• Վերջին
  • Հանրաճանաչ
Մեղրիում կանցկացվի ԱՊՀ երկրների երիտասարդ կինեմատոգրաֆիստների փառատոն

Մեղրիում կանցկացվի ԱՊՀ երկրների երիտասարդ կինեմատոգրաֆիստների փառատոն

02.05.2026
Հրապարակվել է «Սերը լեռներում» հայկական կատակերգության պաշտոնական թրեյլերը

Հրապարակվել է «Սերը լեռներում» հայկական կատակերգության պաշտոնական թրեյլերը

22.11.2026
Եվրախորհրդարանի հանձնաժողովներն առաջարկում են 2,68 մլրդ եվրո հատկացնել MEDIA ծրագրին

Եվրախորհրդարանի հանձնաժողովներն առաջարկում են 2,68 մլրդ եվրո հատկացնել MEDIA ծրագրին

21.11.2026
Ռուսաստանում անիմացիոն ստուդիաների շահութահարկը կարող է նվազել 25%-ից մինչև 3%

Ռուսաստանում անիմացիոն ստուդիաների շահութահարկը կարող է նվազել 25%-ից մինչև 3%

21.11.2026
Գովազդ
«Քաղցած խաղեր» ֆիլմը գլխավորել է նոյեմբերի 19-ի կինոպրեմիերաների վարձույթը Հայաստանում

«Քաղցած խաղեր» ֆիլմը գլխավորել է նոյեմբերի 19-ի կինոպրեմիերաների վարձույթը Հայաստանում

20.11.2026
Sony-ն հրապարակել է «Սոխակը» ֆիլմի առաջին թրեյլերը՝ Դակոտա և Էլ Ֆանինգ քույրերի մասնակցությամբ

Sony-ն հրապարակել է «Սոխակը» ֆիլմի առաջին թրեյլերը՝ Դակոտա և Էլ Ֆանինգ քույրերի մասնակցությամբ

20.11.2026
Հրապարակվել է «Սառցե դարաշրջան 6» անիմացիոն ֆիլմի նոր թրեյլերը

Հրապարակվել է «Սառցե դարաշրջան 6» անիմացիոն ֆիլմի նոր թրեյլերը

20.11.2026

Վիրաբյանի ստորագրությամբ ԿԳՄՍ նախարարությունը բացառում է պետական աջակցության միջոցով գրաքննությունը

19.11.2026
Երևանի կինոֆորումի հռչակագրով առաջարկվում է ստեղծել արվեստի և մշակութային տնտեսության համաշխարհային ֆորում

Երևանի կինոֆորումի հռչակագրով առաջարկվում է ստեղծել արվեստի և մշակութային տնտեսության համաշխարհային ֆորում

18.11.2026
Կինոյի հիմնադրամը հետին թվով է թարմացրել կայքը․ 2026-ի առաջին մրցույթի մասին տեղեկություն դեռ չկա

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ Կինոյի հիմնադրամի կայքի նոր տարբերակը կհրապարակվի մեկ ամսում

18.11.2026
Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Կինոմրցույթների ցուցակները հրապարակվել են հոկտեմբերին․ ԿԳՄՍ նախարարությունը չի պարզաբանել սեպտեմբերյան ժամկետների պահպանումը

18.11.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Հինգշաբթի, 26 Նոյեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն ԱՊՀ

Մեղրիում կանցկացվի ԱՊՀ երկրների երիտասարդ կինեմատոգրաֆիստների փառատոն

2026 թվականի սեպտեմբերի 18–20-ը Մեղրիում կանցկացվի «Համագործակցության երկրների կինոփառատոնը», որը կմիավորի Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի երիտասարդ ռեժիսորներին։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
02.05.2026
Բաժին՝ ԱՊՀ, Փառատոներ
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
Մեղրիում կանցկացվի ԱՊՀ երկրների երիտասարդ կինեմատոգրաֆիստների փառատոն
90
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Փառատոնը կազմակերպում է «Արմ Ֆիլմ Ինդուստրի Դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը՝ «Մեղրի՝ Համագործակցության մշակութային մայրաքաղաք 2026» ծրագրի շրջանակում։ Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։

Փառատոնի նպատակը Համագործակցության երկրների երիտասարդ կինեմատոգրաֆիստների միջև մասնագիտական և ստեղծագործական կապերի զարգացումն է։ Կազմակերպիչների խոսքով՝ այն պետք է դառնա փորձի փոխանակման, նոր համագործակցությունների և ապագա համատեղ նախագծերի ձևավորման հարթակ։

Մրցութային ծրագրին կարող են ներկայացվել խաղարկային կարճամետրաժ ֆիլմեր։ Դիտարկվելու են 2024–2025 թվականներին արտադրված՝ մինչև 30 րոպե տևողությամբ ֆիլմեր։ Պարտադիր պայմաններից մեկն այն է, որ ֆիլմի արտադրության ավարտի պահին ռեժիսորի տարիքը լինի 18-35։ Ֆիլմը կարող է լինել ցանկացած լեզվով, սակայն հայտի դիտարկման համար անհրաժեշտ է ռուսերեն ենթագրերի առկայությունը։

Փառատոնի մրցութային ծրագիրը կներառի 30 կարճամետրաժ ֆիլմ։ Բացի մրցութային ցուցադրություններից, նախատեսվում են նաև հետահայաց ծրագրեր, պանելային քննարկումներ, ստեղծագործական հանդիպումներ, բացման և փակման արարողություններ, ինչպես նաև մշակութային միջոցառումներ Մեղրիում։

Փառատոնի կանոնակարգին ու հայտերի ներկայացման կարգին կարող եք ծանոթանալ «ԿինոՊրես»-ի Տելեգրամ ալիքում:

Մեղրին որպես փառատոնի անցկացման վայր ընտրվել է այն պատճառով, որ քաղաքը 2026 թվականին կրելու է Համագործակցության մշակութային մայրաքաղաքի կարգավիճակը։ Այդ հանգամանքը հնարավորություն է տալիս Հայաստանի հարավային քաղաքին ընդգրկվել միջազգային մշակութային օրակարգում և ուշադրություն հրավիրել իր տարածաշրջանային, պատմական ու մշակութային ներուժի վրա։

Այս առումով փառատոնը կարող է կարևոր լինել ոչ միայն երիտասարդ հեղինակների համար, այլև Հայաստանի կինոմշակութային կյանքի ապակենտրոնացման տեսանկյունից։ Մասնագիտական կինոիրադարձությունը դուրս է գալիս ավանդական երևանյան հարթակներից և տեղափոխվում Սյունիքի մարզ, ինչը կարող է նպաստել տեղական մշակութային կյանքի աշխուժացմանը։

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2026 թվականի մայիսի 31-ը՝ Երևանի ժամանակով ժամը 23:59-ը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 95
Պիտակներ՝ ԱՊՀԿԳՄՍ նախարարությունկինոփառատոնՀայաստանՌուսաստան
Նախորդ նյութը

Ալեքսանդր Սոկուրովի նոր՝ «Ռեժիսորի նոթատետրը» ֆիլմի ռուսաստանյան պրեմիերան կկայանա 48-րդ Մոսկվայի միջազգային կինոփառատոնում

Հաջորդ նյութը

Հայկական անիմացիայի 9 դասական ֆիլմ կցուցադրվի Անսիի փառատոնի Classics ծրագրում

Առնչվող Նյութեր

Ռուսաստանում անիմացիոն ստուդիաների շահութահարկը կարող է նվազել 25%-ից մինչև 3%

Ռուսաստանում անիմացիոն ստուդիաների շահութահարկը կարող է նվազել 25%-ից մինչև 3%

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
21.11.2026

Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է անիմացիոն ստուդիաների շահութահարկը 25%-ից 3% նվազեցնելու օրինագիծը։

Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
13.11.2026

Վրաստանում «Վրիժառուները» կցուցադրվեն դեկտեմբերի 17-ից՝ անգլերեն և վրացերեն։ Հայաստանում ֆիլմի պրեմիերան նախատեսված է միայն հունվարի 7-ին։

Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
07.11.2026

Հայաստանի կինոյի հիմնադրամի անկախ խորհրդական Արմեն Խաչատրյանը նոյեմբերի 5-ին Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանի ժողովուրդներ» կինոֆորումի շրջանակում անցկացված միջազգային կլոր սեղանին։

«Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

«Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.11.2026

«Վրիժառուների» պրեմիերան Հայաստանում նախատեսվում է հունվարի 7-ին։ Հարցեր են առաջանում Ռուսաստանի ստվերային կինովարձույթի հնարավոր ազդեցության շուրջ։

Հաջորդ նյութը
Հայկական անիմացիայի 9 դասական ֆիլմ կցուցադրվի Անսիի փառատոնի Classics ծրագրում

Հայկական անիմացիայի 9 դասական ֆիլմ կցուցադրվի Անսիի փառատոնի Classics ծրագրում

  • «Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

    «Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

    2 կիսումներ
    Կիսվել 1 Հրապարակել X-ում 1
  • «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    9 կիսումներ
    Կիսվել 4 Հրապարակել X-ում 2
  • Հրապարակվել է «Սերը լեռներում» հայկական կատակերգության պաշտոնական թրեյլերը

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • 560 մլն դրամ երկու ամսում․ ինչ է իրականում ցույց տալիս Հայաստանի կինոթատրոնային շուկան

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ամենասեքսուալ 5 ֆիլմը՝ ըստ ԿինոՊրեսի. մաս 2

    48 կիսումներ
    Կիսվել 19 Հրապարակել X-ում 12
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

  • English
  • Русский
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: