• Լրահոս
  • Թրենդային
  • All
  • Ֆինանսավորում
  • Կինոարտադրություն
  • Կինովարձույթ
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • Հեռուստատեսություն
  • Հայաստան
  • ԱՊՀ
  • Տեխնոլոգիա
  • Գրախոսություն
  • Ընտրանի
  • Մահախոսական
Օրենքը դեռ չի գործում, բայց արդեն կիրառվում է. ենթագրերի պատմությունը Հայաստանում

Օրենքը դեռ չի գործում, բայց արդեն կիրառվում է. ենթագրերի պատմությունը Հայաստանում

20.12.2025
Հայաստանում YouTube-ի դրամայնացումը կմեկնարկի 2026-ի գարնանը

Հայաստանում YouTube-ի դրամայնացումը կմեկնարկի 2026-ի գարնանը

12.02.2026
«Ադրբեջանֆիլմ»-ի տարածքը՝ որպես կինոինդուստրիայի հաղորդակցման նոր հարթակ

«Ադրբեջանֆիլմ»-ի տարածքը՝ որպես կինոինդուստրիայի հաղորդակցման նոր հարթակ

07.02.2026
Հայաստանի մասնակցությունը Բեռլինի Եվրոպական կինոշուկայում. ծրագրեր առանց հրապարակայնության և հարցեր՝ առանց պատասխանների

Հայաստանի մասնակցությունը Բեռլինի Եվրոպական կինոշուկայում. ծրագրեր առանց հրապարակայնության և հարցեր՝ առանց պատասխանների

06.02.2026
ԳՈՎԱԶԴ
Կինոթատրոններում շուտով՝ «Ոսկե դուբլ» ֆիլմը Նիկիտա Սիմոնյանի և «Արարատի» մասին

«Արարատ 73» ֆիլմի առաջին շաբաթը Ռուսաստանի կինովարձույթում

04.02.2026
«Լենֆիլմ»-ը վերադարձավ քաղաքին․ Սանկտ Պետերբուրգը ստանձնում է լեգենդար կինոստուդիայի ճակատագիրը

«Լենֆիլմ»-ը վերադարձավ քաղաքին․ Սանկտ Պետերբուրգը ստանձնում է լեգենդար կինոստուդիայի ճակատագիրը

02.02.2026
«Անահիտ-2026». Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարել է հայտերի ընդունման մեկնարկը

«Անահիտ-2026». Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարել է հայտերի ընդունման մեկնարկը

02.02.2026
Дьявол носит Prada 2: вышел трейлер с Энн Хэтэуэй, Мэрил Стрип и Эмили Блант

«Սատանան կրում է Prada 2». ներկայացվել է սիքվելի թրեյլերը

02.02.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

«Հայֆիլմ»-ի կառավարման փոփոխություն․ կառավարությունը քննարկման է ներկայացրել նոր որոշման նախագիծ

02.02.2026
«Սատանան կրում է Prada 2». հրապարակվել են նոր թիզերի կադրերը

«Սատանան կրում է Prada 2». հրապարակվել են նոր թիզերի կադրերը

01.02.2026
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը հայտարարում է հայտերի ընդունման մեկնարկի մասին

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը հայտարարում է հայտերի ընդունման մեկնարկի մասին

30.01.2026
«Золотой дубль»: как не получилось кино про победу

«Արարատ 73». ինչպես չստացվեց հաղթանակի մասին ֆիլմը

30.01.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կինոծրագրերի իրականացում․ ինչ է նախատեսում ԿԳՄՍ նախարարությունը 2026 թվականին

29.01.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Գովազդ
  • Կապ
  • English
  • Русский
Չորեքշաբթի, 18 Փետրվարի, 2026
  • Մտնել
ԿինոՊրես
  • ԼՈՒՐԵՐ
    • All
    • ԱՊՀ
    • Ընտրանի
    • Ինտերնետ
    • Կինոարտադրություն
    • Կինովարձույթ
    • Հայաստան
    • Հարևաններ
    • Հեռուստատեսություն
    • Մահախոսական
    • Տեխնոլոգիա
    • Ֆինանսավորում
    Հայաստանում YouTube-ի դրամայնացումը կմեկնարկի 2026-ի գարնանը

    Հայաստանում YouTube-ի դրամայնացումը կմեկնարկի 2026-ի գարնանը

    «Ադրբեջանֆիլմ»-ի տարածքը՝ որպես կինոինդուստրիայի հաղորդակցման նոր հարթակ

    «Ադրբեջանֆիլմ»-ի տարածքը՝ որպես կինոինդուստրիայի հաղորդակցման նոր հարթակ

    Հայաստանի մասնակցությունը Բեռլինի Եվրոպական կինոշուկայում. ծրագրեր առանց հրապարակայնության և հարցեր՝ առանց պատասխանների

    Հայաստանի մասնակցությունը Բեռլինի Եվրոպական կինոշուկայում. ծրագրեր առանց հրապարակայնության և հարցեր՝ առանց պատասխանների

    Կինոթատրոններում շուտով՝ «Ոսկե դուբլ» ֆիլմը Նիկիտա Սիմոնյանի և «Արարատի» մասին

    «Արարատ 73» ֆիլմի առաջին շաբաթը Ռուսաստանի կինովարձույթում

    «Լենֆիլմ»-ը վերադարձավ քաղաքին․ Սանկտ Պետերբուրգը ստանձնում է լեգենդար կինոստուդիայի ճակատագիրը

    «Լենֆիլմ»-ը վերադարձավ քաղաքին․ Սանկտ Պետերբուրգը ստանձնում է լեգենդար կինոստուդիայի ճակատագիրը

    «Անահիտ-2026». Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարել է հայտերի ընդունման մեկնարկը

    «Անահիտ-2026». Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարել է հայտերի ընդունման մեկնարկը

    Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

    «Հայֆիլմ»-ի կառավարման փոփոխություն․ կառավարությունը քննարկման է ներկայացրել նոր որոշման նախագիծ

    Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

    Կինոծրագրերի իրականացում․ ինչ է նախատեսում ԿԳՄՍ նախարարությունը 2026 թվականին

    Կինոթատրոններում շուտով՝ «Ոսկե դուբլ» ֆիլմը Նիկիտա Սիմոնյանի և «Արարատի» մասին

    Կինոթատրոններում շուտով՝ «Ոսկե դուբլ» ֆիլմը Նիկիտա Սիմոնյանի և «Արարատի» մասին

    ԿԳՄՍ նախարարի ասուլիսում կինեմատոգրաֆիայի ոլորտը չքննարկվեց

    ԿԳՄՍ նախարարի ասուլիսում կինեմատոգրաֆիայի ոլորտը չքննարկվեց

    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • All
    • Կինոշուկաներ
    • Մրցանակներ
    • Ցուցահանդես
    • Փառատոներ
    Հայաստանի մասնակցությունը Բեռլինի Եվրոպական կինոշուկայում. ծրագրեր առանց հրապարակայնության և հարցեր՝ առանց պատասխանների

    Հայաստանի մասնակցությունը Բեռլինի Եվրոպական կինոշուկայում. ծրագրեր առանց հրապարակայնության և հարցեր՝ առանց պատասխանների

    «Անահիտ-2026». Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարել է հայտերի ընդունման մեկնարկը

    «Անահիտ-2026». Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարել է հայտերի ընդունման մեկնարկը

    Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը հայտարարում է հայտերի ընդունման մեկնարկի մասին

    Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը հայտարարում է հայտերի ընդունման մեկնարկի մասին

    2026 թվականի փառատոների և մրցանակաբաշխությունների օրացույցը. Ոսկե Ծիրան, ՌեԱնիմանիա և ավելին

    2026 թվականի փառատոների և մրցանակաբաշխությունների օրացույցը. Ոսկե Ծիրան, ՌեԱնիմանիա և ավելին

    «Հուզական արժեք» ֆիլմը՝ 38-րդ Եվրոպական կինոմրցանակաբաշխության գլխավոր հաղթող

    «Հուզական արժեք» ֆիլմը՝ 38-րդ Եվրոպական կինոմրցանակաբաշխության գլխավոր հաղթող

  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
Բան չգտա
Բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Բան չգտա
Բոլոր արդյունքները
Գլխավոր Վերլուծություն

Օրենքը դեռ չի գործում, բայց արդեն կիրառվում է. ենթագրերի պատմությունը Հայաստանում

Սերգեյ Հովսեփյան
20.12.2025
Վերլուծություն
ընթերցելու ժամանակ՝ 5 րոպե
0
Օրենքը դեռ չի գործում, բայց արդեն կիրառվում է. ենթագրերի պատմությունը Հայաստանում
173
ԴԻՏՈՒՄ
FacebookWhatsAppLinkedIn

2025 թվականի նոյեմբերի վերջին Հայաստանի իշխանությունները հայտարարեցին մի բան, որը ներկայացվեց որպես անվերապահ ձեռքբերում․ երկրի կինոթատրոններում օտարալեզու ֆիլմերն այժմ ցուցադրվում են հայերեն ենթագրերով։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հրապարակեց լուսանկար «Խաբեության պատրանքը 3» ֆիլմի սեանսից, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նկարահանեց ուրախ տեսանյութ՝ նույն լուրը փոխանցելով։

Առաջին հայացքից՝ դրական նախաձեռնություն։ Հայերեն լեզու, հասանելիություն, պետական հոգածություն։ Սակայն այս հայտարարության մեջ կա մի հիմնարար խնդիր, որը չնկատել հնարավոր չէ․ այս պարտավորությունը օրենքով դեռևս չի գործում։

Նախապատմություն

Հայաստանի Հանրապետության «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքը նախաձեռնվել է Ազգային ժողովի կողմից դեռևս 2019 թվականին և ընդունվել 2021-ին։ Օրենքի 16-րդ հոդվածում իսկապես ամրագրված է, որ օտարալեզու ֆիլմը կարող է ստանալ վարձութային վկայական միայն այն դեպքում, եթե «կատարված է ֆիլմի դասակարգումը և իրականացված է օտարալեզու ֆիլմի հայերեն կրկնօրինակումը և (կամ) տեսանելի ու հստակ ենթագրումը»՝ բացառությամբ ստեղծագործական որոշ դրվագների։ Սակայն նույն օրենքի անցումային դրույթներով հստակ սահմանված է, որ այս պահանջի պարտադիր կիրառումը հետաձգված է մինչև 2030 թվականի հունվարի 1-ը։ Սա պատահական կամ տեխնիկական ձևակերպում չէ։ Դա գիտակցված քաղաքական և իրավական որոշում է, որով օրենսդիրը շուկային տվել է ժամանակ՝ պատրաստվելու, ենթակառուցվածքներ ձևավորելու, որակ ապահովելու համար։

2021 թվականից մինչև այսօր այդ դրույթը չի փոփոխվել։ Ոչ Ազգային ժողովը, ոչ կառավարությունը օրենքում որևէ փոփոխություն չեն կատարել, որը կփոխեր 2030 թվականի ժամկետը։ Իրավական իրականությունն անփոփոխ է մնացել։ Այս ամենի մասին պատմում ենք քայլ առ քայլ:

2025 թ. հունվարի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ամփոփեց գերատեսչության 2024 թվականի աշխատանքները: «ԿինոՊրես»-ը հնչեցրեց հետևյալ հարցը՝ «Հայաստանի կինոթատրոններում ֆիլմերը արդեն 30 տարի ցուցադրվում են ռուսերեն, դա կապված է կինոթատրոնների պակասի հետ, հատկապես մարզերում: Դուք նշեցիք, որ մարզային կյանքի ակտիվացման համար և պատմամշակութային շենքերի հատկապես պահպանման հետ կապված նախարարությունը մեծ գործեր է կատարում: Մարզերում կան կինոթատրոններ, որոնք գտնվում են հուշարձանների տիրույթում, սակայն հանդիսանում են մասնավորեցված գույք, և այդ 30 տարիների ընթացքում գույքը մասնավորեցնում էր: Այդ կինոթատրոնները այսօր մնացել են դատարկ: Հայաստանի կինոյի հիմնադրամի բարեփոխման ծրագրում նշված է, որի կինոթատրոնների բացման տեսլական գոյություն ունի և ցանկանում էի, որ նշեք Ինչպե՞ս է նախարարությունը աջակցելու այս բարդ հարցում, որովհետև իսկապես բարդ է վերադարձնել մի այնպիսի գույք, որը փաստացի անվերադարձ է:»

Նախարարը արձագանքեց՝ «Ես սկզբունքային եմ համարում, որ հայերեն հեռարձակման պահանջը ոչ թե, ինչպես ընդունման պահին է նախատեսված եղել, գործի 2030 թվից այլ շատ ավելի վաղ՝ դա պետք է գործի արդեն այսօր, դա պետք է գործեր վաղուց:»

Հուլիսի 12-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի և օրենքից բխող վարձութային վկայականի տրամադրման կարգի փոփոխություն: Նախագիծը մշակում է Հայաստանի կինոյի հիմնադրամը: Նախագիծը էականորեն փոխում էր կարգավորման տրամաբանությունը ֆիլմարտադրության արդյունքը դարձնելով պետական սեփականություն, Հայաստանի կինոյի հիմնադրամը ստանում էր ֆիլմերի արտադրության իրավունք, վարձութային վկայականնել դառնում էր «մահակ», որի միջոցով ֆիլմի լույս տեսնելը հարցականի տակ կարող էր դրվել:

Հուլիսի 15-ին «ԿինոՊրես»-ը 13 կետ պարունակող հարցումով դիմել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխությունների մասին պարզաբանում ստանալու նպատակով՝ հարցումը մնացել էր անպատասխան:

Հայկական կինոարտադրողները դեմ են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխություններին

Կինեմատոգրաֆիական համայնքի կողմից տվյալ փոփոխությունների առաջարկը ընդունվեց թշնամաբար, ինչի կապակցությամբ ֆիլմարտադրողները օգոստոսի 8-ին հանդես եկան միասնական հայտարարությամբ, անընդունելի համարելով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխությունները, միևնույն ժամանակ վարձութային վկայականի տրամադրման կարգը մնաց ուշադրությունից դուրս: Օրենքի փոփոխությունները վերացնում էին նաև մինչև 2030 թվականի ժամկետը: Աղմուկից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Հայաստանի կինոյի հիմնադրմը նստեցին բանակցությունների սեղանի շուրջ կինոարտադրողների հետ, միևնույն ժամանակ վարձութային վկայականի շուրջ քննարկում այլևս տեղի չունեցավ:

Տեխնիկական պարզ լուծում

Սեպտեմբերի 10-ին Ազգային Ժողովը քննարկում էր «Լեզվի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որի շրջանակում նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը օգտվելով քննարկման առիթից՝ անդրադարձավ նաև կինոթատրոններում լեզվի հարցին՝ «Անկախության հանրաքվեից անցել է 34 տարի, բայց մինչև հիմա մեր կինոթատրոններում ֆիլմերը ցուցադրվում են ռոիւսերեն թարգմանությամբ,: Մի հատ կինոթատրոն չկա, որ բոլոր ֆիլմերը հայերեն լինեն… Էս հարցը լուծում չունի՞:»: Հետաքրքրական է, որ թեման բարձրացվեց հենց այս փուլում՝ օրենքի փոփոխություն դեռ չներկայացված պայմաններում: Նախարար Անդրեասյանը հարցին արձագանքեց հետևյալ կերպ՝ «Մենք ներկայումս ներկայացնում ենք «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ, որը, հուսով եմ, մոտ ապագայում կհասնի Ազգային ժողով և մենք կկարողանանք այն քննարկել աշնանային նստաշրջանում, և դրանով առաջարկում ենք, որ այդ կարգավորումը ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարից։ Տեխնոլոգիական լուծումները այսօր հնարավորություն են տալիս հայերեն ենթագրերով ֆիլմերի հեռարձակումը, որը շատ պարզ լուծում է և կարող է իրականացվել առանց մեծ ջանքերի՝ դառնա օրենսդրական պահանջ:»

Այնուամենայնիվ, 2025 թվականի հոկտեմբերի 23-ին կառավարությունը փոփոխություններ կատարեց վարձութային վկայականների տրամադրման կարգում։ Թղթի վրա խոսքը վերաբերում էր «ստուգման» մեխանիզմներին, բայց գործնականում փոխվեց ամբողջ տրամաբանությունը։ Եթե նախկինում վերահսկումը կառուցված էր փաստաթղթերի, հայտերի, հայտարարությունների և ֆիլմի պատճենի ներքին դիտման վրա, ապա նոր կարգով Հայաստանի կինոյի հիմնադրամը ստացավ հնարավորություն փաստացի ստուգելու ենթագրերի կամ կրկնօրինակման առկայությունը հենց առաջին հանրային ցուցադրության ժամանակ՝ կինոթատրոնում։

Սա կարևոր հանգամանք է, քանի որ Հայաստանում առանձին նախնական կամ փակ ցուցադրությունների ինստիտուտ գոյություն չունի։ Առաջին ցուցադրությունը հենց պրեմիերան է, հենց այն պահը, երբ ֆիլմը ցուցադրվում է հանդիսատեսին։ Այսինքն՝ օրենքի «կատարումը» ֆիքսվում է ոչ թե նախապես, այլ այն պահին, երբ ֆիլմն արդեն ցուցադրվում է հանրությանը։

Սրանով ստեղծվել է վտանգավոր իրավական շեղում։ Պետական մարմինը փաստացի սկսել է կիրառել մի պահանջ, որը օրենքով դեռևս պարտադիր չէ։ Ենթագրերի առկայությունը, անկախ դրանց լեզվական որակից, դառնում է բավարար հիմք օրենքի «կատարված» համարվելու համար։ Կինեմատոգրաֆիայի ոլորտային օրենքը չի սահմանում լեզվական կամ խմբագրական որակի չափանիշներ։ Այն խոսում է միայն «տեսանելի և հստակ» ենթագրերի մասին՝ տեխնիկական, ոչ թե լեզվական իմաստով։

Հոկտեմբերի 27-ին «ԿինոՊրես»-ը նոր հարցում է ուղարկում ՀՀ ԿԳՄՍ նախարարություն 6 կետ պարունակող նոր հարցադրումներով, որից առաջինն է «2025 թ. հունվարի 8-ի Ձեր ասուլիսի ժամանակ Դուք ասացիք, որ «Ես սկզբունքային եմ համարում, որ հայերեն հեռարձակման պահանջը ոչ թե, ինչպես ընդունման պահին է նախատեսված եղել, գործի 2030 թվից այլ շատ ավելի վաղ՝ դա պետք է գործի արդեն այսօր, դա պետք է գործեր վաղուց»: Ե՞րբ է նախատեսվում օրենքի այս հատվածի փոփոխության նախաձեռնությունը: Ե՞րբ է այն ներկայացվելու Ազգային Ժողով:»

Կրկին թողնելով անպատասխան հուլիսյան հարցադրումները ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հոկտեմբերի 30-ին փաստում է, որ օրենքի գործող փոփոխություն դեռևս առկա չէ և 2030 թ. մնում է անփոփոխ՝ ««Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի առնչությամբ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի կարգավորումը ներառված է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում, որը նախատեսվում է Ազգային Ժողով ներկայացնել շահագրգիռ կողմերի և հանրության հետ քննարկումներն ավարտելուց հետո՝ ընթացակարգի համաձայն:»

Այստեղ տեղի է ունենում ճեղքվածք, քանի որ վարձութային վկայականի կարգը նախատեսում է անմիջական կիրառություն, իսկ օրենքը դեռ թույլ չի տալիս նման գործողություն կատարել: Հաշվի առնելով օրենքի գերակայության սկզբունքը Հայաստանի կինոյի հիմնադրամը չի կարող պահանջել ենթագրում:

Նոյեմբերի 18-ին Հայաստանի կինոյի հիմնադրամը և Հայաստանի Հանրապետոթյան կրթության, գիտության, մշակությի և սպորտի նախարությունը նարածում են հաղորդագրություն՝ ներկայացնելով նախաձեռնությունը որպես օրենքով գործող պահանջ: Նույն օրը նախարար Անդրեասյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարում՝

Նոյեմբերի 19-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեսագրություն է հրապարակում իր ֆեյսբուքյան էջում, որում կիսվում է Կինոյի հիմնադրամի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի նորությունով:

Հետևանքներ

Այս իրավիճակի գործնական հետևանքները արդեն տեսանելի են։ Նախարարի հրապարակման տակ հայտնվեցին մեկնաբանություններ, որոնք մտահոգություն էին հայտնում ենթագրերի որակի մասով: Մեկնաբանություններից մեկում ասվում էր՝

«ԿինոՊրես»-ը անձամբ ներկա է եղել Ինտերֆիլմ Դիսթրիբյուշն ընկերության կողմից Հայաստանում տարածվող «Խաբեության պատրանքը 3» (Now You See Me: Now You Don’t) ֆիլմի ցուցադրությանը, որի լուսանկարն էլ հրապարակել էին հիմնադրամը, նախարարությունը և նախարարը։ Ֆիլմը ցուցադրվում էր հայերեն ենթագրերով, սակայն դրանց որակը լուրջ հարցեր էր առաջացնում։ Էկրանին միաժամանակ հանդիպում էին հայերեն, ռուսերեն և անգլերեն տեքստեր, նախադասությունները կառուցված էին կոտրված, ոչ բնական ձևով, բառապաշարը հաճախ չէր համապատասխանում բովանդակությանը, կիրառվել էր ենթագրերի ընդունված ոչ ստանդարտ ընթեռնելի տառատեսակ։ Ընդհանուր տպավորությունն այն էր, որ գործ ունենք մեքենայական, ավտոմատ թարգմանության հետ, ոչ թե խմբագրված և մշակված լեզվական աշխատանքի։

Նկատելի էր նաև, որ ֆիլմի պաստառին նշված դերասանների անունների ուղղագրությունը չէր համընկնում ֆիլմի թարգմանված տիտրերում օգտագործված անունների հետ, ինչը ևս վկայում է թարգմանության ոչ համակարգված և ոչ խմբագրված բնույթի մասին։

Փաստացի՝ իրականացվեց այն ինչ բարձրաձայնել էր նախարարը՝ «Տեխնոլոգիական լուծումները այսօր հնարավորություն են տալիս հայերեն ենթագրերով ֆիլմերի հեռարձակումը, որը շատ պարզ լուծում է և կարող է իրականացվել առանց մեծ ջանքերի»: Ֆորմալ առումով պահանջը կատարված էր։ Ենթագրերը տեսանելի էին, ընթեռնելի էին։ Իրավական տեսանկյունից՝ «բոլոր պայմանները բավարարված էին»։ Բայց բովանդակային առումով օրենքի նպատակն ամբողջությամբ դատարկվել էր։

Վարձույթում ենթագրերով ցուցադրվող ֆիլմերի և կինոռեեստրի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ ենթագրերի պահանջը դրվում է միայն ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունների վրա՝ դրանցից են Warner Bros., Paramount, Universal ընկերությունների ներկայացուցիչ Ինտերֆիլմ Դիսթրիբյուշնը, Գրին Ֆիլմսը, Անտիպոդ Սեյլզ Ինտերնեյշնլը և այլոք:

Հոկտեմբերի 27-ի «ԿինոՊրես»-ի հարցման մեկ այլ հարցադրմանը՝ «Նախարարությունը 2025 թ. հուլիսին «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխության փորձ կատարեց և բախվեց կինոգործիչների առանց չափազանցման հզոր դիմադրության ալիքի: Ի՞նչ աշխատանքներ է կատարել նախարարությունը և ե՞րբ է ներկայացնելու նախագծի լրամշակված տարբերակը:» նախարարությունը պատասխանել էր հետևյալ կերպ՝ ««Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայում լրամշակման փուլում է և կինոգործիչների հետ քննարկումները ավարտելուց հետո՝ մեկամսյա ժամկետում կներկայացվի հանրությանը և շահագրգիռ կողմերին:»

Դեկտեմբերի 16-ին ՀՀ կառավարությունը տարածեց տեսանյութ, որտեղ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը պնդում է, որ կառավարության և մասնավոր ընկերությունների հետ հարաբերությունների շնորհիվ հնարավոր է դարձել արդեն այսօր կիրառել հայերեն ենթագրերը: «Չնայած, որ օրենքը նախատեսված է, որ 2030 թվականից պետք է գործարկվի, այսինքն հիմնական մասը, որ ամբողջությամբ 100%-ով պետք է ենթագրերը հայերեն լինեն, Հայաստանի կինոյի հիմնադրամը և կառավարության մեր գործընկերների հետ, մեր հարաբերություններում հասկացանք, որ մասնավորի հետ մեր հարաբերությունների շրջանակում կարող ենք սկսել արդեն այս գործընթացը:»

Միևնույն ժամանակ տեսանյութը հաղորդում է, որ օրենսդրական փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարից: Այստեղից հարց է առաջանում, տարեվերջին մնում է հաշված օրեր՝ հրապարակված օրենսդրական նախագիծ կամ Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված փոփոխություն այս պահին առկա չէ:

Սա հենց այն կարմիր գիծն է, որը հատվել է։ Երբ նորմը սկսում են կիրառել ավելի վաղ, առանց պատրաստվածության և առանց չափորոշիչների, շուկան արձագանքում է նվազագույն դիմադրության ճանապարհով։ Ստեղծվում են պարզապես ենթագրեր, ոչ թե ենթագրեր հանդիսատեսի համար։ Իսկ դրանից հետո այլընտրանք այլևս չի մնում, բացի պահանջների հետագա խստացումից, վերահսկողության ուժեղացումից և ճնշման մեծացումից դիստրիբյուտորների վրա։

Կարևոր է շեշտել՝ խնդիրը դիստրիբյուտորները կամ կինոթատրոնները չեն։ Նրանք գործում են վարչական կախվածության պայմաններում, քանի որ առանց վարձութային վկայականի ֆիլմի ցուցադրումն ուղղակի անհնար է, սակայն հիմք ընդունելով օրենքի գերակայությունը, Հայաստանի կինոյի հիմնադրամը չունի իրավական հիմք դիստրիբյուտորներից պահանջելու ենթագրերի վերաբերյալ հայտարարություն՝ դա ներկայացնելով որպես պարտադիր պայման, քանի դեռ օրենքը չի փոփոխվել։ Խնդիրը պետական կառավարման մակարդակում է, որտեղ օրենքի հստակ ժամանակացույցը փոխարինվել է վարչական կամքով և հրապարակային մանիպուլյացիայով։

Այս բոլոր հրապարակային հայտարարությունների, տեսանյութերի և հաղորդագրությունների ֆոնին «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի տեքստը մնում է անփոփոխ։ Օրենքով սահմանված ժամկետը՝ 2030 թվականը, չի փոխվել, սակայն դրա կիրառման փորձը փաստացի արդեն իրականացվում է վարչական մեխանիզմների միջոցով։

Այս պայմաններում դիստրիբյուտորները ստիպված գործում ոչ թե օրենքի, այլ փաստացի վարչական պահանջների շրջանակում՝ սահմանափակվելով դրանց ձևական կատարմամբ։ Արդյունքում գերակշռում է ֆորմալիզմը, որտեղ ենթագրերի առկայությունը դառնում է ինքնանպատակ, իսկ դրանց որակը՝ երկրորդական։

Այս մոտեցման հիմնական հետևանքի արդյունքում տուժում է հանդիսատեսը, որը ստանում է ոչ մշակված, ոչ խմբագրված և հաճախ անորակ ենթագրեր՝ մի գործընթացի արդյունքում, որը ներկայացվում է որպես ձեռքբերում, բայց իրականում չի ծառայում ո՛չ լեզվին, ո՛չ մշակույթին։

Այսօր Հայաստանում ունենք մի իրավիճակ, երբ պետական մարմինները հրապարակայնորեն հայտարարում են օրենքի «գործարկման» մասին, մինչդեռ հենց նույն օրենքը այդ գործարկումը հետաձգել է մինչև 2030 թվականը։ Սա լեզվի, մշակույթի կամ ենթագրերի հարց չէ։ Սա օրենքի գերակայության հարց է։

Երբ օրենքը սկսում են կիրառել մինչև դրա ուժի մեջ մտնելը, դա արդեն նախադեպ է։ Իսկ նման նախադեպերը մշակութային քաղաքականություն չեն ստեղծում։ Դրանք քանդում են իրավական համակարգի հանդեպ վստահությունը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Թեմաներ Ազգային ժողովԴավիթ ԲանուչյանԿառավարությունԿԳՄՍ նախարարությունկինոթատրոններկինովարձույթՀայաստանՀայաստանի կինոյի հիմնադրամ
Նախորդ գրառում

Բառերից՝ նորմերի․ ինչու Հայաստանի կինոյի հիմնադրամի հայտարարությունները «SolidArt» սեմինարում չեն համապատասխանում օրենսդրությանը

Հաջորդ գրառում

Կինոարտադրության զարգացումը պետության առաջնահերթություններից է. ասուլիս

Նման նյութեր Posts

Կինոթատրոններում շուտով՝ «Ոսկե դուբլ» ֆիլմը Նիկիտա Սիմոնյանի և «Արարատի» մասին

«Արարատ 73» ֆիլմի առաջին շաբաթը Ռուսաստանի կինովարձույթում

Սերգեյ Հովսեփյան
04.02.2026
0

Ռուսաստանում լայն թողարկմամբ մեկնարկած ֆիլմը առաջին շաբաթում չձևավորեց կայուն հետաքրքրություն և ցուցադրեց թույլ դիտողականություն։

Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում

Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում

Սերգեյ Հովսեփյան
04.01.2026
0

ԿինոՊրեսը ամփոփել է Հայաստանի կինոյի հիմնադրամի 2025 թվականի գործունեությունը՝ բյուջեի, պայմանագրերի և մրցութային գործընթացների համադրությամբ։

2025-ը հայկական կինովարձույթում․ ընդհանուր պատկերն ու միտումները

2025-ը հայկական կինովարձույթում․ ընդհանուր պատկերն ու միտումները

Սերգեյ Հովսեփյան
01.01.2026
0

Հայաստանի կինովարձույթի 2025 թվականի արդյունքները՝ այցելությունների և դրամարկղային հավաքների համապարփակ վերլուծություն:

От слов к нормам: почему заявления Фонда Кино Армении на семинаре СолидАрт не совпадают законодательству

Բառերից՝ նորմերի․ ինչու Հայաստանի կինոյի հիմնադրամի հայտարարությունները «SolidArt» սեմինարում չեն համապատասխանում օրենսդրությանը

Սերգեյ Հովսեփյան
02.12.2025
0

Վերլուծություն «SolidArt»-ում հնչած հայտարարությունների և «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի պահանջների անհամապատասխանությունների մասին։

Հաջորդ գրառում
Կինոարտադրության զարգացումը պետության առաջնահերթություններից է. ասուլիս

Կինոարտադրության զարգացումը պետության առաջնահերթություններից է. ասուլիս

  • Նոր մանրամասներ «Հարրի Փոթեր» սերիալի մասին և 2025 թ. նկարահանումների մեկնարկը Լիվսդենում

    Նոր մանրամասներ «Հարրի Փոթեր» սերիալի մասին և 2025 թ. նկարահանումների մեկնարկը Լիվսդենում

    2 shares
    Կիսվել 1 Tweet 1
  • «Վենոմ 3. վերջին պարը» ֆիլմի առաջին թրեյլերը կարելի է դիտել

    16 shares
    Կիսվել 6 Tweet 4
  • «Սպասուհին». իմպուլսիվ էրոտիկ թրիլլեր Սիդնի Սուինիի և Ամանդա Սեյֆրիդի մասնակցությամբ

    2 shares
    Կիսվել 1 Tweet 1
  • «Անահիտ-2026». Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարել է հայտերի ընդունման մեկնարկը

    1 shares
    Կիսվել 0 Tweet 0
  • Մահացել է դերասանուհի Դայան Քիթոնը: Վուդի Ալենի ֆիլմերի, «Կնքահայրը» եռագրության և շատ այլ ֆիլմերի ու սերիալների աստղը 79 տարեկան էր: Հատված «Ընտանիքի հիմնաքարը» ֆիլմից:
  • Սիսիան, բաց մի թող լավագույն կարճամետրաժ ֆիլմերի դիտման հնարավորությունը։ Արի՛ Սիսիանի մշակույթի կենտրոն։ #կինոպրես #կինոլուր
  • Սիսիան, բացիր սիրտդ կինոյի առաջ։ Քաղաքում մեկնարկում է 8-րդ միջազգային Երեւանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը։ Արի միասին բացահայտենք հայկական կինոյի նոր անունները։ #կինոպրես #կինոլուր #kinopress
  • Վաչե Թովմասյանը @Vache Tovmasyan , Կարեն Կարագուլյանը, Մարկ Էյդելշտեյնը և Յուրի Բորիսովը տոնում են վերջինիս մասնակցությունը մրցանակաբաշխության կարճ ցուցակում: Արդեն հայտնի է, որ Բորիսովը չի ստացել մրցանակ: «Ոսկե Գլոբուսի» հաղթողներին տեսեք մեր կայքում: #կինոպրես #կինոլուր #kinopress
  • Օգոստոսի 8-ից դիտեք «Արկածներ ժամանակի լաբիրինթոսում» նոր անիմացիոն ֆիլմը հայերեն կրկնօրինակմամբ ԿինոԼոռի-ում։ 👇 Ամրագրի՛ր զանգի միջոցով 📲 +374 94 725878 #ԿինոԼոռի #KinoLori #կինոթատրոն#վանաձոր#vanadzor#cinemavanadzor
  • 🍿 Վանաձորում բացվել է @kinoloriam կինոթատրոն: Ցուցադրություն ամեն օր։ Սիրով Սպասում ենք ձեզ՝ 📞 094 725 878 Կարեն Դեմիրճյան 25/1 (Երկաթուղայինների այգի) #վանաձոր #vanadzor #cinemavanadzor #կինոթատրոն #կինոլոռի
  • Հայաստանը նախորդ տարվա նման ֆրանսիական Անսի քաղաքում մասնակցել է հունիսի 9-15-ն այնտեղ անցկացվող անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի MIFA կինոշուկային, որտեղ ներկայացել է սեփական տաղավարով: Կինոշուկա էր մեկնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը: Հայաստանի տաղավարը ղեկավարում էր Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Հայաստանի տաղավարում աշխատում էին «Պոպոկ Անիմեյշն Ստուդիո», «ՕՆօֆֆ Ստուդիո», «Արտ-Ստեպ Ստուդիո», «ՌԵԱԿՏ Փրոդաքշն» ընկերությունների պրոդյուսերները: «Անսի»-ն աշխարհի ամենահեղինակավոր փառատոներից է: Այն ստեղծվել է որպես Կաննի կինոփառատոնի մի մաս, այնուհետեւ` 1960-ից սկսել է գործել որպես առանձին կինոփառատոն: Անիմացիոն ֆիլմերին նվիրված այս փառատոնն ամեն տարի կազմակերպվում է հունիսի երկրորդ շաբաթվա ընթացքում. մասնակցում են շուրջ 6-7 հազար մասնագիտացած անիմատորներ եւ մոտ 400 լրագրողներ` աշխարհի տարբեր անկյուններից:
Telegram Facebook Youtube Instagram TikTok Twitter RSS

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist