• Վերջին
  • Հանրաճանաչ
Հայկական անիմացիայի 9 դասական ֆիլմ կցուցադրվի Անսիի փառատոնի Classics ծրագրում

Հայկական անիմացիայի 9 դասական ֆիլմ կցուցադրվի Անսիի փառատոնի Classics ծրագրում

16.05.2026
Հրապարակվել է «Սերը լեռներում» հայկական կատակերգության պաշտոնական թրեյլերը

Հրապարակվել է «Սերը լեռներում» հայկական կատակերգության պաշտոնական թրեյլերը

22.11.2026
Եվրախորհրդարանի հանձնաժողովներն առաջարկում են 2,68 մլրդ եվրո հատկացնել MEDIA ծրագրին

Եվրախորհրդարանի հանձնաժողովներն առաջարկում են 2,68 մլրդ եվրո հատկացնել MEDIA ծրագրին

21.11.2026
Ռուսաստանում անիմացիոն ստուդիաների շահութահարկը կարող է նվազել 25%-ից մինչև 3%

Ռուսաստանում անիմացիոն ստուդիաների շահութահարկը կարող է նվազել 25%-ից մինչև 3%

21.11.2026
Գովազդ
«Քաղցած խաղեր» ֆիլմը գլխավորել է նոյեմբերի 19-ի կինոպրեմիերաների վարձույթը Հայաստանում

«Քաղցած խաղեր» ֆիլմը գլխավորել է նոյեմբերի 19-ի կինոպրեմիերաների վարձույթը Հայաստանում

20.11.2026
Sony-ն հրապարակել է «Սոխակը» ֆիլմի առաջին թրեյլերը՝ Դակոտա և Էլ Ֆանինգ քույրերի մասնակցությամբ

Sony-ն հրապարակել է «Սոխակը» ֆիլմի առաջին թրեյլերը՝ Դակոտա և Էլ Ֆանինգ քույրերի մասնակցությամբ

20.11.2026
Հրապարակվել է «Սառցե դարաշրջան 6» անիմացիոն ֆիլմի նոր թրեյլերը

Հրապարակվել է «Սառցե դարաշրջան 6» անիմացիոն ֆիլմի նոր թրեյլերը

20.11.2026

Վիրաբյանի ստորագրությամբ ԿԳՄՍ նախարարությունը բացառում է պետական աջակցության միջոցով գրաքննությունը

19.11.2026
Երևանի կինոֆորումի հռչակագրով առաջարկվում է ստեղծել արվեստի և մշակութային տնտեսության համաշխարհային ֆորում

Երևանի կինոֆորումի հռչակագրով առաջարկվում է ստեղծել արվեստի և մշակութային տնտեսության համաշխարհային ֆորում

18.11.2026
Կինոյի հիմնադրամը հետին թվով է թարմացրել կայքը․ 2026-ի առաջին մրցույթի մասին տեղեկություն դեռ չկա

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ Կինոյի հիմնադրամի կայքի նոր տարբերակը կհրապարակվի մեկ ամսում

18.11.2026
Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Կինոմրցույթների ցուցակները հրապարակվել են հոկտեմբերին․ ԿԳՄՍ նախարարությունը չի պարզաբանել սեպտեմբերյան ժամկետների պահպանումը

18.11.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երկուշաբթի, 23 Նոյեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Հայաստան

Հայկական անիմացիայի 9 դասական ֆիլմ կցուցադրվի Անսիի փառատոնի Classics ծրագրում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2026 թվականի Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի Annecy Classics ծրագրում կներկայացվի հայկական անիմացիայի 9 ֆիլմ։ Ցուցադրությունը հայկական կինոժառանգության վերականգնման և միջազգային ներկայացման շարունակական աշխատանքի մաս է։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
16.05.2026
Բաժին՝ Հայաստան, Փառատոներ
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
Հայկական անիմացիայի 9 դասական ֆիլմ կցուցադրվի Անսիի փառատոնի Classics ծրագրում
27
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը, որը կանցկացվի հունիսի 21–27-ը, հրապարակել է այս տարվա Annecy Classics ծրագրի կազմը։ Ծրագիրը ներառում է ռետրոսպեկտիվ ցուցադրություններ, հեղինակային ժառանգության վերարժևորումներ, վերականգնված ֆիլմեր և անիմացիայի պատմության տարբեր էջեր ներկայացնող ընտրանիներ։

Այս տարվա ծրագրում առանձին տեղ է հատկացվել հայկական անիմացիային։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Annecy Classics-ում կցուցադրվի հայկական անիմացիոն 9 ֆիլմ՝ հիմնականում հիմնված Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների վրա։ Ծրագիրը համատեղ իրականացվում է Հայաստանի կինոյի հիմնադրամի և «ՌեԱ» փառատոնի կողմից։

Հայկական ընտրանիում ընդգրկված են Լյուդմիլա Սահակյանցի «Արձագանք» և «Մկների ժողովը», Գայանե Մարտիրոսյանի «Երջանիկ ավարտ», Ստեփան Գալստյանի «Ձախորդ Փանոս» և «Միջանցք», Վալենտին Պոդպոմոգովի «Փարվանա», Ռոբերտ Սահակյանցի «Կացինը» և «Սեղմակոճակ», ինչպես նաև Էլլա Ավագյանի «Հսկան, որը երազում էր ջութակ նվագել» ֆիլմերը։

Այս ֆիլմերը կարևոր տեղ ունեն հայկական անիմացիայի պատմության մեջ։ Դրանք ներկայացնում են այն շրջանը, երբ հայկական անիմացիան ձևավորում էր իր ճանաչելի լեզուն՝ համադրելով գրական հիմքը, հումորը, պայմանական պատկերը և հեղինակային գեղարվեստական մտածողությունը։ Անսիի Classics ծրագրում ընդգրկումը հնարավորություն է այդ ժառանգությունը ներկայացնելու ոչ միայն որպես ազգային հիշողության մաս, այլև որպես միջազգային անիմացիոն պատմության հետ երկխոսող կինոմշակույթ։

Ֆիլմերի ցուցադրությունը նաև կապված է հայկական կինոժառանգության վերականգնման պետական քաղաքականության հետ։ Հայաստանում իրականացվում են ֆիլմերի թվայնացման և վերականգնման ամենամյա ծրագրեր։ Մասնավորապես, Հայ կինոյի 100-ամյակի և հայկական անիմացիայի 85-ամյակի շրջանակում նախատեսվել էր թվայնացնել և վերականգնել 32 ֆիլմ, այդ թվում՝ 17 անիմացիոն կարճամետրաժ։ Այդ գործընթացը շարունակվել է նաև հաջորդ տարիներին՝ ընդգրկելով հայկական կինոժառանգության տարբեր շերտեր։

Հայաստանը այս տարի, ինչպես նախկինում, Անսիի MIFA կինոշուկայում կներկայացվի նաև Հայաստանի կինոյի հիմնադրամի տաղավարով։ Այն նախատեսված է որպես աշխատանքային հարթակ, որտեղ հայ կինոգործիչները կարող են անցկացնել հանդիպումներ, ներկայացնել նախագծեր և կապեր հաստատել միջազգային գործընկերների հետ։ MIFA-ն Անսիի փառատոնի մասնագիտական շուկան է և համարվում է անիմացիոն նախագծերի զարգացման, համարտադրության և միջազգային առաջխաղացման կարևոր հարթակներից մեկը։

Annecy Classics-ի այս տարվա մյուս առանցքներից են Սթիվեն և Թիմոթի Քուեյ եղբայրների ստեղծագործական ժառանգությունը, ճապոնական անիմացիայի 1990-ականների կարևոր ֆիլմերը, ինչպես նաև 2024 թվականին կյանքից հեռացած բրիտանացի անիմատոր Էմմա Քալդերի աշխատանքների ռետրոսպեկտիվը։ Ծրագրում կցուցադրվեն նաև Իսաո Տակահատայի Grave of the Fireflies, Սատոսի Կոնի Perfect Blue, Յոշիակի Կավաջիրիի Ninja Scroll և Մամորու Օշիի Ghost in the Shell ֆիլմերը։

Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև MIFA Pitches ծրագիրը։ Այս տարի ընտրվել է 48 նախագիծ, իսկ Partners Pitches ձևաչափում կներկայացվի մոտ 130 նախագիծ տարբեր երկրներից։ Կազմակերպիչների տվյալներով՝ 2026 թվականի MIFA Pitches-ի համար ստացվել է 882 հայտ՝ 95 ազգության ներկայացուցիչներից։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 77
Պիտակներ՝ MIFAանիմացիաԱնսի անիմացիոն փառատոնԿԳՄՍ նախարարությունՀայաստանՀայաստանի կինոյի հիմնադրամհայկական անիմացիաՌեԱնիմանիա
Նախորդ նյութը

Մեղրիում կանցկացվի ԱՊՀ երկրների երիտասարդ կինեմատոգրաֆիստների փառատոն

Հաջորդ նյութը

Կաննի Cannes Classics-ում ցուցադրվել է Արտավազդ Փելեշյանի վերականգնված «Pelechian Project»-ը

Առնչվող Նյութեր

Վիրաբյանի ստորագրությամբ ԿԳՄՍ նախարարությունը բացառում է պետական աջակցության միջոցով գրաքննությունը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.11.2026

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է, որ ֆիլմի բովանդակության նկատմամբ պետական մարմնի նախընտրությունը չի կարող ֆինանսավորման մերժման հիմք լինել։

Երևանի կինոֆորումի հռչակագրով առաջարկվում է ստեղծել արվեստի և մշակութային տնտեսության համաշխարհային ֆորում

Երևանի կինոֆորումի հռչակագրով առաջարկվում է ստեղծել արվեստի և մշակութային տնտեսության համաշխարհային ֆորում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
18.11.2026

Երևանի կինոարդյունաբերության ֆորումի ամփոփիչ հռչակագրով առաջարկվում է Երևանում ստեղծել արվեստի և մշակութային տնտեսության համաշխարհային ֆորում։

Կինոյի հիմնադրամը հետին թվով է թարմացրել կայքը․ 2026-ի առաջին մրցույթի մասին տեղեկություն դեռ չկա

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ Կինոյի հիմնադրամի կայքի նոր տարբերակը կհրապարակվի մեկ ամսում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
18.11.2026

ԿԳՄՍՆ-ն հայտնել է՝ Կինոյի հիմնադրամի կայքի նոր տարբերակը կհրապարակվի մեկ ամսում։ Աշխատակազմի ու պատասխանատուների տվյալները դեռ ամբողջական չեն։

Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Կինոմրցույթների ցուցակները հրապարակվել են հոկտեմբերին․ ԿԳՄՍ նախարարությունը չի պարզաբանել սեպտեմբերյան ժամկետների պահպանումը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
18.11.2026

ԿԳՄՍ նախարարությունը չի հայտնել՝ արդյոք պահպանվել են կինոմրցույթների հայտերի ուսումնասիրման և փորձագետների կազմերի հրապարակման ժամկետները։

Հաջորդ նյութը
Կաննի Cannes Classics-ում ցուցադրվել է Արտավազդ Փելեշյանի վերականգնված «Pelechian Project»-ը

Կաննի Cannes Classics-ում ցուցադրվել է Արտավազդ Փելեշյանի վերականգնված «Pelechian Project»-ը

  • «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    8 կիսումներ
    Կիսվել 3 Հրապարակել X-ում 2
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    37 կիսումներ
    Կիսվել 15 Հրապարակել X-ում 9
  • Հրապարակվել է «Սերը լեռներում» հայկական կատակերգության պաշտոնական թրեյլերը

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ինչ դիտել՝ 10 ամանորյա ֆիլմեր հայերեն թարգմանությամբ

    9 կիսումներ
    Կիսվել 4 Հրապարակել X-ում 2
  • Ամենասեքսուալ 5 ֆիլմը՝ ըստ ԿինոՊրեսի. մաս 2

    48 կիսումներ
    Կիսվել 19 Հրապարակել X-ում 12
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

  • English
  • Русский
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: