• Վերջին
  • Հանրաճանաչ
«Հասկացանք, որ այդ ֆիլմերը ոչ թե Հայաստանի Հանրապետությանն են պատկանում»․ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ Անսիի ծրագրի մասին

«Հասկացանք, որ այդ ֆիլմերը ոչ թե Հայաստանի Հանրապետությանն են պատկանում»․ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ Անսիի ծրագրի մասին

20.06.2026
Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

13.11.2026
Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

12.11.2026
Бюджет кинематографии Армении в проекте на 2027 год сокращается на 20,3%

2027-ին կինեմատոգրաֆիայի բյուջեն նախագծով նվազում է 20,3%-ով

12.11.2026
Գովազդ
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍՆ-ի կինոյի երկու հաստիքների մրցույթներն ավարտվել են առանց հաղթողի

12.11.2026
Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

10.11.2026
Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

09.11.2026
Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Կանցկացվե՞ն կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական աջակցության նոր մրցույթներ 2026 թվականին. պարզաբանում է ԿԳՄՍՆ-ն

08.11.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

07.11.2026
Կանոնները միասին են մշակել, իսկ պատասխան տալի՞ս է միայն Կինոյի հիմնադրամը

Կանոնները միասին են մշակել, իսկ պատասխան տալի՞ս է միայն Կինոյի հիմնադրամը

07.11.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍՆ-ի կինոյի հաստիքների մրցույթում 14 դիմումից միայն երկու թեկնածու է անցել հարցազրույցի փուլ

07.11.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Շաբաթ, 14 Նոյեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Հայաստան

«Հասկացանք, որ այդ ֆիլմերը ոչ թե Հայաստանի Հանրապետությանն են պատկանում»․ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ Անսիի ծրագրի մասին

ԿԳՄՍ փոխնախարարը հայտարարել է, որ հայկական ֆիլմերի շուրջ «տհաճ բացահայտումներ» են եղել, իսկ Կինոյի հիմնադրամը դեռ ուսումնասիրում է հիմքերը։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
20.06.2026
Բաժին՝ Հայաստան
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
«Հասկացանք, որ այդ ֆիլմերը ոչ թե Հայաստանի Հանրապետությանն են պատկանում»․ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ Անսիի ծրագրի մասին
8
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Հանրային ռադիոյի «Վերնատուն» հաղորդման 2026 թ. հունիսի 17-ի թողարկման ընթացքում անդրադարձել է Անսիի միջազգային անիմացիոն կինոփառատոնի Annecy Classics ծրագրում հայկական ֆիլմերի ցուցադրության հետաձգմանը։

Դանիելյանը նշել է, որ հայկական կողմը երկար բանակցություններից հետո ընդգրկվել էր Annecy Classics ծրագրում, սակայն հետագայում որոշվել է հետաձգել ցուցադրությունը։

«Մենք այս տարի երկար բանակցություններից հետո ընդգրկված էինք Annecy Classics ցանկում, որպեսզի ներկայացնենք մեր ֆիլմերը, բայց մենք առաջարկեցինք, խորհրդակցելով մեր գործընկերների հետ, որպեսզի այդ ծրագիրը հետաձգվի, քանի որ շատ հետաքրքիր՝ չակերտների մեջ, բացահայտումներ ունեցանք», — ասել է Դանիել Դանիելյանը։

Մշակնախը դեռ 1998-ին գիտեր «Հայֆիլմի» միջազգային պայմանագրերի խնդիրների մասին

Նրա խոսքով՝ այդ բացահայտումները վերաբերել են ֆիլմերի պատկանելությանը։

«Հասկացանք, որ այդ ֆիլմերը ոչ թե Հայաստանի Հանրապետությանն են պատկանում՝ չգիտես ինչ հիմքերի վրա, այլ որոշ կառույցների կամ որոշ մարդկանց», — նշել է փոխնախարարը։

Շուրջ 250 ֆիլմի հարց․ ինչ բացթողում բացեց Անսիի ծրագրի հետաձգումը

Դանիելյանի պնդմամբ՝ հայկական կողմը չի պատրաստվում բաց թողնել այս հարցը։ «Մենք էդտեղ բաց չենք թողնելու և գնալու ենք դրա հետևից, և անպայման կունենան հետևանքներ, որովհետև այդ ֆիլմերը մեր Հայաստանի Հանրապետության ժառանգության մաս կազմող, մեր արվեստի, մշակույթի ժառանգության մաս կազմող ֆիլմերն են», — ասել է նա։

Փոխնախարարը նաև նշել է, որ գործընթացը դեռ ընթացքի մեջ է, և իրավաբանները աշխատում են հարցի շուրջ։

Ավելի վաղ Aravot.am-ը Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանին հունիսի 15-ին հարցրել էր՝ արդյո՞ք հիմնադրամը իրավական գործընթաց սկսել է հայկական ֆիլմերի իրավունքները Հայաստանին վերադարձնելու ուղղությամբ։

Բանուչյանի պատասխանը եղել էր. «Այս պահին կխուսափեմ մանրամասներ հայտնել, քանի որ հիմքերը գտնվում են ուսումնասիրման փուլում, և որևէ ավել բան ասելը կխանգարի գործին»։

Միաժամանակ, Kissani Films-ը «ԿինոՊրես»-ին հունիսի 16-ին պատասխանում հայտնել էր, որ Անսիի շուրջ ստեղծված վեճը, իր մեկնաբանությամբ, չի վերաբերում 265 ֆիլմերի նկատմամբ իրավունքների պահանջին։ Ըստ ընկերության՝ խոսքը Անսիում ներկայացված 3 ֆիլմերի մասին է, որոնք ընդգրկված են Ֆրանսիական սինեմատեքի հետ համատեղ 9 հայկական անիմացիոն ֆիլմերի վերականգնման նախագծում։

Kissani Films-ը նաև հայտնել էր, որ Հայաստանի կինոյի հիմնադրամը մի քանի ամիս առաջ ստացել է Ֆրանսիական սինեմատեքի կազմած եռակողմ համաձայնագիրը՝ Ֆրանսիական սինեմատեքի, Հայաստանի կինոյի հիմնադրամի և Kissani Films-ի միջև, սակայն, ըստ ընկերության, որևէ պատասխան չի տվել։

«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

«ԿինոՊրես»-ի ուսումնասիրած «Հայֆիլմ»-Kissani պայմանագրում խոսքը ֆիլմերի նկատմամբ բացառիկ դիստրիբյուտորական իրավունքների տրամադրման մասին է՝ որոշ տարածքներում և օգտագործման ձևերով։ Պայմանագրում խոսքը ֆիլմերի սեփականության իրավունքի օտարման մասին չէ։

Միևնույն ժամանակ, Հայաստանի պետական արխիվում պահվող փաստաթղթերը ցույց են տալիս, որ «Հայֆիլմի» միջազգային պայմանագրերի իրավական և վերահսկողական խնդիրները նախարարության մակարդակում արձանագրվել էին դեռ 1998 թվականին։ Խոսքը ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանին ներկայացված Կինոարվեստի գործերի վարչության պետ Դավիթ Մաթևոսյանի զեկուցագրի մասին է՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի աշխատանքների ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ։

Այս հանգամանքների ֆոնին փոխնախարարի հայտարարությունը, թե այժմ բացահայտվել է, որ ֆիլմերը «ոչ թե Հայաստանի Հանրապետությանը են պատկանում», պահանջում է լրացուցիչ պարզաբանում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 44
Պիտակներ՝ Անսի անիմացիոն փառատոնԴավիթ ԲանուչյանԿԳՄՍ նախարարությունՀայաստանՀայաստանի կինոյի հիմնադրամՀայֆիլմ
Նախորդ նյութը

«ԿինոՊրես»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Սերգեյ Հովսեփյանն ընդգրկվել է 84-րդ Ոսկե գլոբուս մրցանակաբաշխության քվեարկողների կազմում

Հաջորդ նյութը

«Ոսկե գլոբուսը» առաջին անգամ հատուկ գալա կանցկացնի Կովկասի և Կենտրոնական Ասիայի կինոյի ու հեռուստատեսության գործիչների պատվին

Առնչվող Նյութեր

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

Հեղինակ՝ KinoPress Staff
12.11.2026

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ազգային ներկայացուցիչ․ նշանակման մասին առանձին պաշտոնական հաղորդագրություն չի հրապարակվել։

Бюджет кинематографии Армении в проекте на 2027 год сокращается на 20,3%

2027-ին կինեմատոգրաֆիայի բյուջեն նախագծով նվազում է 20,3%-ով

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
12.11.2026

2027-ի նախագծով կինեմատոգրաֆիային նախատեսվում է 1,098 մլրդ դրամ․ մշակույթին բաժին է ընկնում ԿԳՄՍՆ բյուջեի 5,5%-ը, կրթությանը՝ ավելի քան 80%-ը։

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍՆ-ի կինոյի երկու հաստիքների մրցույթներն ավարտվել են առանց հաղթողի

Հեղինակ՝ KinoPress Staff
12.11.2026

ԿԳՄՍՆ-ի կինոյի ոլորտին առնչվող երկու հաստիքների մրցույթներն ավարտվել են առանց հաղթողի․ հարցազրույցի հասած երկու թեկնածուներից ոչ մեկը չի անցել փուլը։

Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.11.2026

Նոյեմբերի 14–15-ին Երևանում կայանալիք կինոարդյունաբերության ֆորումի ծրագրում ներառված են վեց պանելային քննարկում և 2026–2030 թթ. ճանապարհային քարտեզի մշակում։

Հաջորդ նյութը
«Ոսկե Գլոբուս» – 2026. Հաղթողներ

«Ոսկե գլոբուսը» առաջին անգամ հատուկ գալա կանցկացնի Կովկասի և Կենտրոնական Ասիայի կինոյի ու հեռուստատեսության գործիչների պատվին

  • «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • 2027-ին կինեմատոգրաֆիայի բյուջեն նախագծով նվազում է 20,3%-ով

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

  • English
  • Русский
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: