• Վերջին
  • Հանրաճանաչ
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ փառատոնը ստացել է առնվազն 32 մլն դրամ հանրային աջակցություն

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ փառատոնը ստացել է առնվազն 32 մլն դրամ հանրային աջակցություն

24.06.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

10.10.2026
Գովազդ
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

09.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

07.10.2026
«Տանիքը՝ Հայաստան» կինոծրագիրը կներկայացնի 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը

«Տանիքը՝ Հայաստան» կինոծրագիրը կներկայացնի 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը

05.10.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում

Երկրորդ տարին՝ սպասման մեջ․ կհասցնի՞ Կինոյի հիմնադրամը 2026-ին որևէ նոր ֆիլմ ֆինանսավորել

04.10.2026
Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

04.10.2026
Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

04.10.2026
30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

04.10.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Կիրակի, 11 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Հայաստան

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ փառատոնը ստացել է առնվազն 32 մլն դրամ հանրային աջակցություն

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը մեկնարկում է հունիսի 25-ին․ ծրագրում ընդգրկվել է 39 ֆիլմ 22 երկրից, մուտքն ազատ է։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
24.06.2026
Բաժին՝ Հայաստան, Փառատոներ
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ փառատոնը ստացել է առնվազն 32 մլն դրամ հանրային աջակցություն
5
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հունիսի 25-29-ը՝ Երևանում և Գյումրիում։ Փառատոնի բացման արարողությունը նախատեսված է հունիսի 25-ին, ժամը 19:00-ին՝ Կինոյի տան մեծ դահլիճում։ Փառատոնը կշարունակվի նաև Գյումրիում․ հունիսի 28-ին միջոցառումներ կանցկացվեն Թումո Գյումրիում, իսկ հունիսի 29-ին «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի կունենա փակման արարողությունը։

Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ընթացքում փառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանը նշեց, որ այս տարի փառատոնը Երևանից բացի կանցկացվի նաև Շիրակի մարզում։ Նրա խոսքով՝ մարզերում փառատոնային միջոցառումներ անցկացնելու ավանդույթը կարևոր է ինչպես մարզային մշակութային կյանքի ակտիվացման, այնպես էլ Հայաստանի կինոլոկացիաները միջազգային մասնակիցներին ներկայացնելու տեսանկյունից։

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանը չորրորդ տարին անընդմեջ հանդիսանում է փառատոնի գլխավոր հովանավորը։ Նրա խոսքով՝ այս տարի քաղաքապետարանը փառատոնին հատկացրել է 20 մլն դրամ։

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ կինոփառատոնի ազգային մրցույթը կներկայացնի 15 ֆիլմ

Հովհաննիսյանը նաև ներկայացրեց քաղաքապետարանի աջակցության ծավալը նախորդ տարիների կտրվածքով։ 6-րդ փառատոնին քաղաքապետարանը հատկացրել է 12 մլն դրամ, 7-րդին՝ 20 մլն դրամ, 8-րդին՝ 19 մլն դրամ, իսկ 9-րդին՝ 20 մլն դրամ։ Ընդհանուր առմամբ, Երևանի քաղաքապետարանի աջակցությունը չորս տարվա ընթացքում կազմել է 71 մլն դրամ։

«ԿինոՊրես»-ի տեղեկություններով՝ 2026 թվականին փառատոնին աջակցություն է տրամադրել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ ԿԳՄՍ նախարարության աջակցությունը կազմել է 12 մլն դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն։ Այսպիսով, Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնի հանրային աջակցությունը 2026 թվականին կազմում է առնվազն 32 մլն դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն։

Ուշագրավ է, որ երկրորդ տարին անընդմեջ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը փառատոնի ներկայացման ընթացքում խոսում է պետական աջակցության կարևորության, փառատոնի համապատասխանության և մշակութային քաղաքականության նպատակների մասին, սակայն չի հրապարակում նախարարության կողմից տրամադրված աջակցության չափը։ 2025 թվականին ԿԳՄՍ նախարարության աջակցությունը կազմում էր մոտ 4 մլն դրամ, իսկ 2026 թվականին՝ 12 մլն դրամ։

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ կինոփառատոնի միջազգային մրցույթը կներկայացնի 24 ֆիլմ

Ասուլիսի ընթացքում Դանիելյանը առաջարկեց «հովանավոր» բառի փոխարեն օգտագործել «գործընկեր» ձևակերպումը։ Նրա խոսքով՝ կառավարության մշակած ծրագրերի և քաղաքականության տրամաբանության մեջ կարևոր է պետական, մասնավոր և այլ կառույցների միջև համագործակցությունը։ Փոխնախարարը նշեց, որ Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը պետական ֆինանսավորման արժանի փառատոններից է, քանի որ այն համահունչ է կառավարության մշակութային քաղաքականության նպատակներին՝ մարզերում մշակութային կյանքի ակտիվացում, երիտասարդների ներգրավում և Հայաստանի միջազգային ներկայության ընդլայնում։

Փառատոնի ծրագրերի տնօրեն Արտյոմ Բաղդասարյանի ներկայացմամբ՝ այս տարի փառատոնը հայտեր է ստացել 95 երկրից։ Մրցութային ծրագրում ընդգրկվել է 39 ֆիլմ՝ 22 երկրից։ Դրանցից 24-ը միջազգային ծրագրում են, իսկ 15-ը՝ ազգային մրցութային ծրագրում։ Ազգային ծրագրի համար ներկայացվել է 45 հայկական ֆիլմ՝ 2025 և 2026 թվականների արտադրության։

Բաղդասարյանը նաև նշել է, որ այս տարի փառատոնն ընդունել է արհեստական բանականությամբ ստեղծված ֆիլմեր։ Նրա խոսքով՝ միջազգային ծրագրում ընդգրկված են նաև հեղինակավոր միջազգային փառատոներում մասնակցած և մրցանակներ ստացած կարճամետրաժ ֆիլմեր։

Օրենք և փառատոներ. ի՞նչով է իրականում զբաղված «մշակույթի» նախարարությունը

Փառատոնի ընթացքում նախատեսված են ֆիլմերի ցուցադրություններ, վարպետության դասեր, պանելային քննարկումներ, հանդիպումներ և փորձի փոխանակման ձևաչափեր։ Կազմակերպիչների փոխանցմամբ՝ այս տարի մասնավոր հատվածի մասնակցությունն ավելացել է․ հայտարարվել է շուրջ երեք տասնյակ գործընկերների մասին։

Փառատոնի շրջանակում նախատեսված են նաև խրախուսական ձևաչափեր ազգային ծրագրի մասնակիցների համար։ Երևանի քաղաքապետարանը դրամական մրցանակներ կհանձնի ազգային ծրագրի երեք լավագույն կարճամետրաժ ֆիլմերին, իսկ գործընկերներից մեկը ազգային ծրագրի մասնակցին կտրամադրի 2 մլն դրամ արժողությամբ կինոտեխնիկայից օգտվելու սերտիֆիկատ։

Այս տարվա ժյուրին գլխավորում է վրացի կինոռեժիսոր Սոսո Բլիաձեն։ Ժյուրիի անդամներն են դերասանուհի, պրոդյուսեր Իննա Խոջամիրյանը և կինոռեժիսոր Աշալույս Հարությունյանը։

Փառատոնի բացման ֆիլմն է իրանական «Մշուշը վերացել է» կարճամետրաժը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 26
Պիտակներ՝ Երևանի կարճամետրաժ ֆիլմեր կինոփառատոնԿԳՄՍ նախարարությունՀայաստան
Նախորդ նյութը

«Ոսկե գլոբուսը» առաջին անգամ հատուկ գալա կանցկացնի Կովկասի և Կենտրոնական Ասիայի կինոյի ու հեռուստատեսության գործիչների պատվին

Հաջորդ նյութը

«Օսկարի» ակադեմիայի նոր ցուցակում հայկական անուններ կան․ Սուրեն Թադևոսյանը՝ Հայաստանից, մյուսները՝ Սփյուռքից

Առնչվող Նյութեր

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է Կինոյի հիմնադրամին փոխանցել ազգային ֆիլմի կարգավիճակի տրամադրման իրավունքը և փոխել կինոյի ֆինանսավորման կանոնները։

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

Կոնվենցիայի կիրառումը կարող է պահանջել օրենսդրական փոփոխություններ և սերիալների պետական ֆինանսավորման համար լրացուցիչ միջոցներ։

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Հեղինակ՝ KinoPress Staff
09.10.2026

Գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով բռնագանձում տարածել Երևանի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող՝ նախկին «Այրարատ» կինոթատրոնի անշարժ...

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

Հեղինակ՝ KinoPress Staff
07.10.2026

ԿԳՄՍ նախարարությունը մրցույթ է հայտարարել ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության երկու թափուր պաշտոնների համար, որոնց աշխատանքի շրջանակում է կինոյի ոլորտը։

Հաջորդ նյութը
«Օսկարի» ակադեմիայի նոր ցուցակում հայկական անուններ կան․ Սուրեն Թադևոսյանը՝ Հայաստանից, մյուսները՝ Սփյուռքից

«Օսկարի» ակադեմիայի նոր ցուցակում հայկական անուններ կան․ Սուրեն Թադևոսյանը՝ Հայաստանից, մյուսները՝ Սփյուռքից

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    31 կիսումներ
    Կիսվել 12 Հրապարակել X-ում 8
  • «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

    2 կիսումներ
    Կիսվել 1 Հրապարակել X-ում 1
  • Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: