• Վերջին
  • Հանրաճանաչ
«Չնչիկ» կինոնկարը ընդգրկվել է ասիական ամենանշանակալի կինոփառատոնի ծրագրում

«Չնչիկ» կինոնկարը ընդգրկվել է ասիական ամենանշանակալի կինոփառատոնի ծրագրում

15.09.2020
Կահիրեում առաջին անգամ կհանձնվի կին ռեժիսորների համար սահմանված «Ոսկե վարդ» միջազգային մրցանակը

Կահիրեում առաջին անգամ կհանձնվի կին ռեժիսորների համար սահմանված «Ոսկե վարդ» միջազգային մրցանակը

16.11.2026
Ռոբերտ Փաթինսոնը պաշտոնապես դարձել է նոր Ջեյմս Բոնդը

Ռոբերտ Փաթինսոնը պաշտոնապես դարձել է նոր Ջեյմս Բոնդը

16.11.2026
Հայաստանի կինոգործիչների միությունը նոյեմբերի 28-ին նախագահի ընտրություններ կանցկացնի

Հայաստանի կինոգործիչների միությունը նոյեմբերի 28-ին նախագահի ընտրություններ կանցկացնի

15.11.2026
Գովազդ
Ջեյք Ջիլենհոլը՝ Մ. Նայթ Շյամալանի «Մնա» գերբնական սիրային թրիլերում

Ջեյք Ջիլենհոլը՝ Մ. Նայթ Շյամալանի «Մնա» գերբնական սիրային թրիլերում

15.11.2026
Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

13.11.2026
Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

12.11.2026
Бюджет кинематографии Армении в проекте на 2027 год сокращается на 20,3%

2027-ին կինեմատոգրաֆիայի բյուջեն նախագծով նվազում է 20,3%-ով

12.11.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍՆ-ի կինոյի երկու հաստիքների մրցույթներն ավարտվել են առանց հաղթողի

12.11.2026
Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

10.11.2026
Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

09.11.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երեքշաբթի, 17 Նոյեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոմիջոցառումներ

«Չնչիկ» կինոնկարը ընդգրկվել է ասիական ամենանշանակալի կինոփառատոնի ծրագրում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
15.09.2020
Բաժին՝ Կինոմիջոցառումներ, Հայաստան
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
«Չնչիկ» կինոնկարը ընդգրկվել է ասիական ամենանշանակալի կինոփառատոնի ծրագրում
117
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Հայտնի է դարձել, որ Արամ Շահբազյանի «Չնչիկ» կինոնկարը ընդգրկվել է Բուսանի կինոփառատոնի «New Currents» ծրագրում: 13 տարի անց ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Հարավային Կորեայում: Այս մասին տեղեկացնում է ֆիլմի պաշտոնական ֆեյսբուքյան էջը:

«Չնչիկի» հիմքում իրական մի դեպք է, որը պատահել է Հայաստանի գյուղերից մեկում: Երիտասարդ աղջկա հայրը սպանել էր դստերը, որը համարձակվել էր առանց ամուսնանալու՝ հղիանալ: Վախենալով, որ իր ընտանիքը կարող է ադաթով ապրող համագյուղացիների մոտ ծիծաղի արժանանալ, ընտանիքի հայրը գերադասել էր առանց ավելորդ աղմուկի «ջնջել» իր դստեր հետքը: Իսկ «չնչիկ» բառը բարբառով նշանակում է՝ «չնչին». այդպես են կոչել գյուղացի աղջկան եւ նույնիսկ մոռացել նրա իսկական` անձնագրային անունը: Գլխավոր դերում Լիլի Էլբակյանն է:

Խաղարկային ֆիլմ՝ 35 մմ / DCP / 90 ր
Լեզուն՝ Հայերեն
Բեմադրող ռեժիսոր՝ Արամ Շահբազյան
Դերերում՝ Լիլի Էլբակյան, Հիլդա Օհան, Յուրա Կոստանյան, Արթուր Պապիկյան
Սցենարի հեղինակներ՝ Մարիամ Ասրյան, Արամ Շահբազյան, Արա Մնացականյան, Հարություն Կբեյան
Բեմադրող օպերատոր՝ Հայկ Կիրակոսյան
Բեմադրող նկարիչ՝ Արմեն Ղազարյան
Կոմպոզիտորներ՝ Դավիթ Դավթյան, Դավիթ Բաբայան
Համարտադրողներ` զիրո ֆիքշն ֆիլմ — Մարտին Հագեման
Իզաբելլա Ֆիլմս — Էլս Վանդեվորստ
Արտադրող` Արմնա Փրոդաքշն — Արա Մնացականյան, Մելիք Կարապետյան

2004-ին սցենարն արդեն պատրաստ էր, 2007-ին այն տրվեց արտադրության, նկարահանումներն ավարտվեցին 2009-ի դեկտեմբերին, 2010-ին էլ կինոժապավենը հանձնվեց Մոսկվայի «Саламандра» լաբորատորիա: Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց ռեժիսորը, քանի որ գումար չկար, որպեզի ֆիլմը սքան արվեր, այն մնաց լաբորատորիայում:

«Չնչիկի» ֆինանսավորումը սկսվել է 2007 թվականին: Ըստ վիճակագրական տվյալների, Հայաստանի ազգային կինոկենտրոնից ֆիլմը 13 տարիների ընթացքում ֆինանսավորում է ստացել 5 անգամ՝ 3,8 մլն. դրամ 2007 թ., 12 մլն. դրամ 2008 թ., 30 մլն. դրամ 2009 թ., 8 մլն. դրամ 2012 թ., 16,5 մլն. դրամ 2018 թ.: Ընդհանուր առմամբ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆիլմին հատկացվել է շուրջ 70 միլիոն դրամ:

Շահբազյանի խոսքով՝ 2014-ի աշնանից նա «ապրում էր» Հայաստանի ազգային կինոկենտրոնում: «Կինոկենտրոնից ինձ ասում են՝ բա մենք փողը տվել ենք, որ պրծնեք, ինչո՞ւ չեք ավարտել ֆիլմը, բա ձեր պրոդյուսերներն ի՞նչ են մտածում: Ես` ռեժիսորս, դրան ի՞նչ պատասխանեմ»:

Երեք նախարար փոխած «Չնչիկ» ֆիլմը դեռևս 2010 թվականին պետք է ավարտված լիներ, սակայն անհրաժեշտ գումարը տարբեր պատճառաբանություններով չէր հատկացվում, իսկ ժապավենը կորել էր: Ֆիլմի ֆինանսավորումը վերսկսվեց միայն, երբ ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանն անժամկետ հացադուլ հայտարարեց:

«Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց պարզել, որ ժապավենը տեղափոխել են այլ արխիվ (Ռուսաստանի Գոսֆիլմոֆոնդ): Ի դեպ, այս ամբողջ ընթացքում ֆիլմի եվրոպացի պրոդյուսերները չեզոք վիճակում էին, այն գումարները, որ նախատեսել էին ֆոնդերը (AVANTI ծրագիր (Շվեյցարիա), «Hubert Bals Fund» (Նիդերլանդների Թագավորություն), «WFC» (Գերմանիա), ծախսվեցին, դրանից հետո իրենք քաշվեցին մի կողմ, այլեւս մատները մատներին չխփեցին», — պատմել է ռեժիսորը Ժողովուրդին, 2014 թվականի իր զրույցում:

Ֆիլմը համարվում է ժապավենի վրա նկարահանված հայկական վերջին ֆիլմը:

Հարավկորեական փառատոնի նույն ծրագրին մասնակցում է նաև Էլվին Ադիգեզալի «Բիլյասուվար» ադրբեջանա-ֆրանսիական ժապավենը և Ռուսլան Պակի «Երեք» նախագիծը, որը պատրաստվել է Ղազախստանի, Կորեայի և Ուզբեկստանի համատեղ ուժերով:

Բուսանի միջազգային կինոփառատոնը Ասիայի խոշորագույն կինոփառատոնն է, որն ամեն տարի անցկացվում է Հարավային Կորեայի Բուսան քաղաքում 1996 թվականից ի վեր: Փառատոնը ուշադրության կենտրոնում են նոր ֆիլմերը և սկսնակ ռեժիսորների աշխատանքները: Մասնակիցների ամբողջական ցուցակի հետ կարող եք ծանոթանալ փառատոնի կայքում: Փառատոնը տեղի է ունենալու հոկտեմբերի 21-ից 30-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 41
Պիտակներ՝ ԱդրբեջանԿինոկենտրոնկինոփառատոնԿորեաՀայաստանՀայաստանի ազգային կինոկենտրոնՀարավային ԿորեաՂազախստանՉնչիկփառատոն
Նախորդ նյութը

Կինոթատրոնները վերսկսում են իրենց գործունեությունը

Հաջորդ նյութը

Կինոն` բեմի վրա. «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում

Առնչվող Նյութեր

Կահիրեում առաջին անգամ կհանձնվի կին ռեժիսորների համար սահմանված «Ոսկե վարդ» միջազգային մրցանակը

Կահիրեում առաջին անգամ կհանձնվի կին ռեժիսորների համար սահմանված «Ոսկե վարդ» միջազգային մրցանակը

Հեղինակ՝ KinoPress Staff
16.11.2026

Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնել են «Ոսկե վարդ» կինոմրցանակը․ առաջինը կհանձնվի նոյեմբերի 19-ին Կահիրեում։

Հայաստանի կինոգործիչների միությունը նոյեմբերի 28-ին նախագահի ընտրություններ կանցկացնի

Հայաստանի կինոգործիչների միությունը նոյեմբերի 28-ին նախագահի ընտրություններ կանցկացնի

Հեղինակ՝ KinoPress Staff
15.11.2026

Հայաստանի կինոգործիչների միության նոյեմբերի 28-ին կայանալիք ժողովում կընտրվեն միության նախագահը, վարչության և վերստուգող հանձնաժողովի անդամները։

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

Հեղինակ՝ KinoPress Staff
12.11.2026

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ազգային ներկայացուցիչ․ նշանակման մասին առանձին պաշտոնական հաղորդագրություն չի հրապարակվել։

Бюджет кинематографии Армении в проекте на 2027 год сокращается на 20,3%

2027-ին կինեմատոգրաֆիայի բյուջեն նախագծով նվազում է 20,3%-ով

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
12.11.2026

2027-ի նախագծով կինեմատոգրաֆիային նախատեսվում է 1,098 մլրդ դրամ․ մշակույթին բաժին է ընկնում ԿԳՄՍՆ բյուջեի 5,5%-ը, կրթությանը՝ ավելի քան 80%-ը։

Հաջորդ նյութը
Կինոն` բեմի վրա. «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում

Կինոն` բեմի վրա. «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում

  • «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    35 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • Ամենասեքսուալ 5 ֆիլմը՝ ըստ ԿինոՊրեսի. մաս 2

    48 կիսումներ
    Կիսվել 19 Հրապարակել X-ում 12
  • Հայաստանի կինոգործիչների միությունը նոյեմբերի 28-ին նախագահի ընտրություններ կանցկացնի

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    47 կիսումներ
    Կիսվել 19 Հրապարակել X-ում 12
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

  • English
  • Русский
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: