Մրցանակակիրները հայտնի են. ամփոփվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը
Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը եզրափակվեց մրցանակների հանձնմամբ, հատուկ հյուրերով ու ոլորտային կարևոր ուղերձներով։
Այս բաժնում ներկայացված են Հայաստանի կինոարդյունաբերության նորությունները:
Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը եզրափակվեց մրցանակների հանձնմամբ, հատուկ հյուրերով ու ոլորտային կարևոր ուղերձներով։
«Ոսկե ծիրան»-ի GAIFF Pro համարտադրության շուկան ամփոփեց արդյունքները՝ հարթակը այս տարի ևս բացահայտեց միջազգային նախագծերի հաղթողներին։
«Ակն ընդ Ականը» համայնքը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ դեմ արտահայտվելով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխություններին։
Հայաստանի կինոյի հիմնադրամում կայացավ հանդիպում՝ տնօրեն Դավիթ Բանուչյանի և աշխարհահռչակ ռեժիսորներ Ջաֆար Փանահիի ու Ամիր Նադերիի մասնակցությամբ։
GAIFF Pro հարթակը «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում հուլիսի 14-19-ը կանցկացվի՝ ներկայացնելով համարտադրական, կրթական և քասթինգի միջազգային ծրագրեր՝ ներառելով 17 նախագիծ ավելի քան 10 երկրից։
Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գալստյանը «ԿինոՊրես»-ին ներկայացրել է Ֆեդերացիայի խիստ վերապահումները «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ։
Տասնհինգ տարվա արգելքից հետո փառատոններին վերադարձը Փանահին սկսեց Երևանից։ Այս տարի՝ մայիսին, Փանահիի ֆիլմը արժանացավ Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ Ոսկե արմավենու ճյուղին։
ԿԳՄՍՆ ներկայացրել է կինեմատոգրաֆիայի մասին օրենքում և վարձութային վկայականների տրամադրման կարգում փոփոխությունների փաթեթ՝ ոլորտը կարգավորելու նոր մեխանիզմներով։
«Ոսկե ծիրան»-ը Երևանում ներկայացնում է ֆրանսիական, գերմանական ու բելգիական կինոյի ծրագիր՝ միջազգային հյուրերով ու ցուցադրություններով։
Հայաստանի կինոյի հիմնադրամը մասնակցեց Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում կայացած քննարկումներին՝ ներկայացնելով հայկական կինոյի ռազմավարական ուղղությունները և համագործակցության պատրաստակամությունը։










