LG Electronics-ը (LG) Թայվանում կինոյի սիրահարներին ուրախացրել է աշխարհում առաջին LG LED Cinema Display տեխնոլոգիայով հագեցած կինոթատրոնի բացմամբ, որը ներառում է Dolby Atmos իմերսիվ ձայնը: LG-ն Թայվանական առաջատար Showtime Cinemas կինոթատրոնների ցանցի հետ համագործակցությամբ ստեղծել է այս ֆուտուրիստական կինոթատրոնը, որը շուկայում առաջինն է դարձել, որն ամբողջությամբ փոխարինել է պրոյեկտորները լուսադիոդային տեխնոլոգիայով:
LG-ն եւ Dolby Laboratories-ը սերտորեն համագործակցել են Dolby Մեդիա սերվերը (IMS3000) LG-ի նորարարական LED էկրանին ինտեգրելու համար: Dolby IMS3000-ը թույլ է տալիս վերարտադրել Dolby Atmos ձեւաչափով ձայնային ֆիլմեր՝ հանդիսատեսին ընկղմելու էկրանին տեղի ունեցող իրադարձությունների մեջ՝ դահլիճում հնչյունները դիրքավորելով էկրանին օբյեկտների շարժմանը եւ դիրքին համապատասխան: Dolby Atmos-ի միացումը LG Cinema Display LED կինոթատրոնի վառ, իրատեսական պատկերներին ստեղծում է զարմանալի դիտման տպավորություններ, ինչը կինոթատրոնի այցելությունն ավելի հիշարժան եւ կախարդական է դարձնում:
LG-ի տպավորիչ LED էկրանը 14 մետր լայնությամբ եւ 7 մետր բարձրությամբ ստեղծում է հստակ եւ հագեցած 4K պատկեր: Ի տարբերություն սովորական թվային պրոյեկտորների, LG համակարգը ապահովում է գերազանց պատկերի որակը ամբողջ մակերեւույթի վրա, առանց որեւէ խեղաթյուրման և կորստի: Յուրաքանչյուր առանձին պիքսել վերահսկելու ունակության շնորհիվ LG LED Cinema Display-ը երաշխավորում է գերազանց հակադրություն եւ զարմանալիորեն ճշգրիտ գունային վերարտադրություն: Բացի այդ, LG LED Cinema Display-ը համապատասխանում է բովանդակության անվտանգության ամենաբարձր չափանիշներին եւ հավաստվում է Digital Cinema Initiatives (DCI)-ի կողմից:
«Մենք ձգտում ենք ուժեղացնել դիտման տպավորությունները այն ամենից, ինչին սովոր են կինոթատրոնների հանդիսատեսները», – ասել է LG Electronics Business Solutions ընկերության տեղեկատվական դիսփլեյների ստորաբաժանման ղեկավար Պայկ Կի-Մունը: «Մենք համոզված ենք, որ LG LED Cinema Display-ի եւ Dolby-ի լուծումների հիմքում ընկած առաջադեմ տեխնոլոգիաները կավելացնեն մեր մասնաբաժինը LED կինոթատրոնների աճող շուկայում»: