Մարտի 4-ին Փարիզում Reed MIDEM-ը՝ միջազգային կոնտենտ մարկետների կազմակերպիչը, հայտարարել է, որ MIPTV 2020-ը, որը պետք է տեղի ունենար մարտի 30-ից ապրիլի 2-ը Կաննում, չեղյալ է հայտարարվել կորոնավիրուսի (COVID-19) հետ կապված մտավախությունների պատճառով: Մարտի 28-ին եւ 29-ին նախատեսված MIPDoc-ը եւ MIPFormats-ը նույնպես չեն կայանա:
Կաննի սերիալների CANNESERIES Season 3 միջազգային փառատոնը, որն ի սկզբանե նախատեսվում էր անցկացնել MIPTV-ին զուգահեռ, հետաձգվել է մինչեւ հոկտեմբերի 9-14-ը եւ տեղի կունենա MIPCOM-ի հետ միասին:
Հաջորդ MIPTV-ն տեղի կունենա 2021 թվականի ապրիլի 12-15-ը Կաննում, իսկ MIPDoc-ը եւ MIPFormats-ը նախատեսված են 2021 թվականի ապրիլի 10-11-ը: Season 4 of CANNESERIES-ը տեղի կունենա 2021 թվականի ապրիլին MIPTV-ի հետ միաժամանակ:
«Ներկա պայմաններում մեր հաճախորդներից շատերը մտահոգություն են հայտնել այս պահին ուղեւորությունների կապակցությամբ: MIPTV-ի տեղափոխումն առաջիկա ամիսներին անիրագործելի է, ուստի ամենահարմար լուծումը 2020 թվականի MIPTV-ի չեղարկումն է», – մեկնաբանել Փոլ Ցիլքը, Reed MIDEM գործադիր տնօրենը:
«Մեր հաճախորդների, գործընկերների եւ աշխատակիցների բարեկեցությունը մեր առաջնահերթությունն է: Մենք շնորհակալ ենք հաճախորդներին իրենց աջակցության եւ կառուցողական առաջարկների այս դժվարին ժամանակահատվածում: Անհամբեր սպասում ենք բոլորին MIPCOM-ում հոկտեմբերի 12-ից մինչեւ 15-ը, եւ ուրախ ենք, որ CANESERIES-ը կրկին մեզ հետ կլինի հաջորդ տարի», – ավելացրել է Փոլ Ցիլքը: