• Վերջին
  • Հանրաճանաչ
Ռոտերդամի «Կինոյի տաճարը» նվիրվելու է հայազգի աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին

Ռոտերդամի «Կինոյի տաճարը» նվիրվելու է հայազգի աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին

15.01.2019
Հրապարակվել է «Սառցե դարաշրջան 6» անիմացիոն ֆիլմի նոր թրեյլերը

Հրապարակվել է «Սառցե դարաշրջան 6» անիմացիոն ֆիլմի նոր թրեյլերը

20.11.2026

Վիրաբյանի ստորագրությամբ ԿԳՄՍ նախարարությունը բացառում է պետական աջակցության միջոցով գրաքննությունը

19.11.2026
Երևանի կինոֆորումի հռչակագրով առաջարկվում է ստեղծել արվեստի և մշակութային տնտեսության համաշխարհային ֆորում

Երևանի կինոֆորումի հռչակագրով առաջարկվում է ստեղծել արվեստի և մշակութային տնտեսության համաշխարհային ֆորում

18.11.2026
Գովազդ
Կինոյի հիմնադրամը հետին թվով է թարմացրել կայքը․ 2026-ի առաջին մրցույթի մասին տեղեկություն դեռ չկա

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ Կինոյի հիմնադրամի կայքի նոր տարբերակը կհրապարակվի մեկ ամսում

18.11.2026
Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Կինոմրցույթների ցուցակները հրապարակվել են հոկտեմբերին․ ԿԳՄՍ նախարարությունը չի պարզաբանել սեպտեմբերյան ժամկետների պահպանումը

18.11.2026
2027-ին կինեմատոգրաֆիայի բյուջեն նախագծով նվազում է 20,3%-ով

Երկու աշխատանքային խումբ, երեք կանոնակարգ․ ԿԳՄՍ նախարարությունը կրկին չի բացառում կինոմրցույթների կանոնների փոփոխությունը

17.11.2026
Կահիրեում առաջին անգամ կհանձնվի կին ռեժիսորների համար սահմանված «Ոսկե վարդ» միջազգային մրցանակը

Կահիրեում առաջին անգամ կհանձնվի կին ռեժիսորների համար սահմանված «Ոսկե վարդ» միջազգային մրցանակը

16.11.2026
Ռոբերտ Պատինսոնը պաշտոնապես դարձել է նոր Ջեյմս Բոնդը

Ռոբերտ Պատինսոնը պաշտոնապես դարձել է նոր Ջեյմս Բոնդը

16.11.2026
Հայաստանի կինոգործիչների միությունը նոյեմբերի 28-ին նախագահի ընտրություններ կանցկացնի

Հայաստանի կինոգործիչների միությունը նոյեմբերի 28-ին նախագահի ընտրություններ կանցկացնի

15.11.2026
Ջեյք Ջիլենհոլը՝ Մ. Նայթ Շյամալանի «Մնա» գերբնական սիրային թրիլերում

Ջեյք Ջիլենհոլը՝ Մ. Նայթ Շյամալանի «Մնա» գերբնական սիրային թրիլերում

15.11.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Ուրբաթ, 20 Նոյեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն

Ռոտերդամի «Կինոյի տաճարը» նվիրվելու է հայազգի աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
15.01.2019
Բաժին՝ Կինոարդյունաբերություն, Կինոմիջոցառումներ, Հայաստան
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
Ռոտերդամի «Կինոյի տաճարը» նվիրվելու է հայազգի աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին
5
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

2019 թվականի Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնի (հունվարի 23-ից փետրվարի 3-ը) առանցքային ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճարը» նվիրվելու է հայազգի աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։ Փարաջանովյան ծրագիրը նախաձեռնել են Ռոտերդամի փառատոնի կազմակերպիչները, Հայաստանի ազգային կինոկենտրոնը և բրիտանացի անկախ պրոդյուսեր Դենիել Բըրդը։

Ինչպես տեղեկացնում է Ռոտերդամի կինոփառատոնի կայքը, «Նռան գույնը» ֆիլմի (1969) մասին հետազոտություններն իրականցնող և վերականգնման աշխատանքների մասնագետ Դենիել Բըրդը ներկայացնելու է կինոնկարի հիմնական մոնտաժում չօգտագործված կադրերի վերականգնված հատվածները՝ ինստալյացիա ձևաչափով:

Ինչպես հայտնի է, կինոկենտրոնի ու Դենիել Բըրդի ջանքերով դեռ անցյալ տարի սկսվել է հայկական դասական ֆիլմերի թվայնացման ու տարածման երկարաժամկետ ծրագիր։ Առաջինը թվայնացվել է Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմը։ Վերականգնված տարբերակը Հայաստանում ցուցադրվել է 2018-ի աշնանը։ Բացի այդ, լեհական FIXAFILM ընկերությունը նույն ծրագրի շրջանակում վերականգնել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած կադրերի 1/3-ը։ Ընդհանուր ժապավանը կազմում է 103 տուփ։

«Նռան գույնի» թվայնացված կադրերը ինստալյացիայի միջոցով կցուցադրվեն Ռոտերդամի փառատոնում։ Շնորհանդեսը նախատեսված է Ամստերդամի սբ․Արմենիուս եկեղեցում, որի հատակին տեղադրված 31 մանիտորները անընդհատ ցուցադրելու են փարաջանովյան կադրերը՝ Տիգրան Մանսուրյանի՝ հատուկ այս նախագծի համար գրած երաժշտության ներքո։ Իսկ հունվարի 25-ին և 29-ին կցուցադրվի «Հակոբ Հովնաթանյան» վերականգնված ֆիլմը։ Հունվարի 28-ը Ռոտերդամի փառատոնի շրջանակում կնվիրվի սովետական կինոժառանգությանը. նախատեսված է կոնֆերանս-սիմպոզիում, որի թեման հայկական դասական կինոն է լինելու։

2019թ. Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի (հունվարի 23-ից փետրվարի 3-ը) հայ դասական և ժամանակակից կինոյին նվիրված «Կինոյի տաճար» ծրագիրը ներառում է․

1․«Կինոյի Տաճար» շնորհանդեսը (Ս.Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժում չընդգրկված հատվածների ինստալյացիոն ֆորմատով ցուցադրություն)։
2․Ս.Փարաջանովի «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով», «Կիևյան որմնանկարներ», «Հակոբ Հովնաթանյան», Ռուբեն Գևորգյանցի «Աշխարումս» և Մ. Սահակյանի «Փարոս» ֆիլմերի ցուցադրությունները։
3․«Կինոյի տաճար» ծրագրի շրջանակներում կկազմակերպվի նաև հայ դասական և ժամանակակից կինոյին նվիրված «Կինոմատենադարանի Ճանապարհին» սիմպոզիում-կոնֆերանսը, որտեղ ելույթներով հանդես կգան հայ և արտասահմանյան հայտնի կինոգործիչներ՝ Ջեյմս Շտեֆենը (ԱՄՆ), Վալերի Պոզները (Ֆրանսիա), Լևոն Աբրահամյանը (Հայաստան):

Նշենք, որ առաջին անգամ Սերգեյ Փարաջանովը 1988-ին է հրավիրվել՝ մասնակցելու Ռոտերդամի փառատոնին։ 31 տարի անց, դարձյալ հունվարին Ռոտերդամում ներկա է լինելու Սերգեյ Փարաջանովն իր հոգևոր գոյությամբ՝ կինոժառանգությամբ ու կինոարվեստով։

Նյութը ներկայացվել էր Կինոկենտրոնի ՖԲ էջում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 40
Պիտակներ՝ Դենիել ԲըրդԿինոկենտրոնկինոփառատոնՆռան ԳույնըՌոտերդամի կինոփառատոնՍերգեյ Փարաջանով
Նախորդ նյութը

«Սարդ մարդը․ Տնից հեռու». առաջին հայացք

Հաջորդ նյութը

Չնայած հայտնիության աճին. Hulu-ի ապագան անորոշ է

Առնչվող Նյութեր

Հրապարակվել է «Սառցե դարաշրջան 6» անիմացիոն ֆիլմի նոր թրեյլերը

Հրապարակվել է «Սառցե դարաշրջան 6» անիմացիոն ֆիլմի նոր թրեյլերը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
20.11.2026

Disney-ը ներկայացրել է «Սառցե դարաշրջան. Եռման կետ» ֆիլմի նոր թրեյլերն ու պաստառը։ Վեցերորդ մասի պրեմիերան կկայանա 2027 թվականի փետրվարի 4-ին։

Վիրաբյանի ստորագրությամբ ԿԳՄՍ նախարարությունը բացառում է պետական աջակցության միջոցով գրաքննությունը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.11.2026

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է, որ ֆիլմի բովանդակության նկատմամբ պետական մարմնի նախընտրությունը չի կարող ֆինանսավորման մերժման հիմք լինել։

Երևանի կինոֆորումի հռչակագրով առաջարկվում է ստեղծել արվեստի և մշակութային տնտեսության համաշխարհային ֆորում

Երևանի կինոֆորումի հռչակագրով առաջարկվում է ստեղծել արվեստի և մշակութային տնտեսության համաշխարհային ֆորում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
18.11.2026

Երևանի կինոարդյունաբերության ֆորումի ամփոփիչ հռչակագրով առաջարկվում է Երևանում ստեղծել արվեստի և մշակութային տնտեսության համաշխարհային ֆորում։

Կինոյի հիմնադրամը հետին թվով է թարմացրել կայքը․ 2026-ի առաջին մրցույթի մասին տեղեկություն դեռ չկա

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ Կինոյի հիմնադրամի կայքի նոր տարբերակը կհրապարակվի մեկ ամսում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
18.11.2026

ԿԳՄՍՆ-ն հայտնել է՝ Կինոյի հիմնադրամի կայքի նոր տարբերակը կհրապարակվի մեկ ամսում։ Աշխատակազմի ու պատասխանատուների տվյալները դեռ ամբողջական չեն։

Հաջորդ նյութը
Չնայած հայտնիության աճին. Hulu-ի ապագան անորոշ է

Չնայած հայտնիության աճին. Hulu-ի ապագան անորոշ է

  • «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    7 կիսումներ
    Կիսվել 3 Հրապարակել X-ում 2
  • Կայացել է Առաջին ալիքի հեռուստանախագծերի մրցույթի առաջին փուլը

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հրապարակվել է «Սառցե դարաշրջան 6» անիմացիոն ֆիլմի նոր թրեյլերը

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    36 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • «Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

    2 կիսումներ
    Կիսվել 1 Հրապարակել X-ում 1
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

  • English
  • Русский
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: