Ըստ The Hollywood Reporter-ի՝ քննարկվում է «Սպասուհին» ֆիլմի շարունակության ստեղծման հնարավորությունը, որտեղ գլխավոր դերերում կարող են հայտնվել Քիրստեն Դանստը և Սիդնի Սուինին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախագծի զարգացումը դեռ նախնական փուլում է, սակայն արդեն ընթանում են բանակցություններ դերասանուհիների մասնակցության շուրջ։ Ֆիլմը հիմնված է Ֆրիդա ՄակՖադենի համանուն բեսթսելլերի վրա, որի առաջին մասը համաշխարհային վարձությում հավաքեց 395 մլն. դոլար։
Հաղորդվում է, որ շարունակությունը կկենտրոնանա պատմության հաջորդ հատվածի վրա՝ պահպանելով հոգեբանական թրիլլերի ժանրը, որը բնորոշ է գրքի սյուժեին։ Ներկայումս ստուդիան դիտարկում է նախագծի հետագա զարգացման տարբեր սցենարներ՝ կախված առաջին ֆիլմի հաջողությունից։
«Սպասուհին» պատմում է երիտասարդ կնոջ մասին, որը աշխատանքի է անցնում հարուստ ընտանիքում և աստիճանաբար բացահայտում է տան մութ գաղտնիքները։
Նախագծի թողարկման ժամկետների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռևս չեն հրապարակվել։








































