• Վերջին
  • Հանրաճանաչ
Հայֆիլմի անորոշ «ակադեմիական» ապագան

Հայֆիլմի անորոշ «ակադեմիական» ապագան

08.11.2023
«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

07.09.2026
Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

05.09.2026
«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

05.09.2026
Գովազդ
Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

30.08.2026
Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

24.08.2026
«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

24.08.2026
Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

24.08.2026
«Հուզական արժեք» ֆիլմը՝ 38-րդ Եվրոպական կինոմրցանակաբաշխության գլխավոր հաղթող

Բացվել է European Film Awards 2027-ի հայտերի երկրորդ փուլը

23.08.2026
Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

23.08.2026
«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

Աշխատակազմը կրճատվել է, ծախսերը՝ աճել․ ի՞նչ է կատարվում Հայաստանի կինոյի հիմնադրամում

16.08.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն

Հայֆիլմի անորոշ «ակադեմիական» ապագան

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
08.11.2023
Բաժին՝ Կինոարդյունաբերություն, Հայաստան
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
Հայֆիլմի անորոշ «ակադեմիական» ապագան
27
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2024 թվականի բյուջեն նախատեսված է 345 մլրդ 417 մլն դրամ, որը նախորդ տարվա ծախսերի համեմատ աճել է 95 մլրդ 148 մլն դրամով կամ 38%-ով։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը։

Կրթության ոլորտի ծախսերը կկազմեն 285 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 47%-ով, իսկ գիտության ոլորտի ծախսերը կկազմեն շուրջ 32 մլրդ 498 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 8%-ով։ Մշակույթի ոլորտի ծախսերը կկազմեն 18 մլրդ 909 մլն դրամ, սպորտի ոլորտինը՝ 6 մլրդ 656 մլն դրամ, իսկ երիտասարդության ոլորտինը՝ 2 մլրդ 331 մլն դրամ։

Ըստ նախարար Ժաննա Անդրեասյանի խոշորագույն նախագծերից է Ակադեմիական քաղաքի ծրագիրը, որի մասին բազմիցս խոսվել է: ԿԳՄՍ նախարարը հիշեցրել է՝ Կառավարության վերջին երկու նիստերի ընթացքում կայացվել են երկու կարևոր որոշումներ. նախ հաստատվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգը, իսկ նախորդ նիստում՝ մեկ անձնից գնման եղանակով ճարտարապետական ընկերության հետ պայմանագրի կնքման գործընթացը:

«Հոկտեմբերի 30-ի դրությամբ մենք արդեն ունենք կնքված պայմանագրեր գերմանական «ՋիԷմՓի ինթերնեյշնլ» ընկերության հետ, որի տեղական գործընկերը լինելու է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը: Գլխավոր հատակագծի մշակման և նախագծման մասով արժեքը կազմելու է մինչև 854 հազար 100 եվրո: Ակադեմիական քաղաքի համար երկու հիմնական տեղամաս է առանձնացված: Հիմնական տեղամասը լինելու է 17-րդ թաղամասին հարող տարածքը՝ ավելի քան 600 հեկտար: Պահեստային տեղամասը «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքն է՝ ևս 100 հեկտարով: Հնարավոր է՝ գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներում պարզ դառնա, որ միայն հիմնական տեղամասը բավարար է ամբողջ նախագծվելիք ենթակառուցվածքը ստանալու համար: Այս դեպքում գումարն ամբողջությամբ չի օգտագործվի, և «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքի աշխատանքներում ընթացք չի տրվի: Ըստ պայմանագրի՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը տեղում երկրաբանական և գեոդեզիական չափագրման աշխատանքներ է իրականացնելու: Այս աշխատանքների համար էլ նախատեսված է մինչև 212 մլն դրամ»,— ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ աշխատանքներն արդեն մեկնարկել են, իսկ նոյեմբերին նախատեսվում է գերմանացի ճարտարապետների այցը Հայաստան:

Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշտարակ և Պռոշյան համայնքների միջնամասից ուղիղ եթեր է դուրս եկել և հայտնել հանրությանը՝ «(Ակադեմիական քաղաքի) նախագիծը սկսվելու է «Հայֆիլմի» տարածքից, որտեղ տեղակայվելու է արվեստների կլաստերը՝ արվեստների ավագ դպրոցով եւ համալսարանով։ Կունենանք ժամանակակից համերգասրահ»։

2023 թվականի օգոստոսի 7-ին դատախազությունը հրապարակեց մամլո հաղորդագրություն «Հայֆիլմ» կինոստուդիայի հափշտակության գործով և նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցանք կատարելու, ինչպես նաև պատմամշակութային արժեքների հափշտակության դեպքեր՝ 2023 թվականի հուլիսի 3-ին դատախազի կողմից հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե։

Այս մասին ավելի մանրամասն ԿինոՊրեսը գրել էր ««Հայֆիլմ». Կինոստուդիա թե՞ նավթահանք» հոդվածում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Աղբյուր՝ ԿԳՄՍ նախարարություն
Պիտակներ՝ Ազգային ժողովլրահոսԿԳՄՍ նախարարությունՀայաստանՀայֆիլմՀՀ բյուջե
Նախորդ նյութը

Հաստատվեց 18 ֆիլմի պետական ֆինանսավորման աջակցությունը

Հաջորդ նյութը

Ադրբեջանը նախատեսում է Նախիջևանի և «Իրևանի» մասին վավերագրական ֆիլմ նկարահանել

Առնչվող Նյութեր

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
07.09.2026

Հայաստանում գործում է ֆիլմերի վեցաստիճան դասակարգում․ բացատրում ենք՝ ինչ են նշանակում «Ը»-ից «21» նշումները և ինչով է հայկական մոտեցումը տարբերվում։

Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.09.2026

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան Վենետիկի կինոփառատոնի արդյունաբերական հարթակում կներկայացնի «Սինեմա Ալյանսը» և «Վերա» նախագիծը։

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.09.2026

Հայաստանի կինոակադեմիան ընտրել է Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը», սակայն չի հայտնել՝ քանի և որ ֆիլմերն էին մասնակցում հայտարարված մրցույթին։

Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
24.08.2026

«Երկու լուսին» ֆիլմի cash rebate-ի համար նախատեսվել է 1,922 մլն դրամ․ ծրագրի 124,335 մլն դրամ բյուջեից պայմանագրերով մնում է 13,162...

Հաջորդ նյութը
Ադրբեջանը նախատեսում է Նախիջևանի և «Իրևանի» մասին վավերագրական ֆիլմ նկարահանել

Ադրբեջանը նախատեսում է Նախիջևանի և «Իրևանի» մասին վավերագրական ֆիլմ նկարահանել

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • Ներկայացվել է «Մի անգամ դպրոցում 2: Վերջին պահապանը» ֆիլմի թրեյլերը

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • «Վենոմ 3. վերջին պարը» ֆիլմի առաջին թրեյլերը կարելի է դիտել

    18 կիսումներ
    Կիսվել 7 Հրապարակել X-ում 5
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    44 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 11
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: