաճառքի, փարատոնային ցուցադրությունների հարցերը: Բացի այդ պրոդյուսերը ծրագրել է տարբեր հանդիպումներ:

When East Meets West, CineMart և New Nordic Films Marché du Film-ի հետ համագործակցության արդյունքում Hoshkee Film ընկերության, ռեժիսոր և պրոդյուսեր Մերի Աղախանյանի «Իրենի Աշխարհը» (Irene’s World) կինոնկարը մասնակցում է Marché du Film-ի Co-Production Speed Meeting համատեղ արտադրության հարթակում:

«Ես մեկ ուրախություն… մեր «Իրենի Աշխարհը» պրոյեկտը մասնակցում է Կաննի օնլայն կինոշուկային, շնորհավորում եմ իմ պրոդյուսերներին, որոնց հետ հետաքրքիր ու կարևոր ճանապարհ ենք անցնում, օգտակար հանդիպումներ մեզ», — գրել է Մերի Աղախանյանը իր ֆեյսբուքյան էջում:

Marché du Film կինոշուկան առցանց կանցկացվի հունիսի 22-26-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Post Views: 9
Պիտակներ՝ Marché du FilmԴրախտի դարպասըլրահոսԿաննԿանն-2020Կաննի կինոշուկաԿաննի կինոփառատոնԿինոկենտրոնհամատեղ արտադրությունՀայաստանՀայաստանի ազգային կինոկենտրոնՀովհաննես ԳալստյանՆորա ՄարտիրոսյանՋիվան ԱվետիսյանՖրանսիա
Նախորդ նյութը

Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ում

Հաջորդ նյութը

Օսկարից հետո հետաձգվում է BAFTA մրցանակի հանձնման արարողությունը

Առնչվող Նյութեր

Հայկական անիմացիան՝ Կաննում. «Ձմեռն անվերջ» ֆիլմը մրցանակի է արժանացել La Cinef ծրագրում

Հայկական ժամանակակից անիմացիան կներկայացվի ANIMASYROS-ի «Tribute to Armenia» հատուկ ծրագրում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.09.2026

ANIMASYROS 2026-ի «Tribute to Armenia» ծրագրում Սիրոս կղզում կներկայացվի հայկական ժամանակակից անիմացիան՝ վեց կարճամետրաժ ֆիլմով։

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.09.2026

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Ֆրանսիայում կայացած առաջին Lumière Summit-ի՝ կինոյի ապագային վերաբերող վեց միջազգային հռչակագրերին։

Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
18.09.2026

2026-ի առաջին կիսամյակում Հայաստանի կինովարձույթի հասույթը կազմել է 2,13 մլրդ դրամ՝ մեկ տարվա ընթացքում աճելով 34,9%-ով՝ ավելի քիչ նոր թողարկումներով։

Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
16.09.2026

Հայաստանը ներկայացվել է Վենետիկի կինոարդյունաբերական հարթակներում, սակայն ԿԳՄՍՆ-ն ու Կինոյի հիմնադրամը չեն անդրադարձել այդ մասնակցությանը։

Հաջորդ նյութը
Օսկարից հետո հետաձգվում է BAFTA մրցանակի հանձնման արարողությունը

Օսկարից հետո հետաձգվում է BAFTA մրցանակի հանձնման արարողությունը

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    11 կիսումներ
    Կիսվել 4 Հրապարակել X-ում 3
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    45 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 11
  • Հայկական անիմացիայի 9 դասական ֆիլմ կցուցադրվի Անսիի փառատոնի Classics ծրագրում

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Կինոյի հիմնադրամը հայտարարել է 2026 թվականի լիամետրաժ և կարճամետրաժ կինոնախագծերի մրցույթները

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • «Հասկացանք, որ այդ ֆիլմերը ոչ թե Հայաստանի Հանրապետությանն են պատկանում»․ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ Անսիի ծրագրի մասին

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: