• Վերջին
  • Հանրաճանաչ
Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

24.08.2026
Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

13.11.2026
Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

12.11.2026
Бюджет кинематографии Армении в проекте на 2027 год сокращается на 20,3%

2027-ին կինեմատոգրաֆիայի բյուջեն նախագծով նվազում է 20,3%-ով

12.11.2026
Գովազդ
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍՆ-ի կինոյի երկու հաստիքների մրցույթներն ավարտվել են առանց հաղթողի

12.11.2026
Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

10.11.2026
Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

09.11.2026
Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Կանցկացվե՞ն կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական աջակցության նոր մրցույթներ 2026 թվականին. պարզաբանում է ԿԳՄՍՆ-ն

08.11.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

07.11.2026
Կանոնները միասին են մշակել, իսկ պատասխան տալի՞ս է միայն Կինոյի հիմնադրամը

Կանոնները միասին են մշակել, իսկ պատասխան տալի՞ս է միայն Կինոյի հիմնադրամը

07.11.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍՆ-ի կինոյի հաստիքների մրցույթում 14 դիմումից միայն երկու թեկնածու է անցել հարցազրույցի փուլ

07.11.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Շաբաթ, 14 Նոյեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Կինոարտադրություն

Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
24.08.2026
Բաժին՝ Կինոարտադրություն
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին
34
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանն անդրադարձել է իր կյանքի մասին նկարահանված «Մեդալի հակառակ կողմը» գեղարվեստական ֆիլմին, դրա ստեղծման արդյունքներին և ֆիլմի հեղինակ Աննա Մաքսիմի հետ հետագայում առաջացած տարաձայնություններին։ Մարզիկը թեմայի մասին խոսել է Ամալյա Հովհաննիսյանի և MONK3-ի «Դեպի արմատներ» հաղորդման ընթացքում։

Ավդալյանի խոսքով՝ անկախ հետագայում առաջացած խնդիրներից, ինքը դրական է գնահատում ֆիլմի ստեղծման փաստը և աշխատանքը համարում է հաջողված։ Նա հատկապես կարևորել է այն արձագանքը, որը ֆիլմը ստացել է հանդիսատեսից։

«Ես շատ ուրախ եմ, որ նկարահանվեց ֆիլմը։ […] Ես համարում եմ, որ ֆիլմը ստացված է։ Ինձ համար ամենակարևոր ձեռքբերումներից մեկը հենց դա է, որ այդ ֆիլմը շատերին ինչ-որ բան է տվել»,- ասել է Ավդալյանը։

Նրա գնահատմամբ՝ թեև ֆիլմը պատմում է մարզիկի և սպորտային ճանապարհի մասին, դրա պատմությունը կարող է հասանելի լինել նաև սպորտի հետ անմիջական կապ չունեցող հանդիսատեսին։ Ավդալյանը նշել է, որ մարդիկ ֆիլմում կարող են գտնել իրենց վերաբերող պատմություններ և մոտիվացիա։

Միաժամանակ մարզիկը հաստատել է, որ ֆիլմի ստեղծումից և պրեմիերայից հետո Աննա Մաքսիմի հետ հարաբերություններում տարաձայնություններ են առաջացել։ Սակայն դրանց բովանդակությունը նա մանրամասն չի բացահայտել և չի ներկայացրել որպես ստեղծագործական հաջողությունը «կիսելու» շուրջ վեճ։

«Ես ընդհանրապես կարիք չունեմ որևէ մի հաջողություն կիսելու։ Իմ մասին նկարահանվել է ֆիլմ, ես շատ ուրախ եմ, ստացված ֆիլմ է, ահռելի աշխատանք է տարվել»,- նշել է նա։

Ավդալյանի խոսքով՝ այս փորձից իր համար հիմնական հետևությունը իրավական հարաբերությունները դեռևս համագործակցության սկզբում հստակ կարգավորելու անհրաժեշտությունն է։ Նա նշել է, որ ֆիլմարտադրության ոլորտին ծանոթ չլինելու պատճառով իրավաբանի հետ սկսել է աշխատել ավելի ուշ՝ արդեն պրեմիերայից հետո։

«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը վերադարձրել է ստացած ֆինանսավորումը՝ վարձույթում վաստակելով 363 մլն դրամ

«Եթե ինչ-որ մի գործ ես սկսում, եթե դու դաշտին ծանոթ չես, հենց սկզբից շատ լավ իրավաբանի հետ սկսես»,- ասել է մարզիկը՝ այդ խորհուրդը հասցեագրելով նաև այն մարդկանց, որոնց կյանքի մասին հետագայում կարող են ֆիլմեր նկարահանվել։

Թե կոնկրետ ինչ իրավական հարցերի շուրջ են կողմերի միջև տարաձայնություններ առաջացել, Ավդալյանը չի մանրամասնել։ Հարցազրույցում նրան նաև հարցրել են հնարավոր ֆինանսական տարաձայնությունների մասին։ Մարզիկն այդ համատեքստում հայտնել է, որ անձամբ ֆիլմի շահագործումից որևէ ֆինանսական կամ մոնետիզացիոն եկամուտ չի ստացել։

«Ֆինանսական ոչ մի բան չեմ ստացել ֆիլմից։ […] Իմ ամենամեծ ու կարևոր ձեռքբերումը […] մի արժեք է, որը ծառայում է իր նպատակին»,- ասել է նա։

Այս հայտարարությունը վերաբերում է հենց Ավդալյանի ստացած եկամտին և ինքնին չի նկարագրում ֆիլմի ընդհանուր ֆինանսական արդյունքները։ «Մեդալի հակառակ կողմը» միաժամանակ դարձել է վերջին տարիների ամենաբարձր կոմերցիոն ցուցանիշ գրանցած հայկական ֆիլմերից մեկը։

«ԿինոՊրես»-ի ավելի վաղ հրապարակած տվյալներով՝ ֆիլմը հայկական կինոթատրոններում ցուցադրվել է 31 վարձութային շաբաթ և գրանցել շուրջ 363 մլն դրամ համախառն կինոթատերական հասույթ։ Այդ թիվը վերաբերում էր Երևանի և մի քանի խոշոր քաղաքների 6-7 կինոթատրոնների հասանելի տվյալներին։ Հայաստանի մարզերում իրականացված առանձին ցուցադրությունների հասույթը այդ հաշվարկում ներառված չէ, քանի որ դրանց ամբողջական տվյալները հասանելի չեն եղել։ Հետևաբար ֆիլմի փաստացի ընդհանուր ցուցադրական հասույթը կարող է ավելի բարձր լինել։

Ֆիլմի նախնական հայտարարված բյուջեն կազմել էր շուրջ 90 մլն դրամ։ Դրանից 40 մլն դրամը տրամադրել էր Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ պետական ֆինանսավորման շրջանակում, իսկ Գյումրու համայնքը քաղաքի նկարահանումների համար հատկացրել էր ևս 2,2 մլն դրամ։ Նախագիծը մրցույթին սկզբում ներկայացվել էր «Հոսանքին հակառակ» աշխատանքային անվանումով։

2025 թվականին հայտնի դարձավ նաև, որ ֆիլմի արտադրության համար պետական բյուջեից հատկացված շուրջ 40 մլն դրամը ամբողջությամբ վերադարձվել է արդեն Հայաստանի կինոյի հիմնադրամի բյուջե։

Մեդալի հակառակ կողմը
Kinokatalog

Մեդալի հակառակ կողմը

2024 · Դրամա, Սպորտ · 100 ր. · Հայաստան
12 սեպտեմբերի 2024
Ֆիլմի մասին ▶ Թրեյլեր
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 119
Պիտակներ՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնՀայաստանի կինոյի հիմնադրամ
Նախորդ նյութը

Բացվել է European Film Awards 2027-ի հայտերի երկրորդ փուլը

Հաջորդ նյութը

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

Առնչվող Նյութեր

Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
09.11.2026

Արամ Ասատրյանի կյանքի և ստեղծագործական ուղու մասին պատմող գեղարվեստական ֆիլմը կինոթատրոններ կհասնի 2027 թվականի փետրվարի 4-ին։ Գլխավոր դերը մարմնավորում է...

Հաստատվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների կազմը

90 հայտ՝ 272,7 մլն դրամի համար․ Կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026-ի մրցույթի տվյալները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
31.10.2026

Հայաստանի կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026-ի մրցույթների առաջին արդյունքները․ 90 հայտից գնահատման փուլ է անցել 43 նախագիծ՝ 272,7 մլն դրամի...

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.10.2026

Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել է Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան։ Հայ-լիտվա-կիպրական համատեղ արտադրությունն ստացել է պետական աջակցություն։

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

Հեղինակ՝ KinoPress Staff
14.10.2026

SHARM Holding-ը և Mitoyan Production-ը հայտարարել են «Նոր Մեր բակը» ֆիլմի մասին՝ ներկայացնելով ռեժիսորին և դերասանական կազմը։

Հաջորդ նյութը
«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

  • «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • 2027-ին կինեմատոգրաֆիայի բյուջեն նախագծով նվազում է 20,3%-ով

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

  • English
  • Русский
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: