Սեպտեմբեր 6-ին Warner Bros. հայտարարել է ռելիզների հերթական հետաձգման մասին: Այժմ Ռոբերտ Փեթինսոնի մասնակցությամբ «Բեթմենը» կթողարկվի 2022 թվականի մարտի 4-ին, այլ ոչ թե 2021 թվականի հոկտեմբերին, ինչպես ենթադրվում էր մինչ օրս:
Դենի Վիլնյովի «Դյունա» երկար սպասված նախագիծը նույնպես հետաձգվել է: Դեկտեմբերի 18-ից նրա թողարկումը տեղափոխվեց 2021-ի հոկտեմբերի 1-ին: Ամենայն հավանականությամբ նույն Warner Bros. «Հրաշք կին 1984» կինոնկարը դարձավ տեղափոխման պատճառ. ոչ այնքան վաղուց ընկերությունը հետաձգել է գերհերոսական մարտաֆիլմի թողարկումը՝ հոկտեմբերից դեկտեմբերի 25 և, ըստ ամենայնի, որոշել է մրցակցություն չստեղծել իր իսկ նախագծերի միջև:
Ի թիվս այլ նախագծերի ստուդիայի, հետաձգվել է «ֆլեշ» էքշն ժապավենը՝ 2022-ի հունիսի 3-ից նույն տարվա նոյեմբերի 4-ին և «Շազամ!» ֆիլմի շարունակությունը՝ 2022 թվականի նոյեմբերի 4-ից 2023 թվականի հունիսի 2: Եվս մեկ սուպերհերոսական «Սև Ադամ» նկարը, ինչպես նաև Minecraft համակարգչային խաղի էկրանավորումը ընդհանրապես զրկվել են թողարկման որևէ ամսաթվից:
Այս ֆոնին անակնկալ մատուցեցին չորրորդ մատրիցայի ստեղծողները. նրա թողարկումը տեղի կունենա նախատեսված ժամկետից շուտ՝ ոչ թե 2022-ի ապրիլի 1-ին, այլ 2021-ի դեկտեմբերի 22-ին: 2020 թ. աշուն-ձմեռ կինովարձույթը «Դյունայի» հեռանալուց հետո զրկվել է ևս մեկ պոտենցիալ հիթից: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ MGM-ը հետաձգել էր «Մահանալու ժամանակը չէ» մարտաֆիլմի թողարկումը 2020-ի նոյեմբերից 2021-ի ապրիլ: Ոլորտի առաջին արձագանքն արդեն հաջորդել է. Cineworld ընկերությունը նախընտրել է սպասել դրամարկղային հիթերի պակասը՝ անջատելով պրոյեկտորները և փակելով իր կինոթատրոնների դռները: