• Վերջին
  • Հանրաճանաչ
Kissani Films-ը պնդումներ է ներկայացրել հայկական կինոժառանգության շուրջ 250 ֆիլմերի իրավունքների վերաբերյալ

Kissani Films-ը պնդումներ է ներկայացրել հայկական կինոժառանգության շուրջ 250 ֆիլմերի իրավունքների վերաբերյալ

13.06.2026
Հաստատվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների կազմը

90 հայտ՝ 272,7 մլն դրամի համար․ Կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026-ի մրցույթի տվյալները

31.10.2026
Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

24.10.2026
«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

24.10.2026
Գովազդ
Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

19.10.2026
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

15.10.2026
«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

14.10.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

10.10.2026
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

09.10.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Հինգշաբթի, 5 Նոյեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Հայաստան

Kissani Films-ը պնդումներ է ներկայացրել հայկական կինոժառանգության շուրջ 250 ֆիլմերի իրավունքների վերաբերյալ

Հայաստանի կինոյի հիմնադրամը հետաձգել է Annecy Classics-ի հայկական ծրագիրը՝ 1990-ականների պայմանագրերի շուրջ առաջացած իրավական հարցերի պատճառով։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
13.06.2026
Բաժին՝ Հայաստան
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
Kissani Films-ը պնդումներ է ներկայացրել հայկական կինոժառանգության շուրջ 250 ֆիլմերի իրավունքների վերաբերյալ
21
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Հայաստանի կինոյի հիմնադրամը տեղեկացնում է, որ ֆրանսիական Kissani Films ընկերությունը, հղում կատարելով դեռևս 1990-ական թվականներին կնքված պայմանագրին, պնդումներ է ներկայացրել հայկական կինոժառանգության կազմում ընդգրկված մոտ 250 ֆիլմերի նկատմամբ բացառիկ իրավունքներ ունենալու վերաբերյալ։

Հիմնադրամի փոխանցմամբ՝ հարցի կարևորության և դրա շուրջ առաջացած իրավական հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրության անհրաժեշտության պատճառով որոշվել է ժամանակավորապես հետաձգել Անսիի միջազգային անիմացիոն կինոփառատոնի Annecy Classics բաժնում նախատեսված հայկական ծրագիրը։

Միևնույն ժամանակ Հայաստանի կինոյի հիմնադրամը չի բացահայտում մանրամասներ։ Հիմնադրամի հաղորդագրությունը իրավիճակը ներկայացնում է ընդհանրացված ձևով՝ նշելով միայն, որ խոսքը վերաբերում է 1990-ականներին կնքված պայմանագրին և հայկական կինոժառանգության մաս կազմող շուրջ 250 ֆիլմերի նկատմամբ բացառիկ իրավունքների մասին պնդումներին։

Նշենք, որ 1990-ական թվականներին «Հայֆիլմը» որպես հայկական ֆիլմաֆոնդի սեփականատեր ինքնուրույն էր տնօրինում ֆիլմերի նկատմամբ իրավունքները։ Այդ շրջանում երկարաժամկետ պայմանագրեր են կնքվել տարբեր երկրների կազմակերպությունների հետ, որոնց իրավական հետևանքներն այսօր կարող են անդրադառնալ հայկական կինոժառանգության միջազգային ներկայացման գործընթացի վրա։

Հավանական է, որ հարցերը ծագել են հենց Անսիի փառատոնի շրջանակում՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Սահակյանցի «Կացինը» ֆիլմը նախկինում ներկայացված է եղել Անսիի փառատոնում, իսկ փառատոնի արխիվային տվյալներում ֆիլմի արտադրության բաժնում նշված են Kissani Films-ը և Krikor Hamel-ը։ Սա կարող է բացատրել, թե ինչու իրավական հարցը ակտուալացել է հենց Annecy Classics-ում նախատեսված հայկական ծրագրի համատեքստում։

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտնում է, որ ստեղծված իրավիճակի առնչությամբ կիրականացվի համապարփակ ուսումնասիրություն՝ ներգրավելով համապատասխան մասնագիտական և իրավասու կառույցներին։ Ուսումնասիրության արդյունքների հիման վրա կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր՝ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հայկական կինոժառանգության պահպանության և պետական շահի պաշտպանության սկզբունքներով։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 48
Պիտակներ՝ ՀայաստանՀայաստանի կինոյի հիմնադրամՀայֆիլմ
Նախորդ նյութը

Մարտունու «Մուշ» կինոթատրոնը կվերադարձվի պետությանը․ Դատախազության հայցը բավարարվել է

Հաջորդ նյութը

Շուրջ 250 ֆիլմի հարց․ ինչ բացթողում բացեց Անսիի ծրագրի հետաձգումը

Առնչվող Նյութեր

Հաստատվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների կազմը

90 հայտ՝ 272,7 մլն դրամի համար․ Կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026-ի մրցույթի տվյալները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
31.10.2026

Հայաստանի կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026-ի մրցույթների առաջին արդյունքները․ 90 հայտից գնահատման փուլ է անցել 43 նախագիծ՝ 272,7 մլն դրամի...

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հեղինակ՝ KinoPress Staff
24.10.2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը ժամանել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ՝ մասնակցելու հոկտեմբերի 23-24-ին անցկացվող Golden Globes Silk Road Tribute Gala միջազգային...

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է Կինոյի հիմնադրամին փոխանցել ազգային ֆիլմի կարգավիճակի տրամադրման իրավունքը և փոխել կինոյի ֆինանսավորման կանոնները։

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

Կոնվենցիայի կիրառումը կարող է պահանջել օրենսդրական փոփոխություններ և սերիալների պետական ֆինանսավորման համար լրացուցիչ միջոցներ։

Հաջորդ նյութը
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Շուրջ 250 ֆիլմի հարց․ ինչ բացթողում բացեց Անսիի ծրագրի հետաձգումը

  • Արամ Ասատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

    Արամ Ասատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

    4 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 1
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    47 կիսումներ
    Կիսվել 19 Հրապարակել X-ում 12
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    36 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    35 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • Ամենասեքսուալ 5 ֆիլմը՝ ըստ ԿինոՊրեսի. մաս 2

    47 կիսումներ
    Կիսվել 19 Հրապարակել X-ում 12
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: