Netflix սթրիմինգային հսկան թողարկել է եռամսյակային հաշվետվություն, որի համաձայն՝ 2020 թվականի առաջին երեք ամիսներն ընկերությունն անցկացրել է ավելի քան հաջող: Ծառայության բաժանորդների թիվն ավելացել է միանգամից 15,77 միլիոնով, ինչը կրկնակի գերազանցում է ընկերության սեփական կանխատեսումը: Ամենամեծ աճը ապահովել են միջազգային շուկաները, մինչդեռ ամերիկյան բաժանորդներն ավելացրել են միայն 2,3 մլն վճարովի բաժանորդներ: Գրեթե 7 մլն նոր բաժանորդ է ավելացել Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում: Ասիան ավելացրել է 3,6 մլն նոր բաժանորդ, իսկ Լատինական Ամերիկան՝ 2,9 մլն: Netflix-ն այս պահին ունի 182,86 միլիոն բաժանորդ:
Ընկերությունը հաճելիորեն զարմացած է արդյունքներից, սակայն զեկույցում ենթադրում է, որ արագ աճը պայմանավորված է կարանտինի եւ մարդկանց ինքնամեկուսացման հետ կապված արտակարգ իրավիճակով, եւ, որպես հետեւանք, տնային դիտման պահանջարկի աճով: Ընկերության վերլուծաբանները բաժնետերերին նախազգուշացնում են, որ կարանտինի ավարտից հետո օգտատերերի մի մասը ծառայությունը կլըքի: Այնուամենայնիվ, 2020 թվականի երկրորդ եռամսյակում Netflix-ի կանխատեսման մեջ ենթադրվում է նրա համաշխարհային բաժանորդային բազայի աճ 7,5 մլն նոր բաժանորդների համար:
Ամեն դեպքում, Netflix-ի գործերը շատ լավ են ընթանում: 2020 թվականի առաջին եռամսյակում նա վաստակել է 5,77 մլրդ դոլար, ինչը 27 տոկոսով ավելի է, քան մեկ եռամսյակ վաղ: Զուտ եկամուտը կազմել է $709 մլն: Ընկերության բաժնետոմսերն աճել են գնով՝ ցույց տալով արժեքի ռեկորդային արդյունք դրա գոյության ողջ պատմության ընթացքում: Այժմ Netflix-ն ավելի թանկ է, քան Disney-ը: