• Վերջին
  • Հանրաճանաչ
Մարտունու «Մուշ» կինոթատրոնը կվերադարձվի պետությանը․ Դատախազության հայցը բավարարվել է

Մարտունու «Մուշ» կինոթատրոնը կվերադարձվի պետությանը․ Դատախազության հայցը բավարարվել է

11.06.2026
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

15.10.2026
«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

14.10.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
Գովազդ
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

10.10.2026
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

09.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

07.10.2026
«Տանիքը՝ Հայաստան» կինոծրագիրը կներկայացնի 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը

«Տանիքը՝ Հայաստան» կինոծրագիրը կներկայացնի 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը

05.10.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում

Երկրորդ տարին՝ սպասման մեջ․ կհասցնի՞ Կինոյի հիմնադրամը 2026-ին որևէ նոր ֆիլմ ֆինանսավորել

04.10.2026
Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

04.10.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Հայաստան

Մարտունու «Մուշ» կինոթատրոնը կվերադարձվի պետությանը․ Դատախազության հայցը բավարարվել է

Դատարանը անվավեր է ճանաչել Մարտունու «Մուշ» կինոթատրոնի օտարման պայմանագիրը․ գույքը վաճառվել էր 4,57 մլն դրամով։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
11.06.2026
Բաժին՝ Հայաստան
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
Մարտունու «Մուշ» կինոթատրոնը կվերադարձվի պետությանը․ Դատախազության հայցը բավարարվել է
22
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը։

Ըստ Դատախազության՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրությամբ պարզվել էր, որ Հայաստանի Հանրապետությանը պատկանող Մարտունի քաղաքի «Մուշ» կինոթատրոնի 1218 քմ մակերեսով շենքը, 43,7 քմ մակերեսով էլեկտրական ենթակայանը և 0,272 հա հողամասը 2006 թվականի օգոստոսի 14-ին կնքված պայմանագրով ապօրինի օտարվել են ֆիզիկական անձի։ Գույքը վաճառվել է 4 միլիոն 572 հազար դրամով։

Դատախազության տվյալներով՝ օտարման պահին գույքի կադաստրային արժեքը կազմել է 33 միլիոն 246 հազար 992 դրամ, այսինքն՝ այն վաճառվել է կադաստրային արժեքից բազմակի ցածր գնով։ Ներկայում գույքի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 134 միլիոն 250 հազար դրամ է։

Դատախազությունում ստացված տվյալների համաձայն՝ օտարման գործընթացում հաշվի չի առնվել նաև այն հանգամանքը, որ դեռ 2005 թվականի դեկտեմբերի 2-ին Մարտունու քաղաքապետը, քաղաքի բնակչության պահանջով և համայնքի ավագանու անդամների անունից, դիմել էր այն ժամանակ գործող ՀՀ վարչապետին։ Դիմումով առաջարկվել էր քաղաքի միակ կինոթատրոնի շենքը հանձնել համայնքին՝ մշակութային կյանքն ու երիտասարդության ժամանցը պատշաճ կազմակերպելու նպատակով։

Ուսումնասիրության արդյունքներով Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հանցանքի մասին հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բացի այդ, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2025 թվականի մարտի 25-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և ֆիզիկական անձի միջև 2006 թվականի օգոստոսի 14-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը։

Երևանում կվերականգնվի «Կինո Մոսկվա»-ի ամառային դահլիճը

Հայցադիմումով հիմնավորվել է, որ Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի 66 հասցեում գտնվող հասարակական նշանակության «Մուշ» կինոթատրոնը վաճառվել է շուկայական և կադաստրային արժեքներից էականորեն ցածր գնով՝ խախտելով ինչպես գույքի գնահատման, այնպես էլ պետական սեփականության օտարման ժամանակ գործող օրենսդրական պահանջները։

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հունիսի 1-ի վճռով Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է։ Դատարանը անվավեր է ճանաչել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ու քաղաքացու միջև 2006 թվականի օգոստոսի 14-ին կնքված՝ Մարտունու «Մուշ» կինոթատրոնի օտարման պայմանագիրը։

Դատախազությունը նշում է, որ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվեն Մարտունու «Մուշ» կինոթատրոնի շենքը, էլեկտրական ենթակայանը և հողամասը։

«Մուշ» կինոթատրոնի գործը կարևոր է նաև Հայաստանի կինոցանցի մասնավորեցման ավելի լայն համատեքստում։ «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» օրենքն ընդունվել է 2001 թվականի հուլիսի 27-ին՝ Ազգային ժողովի կողմից, իսկ 2001 թվականի օգոստոսի 7-ին այն ստորագրել է ՀՀ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Օրենքի N 1 ցանկում՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության բաժնի տակ, մասնավորեցման կամ լուծարման առաջարկվող գույքի թվում ընդգրկված էին կինոցանցեր, կինոթատրոններ և կինովարձույթի բաժանմունքներ։ Այդ ցանկում էր նաև Մարտունու կինոցանցի «Մուշ» կինոթատրոնը։ Նույն բաժնում 572-598 համարներով ընդգրկված էին ընդհանուր առմամբ 27 միավորներ, այդ թվում՝ Արթիկի, Ախուրյանի, Տաշիրի, Կապանի, Հրազդանի, Վանաձորի, Դիլիջանի, Վայքի, Իջևանի, Մարտունու, Սևանի, Սպիտակի, Թումանյանի, Տավուշի, Արարատի կինոցանցերը կամ կինոթատրոնները, ինչպես նաև Երևանի «Ուրարտու», «Նոր Ավան», «Ուսանող», «Այրարատ» կինոթատրոնները և Արտաշատի միջշրջանային կինոտեսավարձույթի բաժանմունքը։

«Հայֆիլմ». Կինոստուդիա թե՞ նավթահանք

Այսպիսով, «Մուշ»-ի պատմությունը մեկ առանձին շենքի հարց չէ։ Այն տեղավորվում է 2000-ականների սկզբին ձևավորված պետական կինոցանցի մասնավորեցման քաղաքականության մեջ։ Մարտունու կինոթատրոնը մասնավորեցման ծրագրում ընդգրկվել էր Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ընդունված օրենքով, իսկ 2006 թվականին, նույն քաղաքական շրջափուլում, գույքը օտարվել էր ֆիզիկական անձի։

Հիշեցնենք, որ կինոոլորտում պետական գույքի կառավարման խնդիրների վերաբերյալ Դատախազությունը նախկինում էլ էր ուսումնասիրություն ներկայացրել։ 2023 թվականին Դատախազությունը տեղեկություններ էր հրապարակել Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի մասնավորեցման գործարքի հետևանքով պետությանը պատճառված վնասի մասին։ Այդ գործով խոսքը վերաբերում էր կինոստուդիայի գույքի օտարմանը, ներդրումային պարտավորություններին և դրանց չկատարման հետևանքներին։ 2015 թվականին «Հայֆիլմ»-ի բաժնետոմսերը վերադարձվել էին Հայաստանի Հանրապետությանը։

Մասնավորեցված կամ մասնավոր կառավարման տակ հայտնված կինոթատրոնների և դրանց տարածքների հարցը մինչ օրս պարբերաբար վերադառնում է հանրային օրակարգ։ Վերջին օրինակներից է Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը։ 2025 թվականի դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ «Կինո Մոսկվա»-ի ամառային դահլիճը կվերականգնվի՝ պահպանելով դրա նախնական գաղափարական և ճարտարապետական տրամաբանությունը։ Նախատեսվում էր նաև հեռացնել Թումանյան փողոցի հատվածում առկա ժամանակավոր շինությունները, որոնք խաթարում էին հուշարձանի ամբողջական ընկալումը։

Արդեն 2026 թվականի մայիս-հունիսին ամառային դահլիճի տարածքում իրականացվել են մաքրման աշխատանքներ և մեկնարկել է մուտքը տարիներ շարունակ փակած հին սրճարանի քանդման գործընթացը։ Երևանի քաղաքապետարանը և «Կինոմոսկվա»-ի տնօրինությունը ծրագրում են վերականգնել և արդիականացնել ամառային դահլիճը՝ առանց դրա ճարտարապետական կերպարը խաթարելու։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 15
Աղբյուր՝ ՀՀ գլխավոր դատախազություն
Պիտակներ՝ կինոթատրոններՀայաստանՀայաստանի կինոթատրոններ
Նախորդ նյութը

Սամվել Թադևոսյանն ու Շողակաթ Վարդանյանը՝ Եվրոպական կինոակադեմիայի նոր անդամներ

Հաջորդ նյութը

Kissani Films-ը պնդումներ է ներկայացրել հայկական կինոժառանգության շուրջ 250 ֆիլմերի իրավունքների վերաբերյալ

Առնչվող Նյութեր

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է Կինոյի հիմնադրամին փոխանցել ազգային ֆիլմի կարգավիճակի տրամադրման իրավունքը և փոխել կինոյի ֆինանսավորման կանոնները։

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

Կոնվենցիայի կիրառումը կարող է պահանջել օրենսդրական փոփոխություններ և սերիալների պետական ֆինանսավորման համար լրացուցիչ միջոցներ։

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Հեղինակ՝ KinoPress Staff
09.10.2026

Գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով բռնագանձում տարածել Երևանի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող՝ նախկին «Այրարատ» կինոթատրոնի անշարժ...

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

Հեղինակ՝ KinoPress Staff
07.10.2026

ԿԳՄՍ նախարարությունը մրցույթ է հայտարարել ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության երկու թափուր պաշտոնների համար, որոնց աշխատանքի շրջանակում է կինոյի ոլորտը։

Հաջորդ նյութը
Kissani Films-ը պնդումներ է ներկայացրել հայկական կինոժառանգության շուրջ 250 ֆիլմերի իրավունքների վերաբերյալ

Kissani Films-ը պնդումներ է ներկայացրել հայկական կինոժառանգության շուրջ 250 ֆիլմերի իրավունքների վերաբերյալ

  • Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

    Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    32 կիսումներ
    Կիսվել 13 Հրապարակել X-ում 8
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    46 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 12
  • Ամենասեքսուալ 5 ֆիլմը՝ ըստ ԿինոՊրեսի. մաս 2

    47 կիսումներ
    Կիսվել 19 Հրապարակել X-ում 12
  • Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: