Disney-ը հրապարակել է «Loyal Brave True» երգի տեսահոլովակը, որը դարձել է «Մուլան» ֆիլմի սաունդթրեքը։ Այն կատարել է Քրիստինա Ագիլերան:
16 տարեկանում Ագիլերան հայտնի է դարձել «Reflection» կոմպոզիցիայի շնորհիվ՝ 1998 թվականի օրիգինալ մուլտֆիլմի համար:
«Մուլանի» ռեմեյքը պետք է դուրս գար դեռ մարտին, սակայն պանդեմիայի պատճառով մի քանի անգամ հետաձգվել էր, ինչի արդյունքում կթողարկվի Disney+ սթրիմ-ծառայությունում սեպտեմբերի 4-ին: