• Լրահոս
  • Թրենդային
  • All
  • Ֆինանսավորում
  • Կինոարտադրություն
  • Կինովարձույթ
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • Հեռուստատեսություն
  • Հայաստան
  • ԱՊՀ
  • Տեխնոլոգիա
  • Գրախոսություն
  • Ընտրանի
  • Մահախոսական
Երկու գնում, երկու կանոն․ ինչո՞ւ Կինոյի հիմնադրամը «ԿԻՌԱ»-ին ընտրեց առանց մրցակցության

Երկու գնում, երկու կանոն․ ինչո՞ւ Կինոյի հիմնադրամը «ԿԻՌԱ»-ին ընտրեց առանց մրցակցության

28.07.2026
Հայտնի են Next Step Studio Armenia 2027 ծրագրի չորս հայ ռեժիսորները

Հայտնի են Next Step Studio Armenia 2027 ծրագրի չորս հայ ռեժիսորները

20.07.2026
Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

19.07.2026
«Ոդիսևս» պատմական հեռուստասերիալի նկարահանումները կանցկացվեն նաև Հայաստանում

«Ոդիսևս» պատմական հեռուստասերիալի նկարահանումները կանցկացվեն նաև Հայաստանում

17.07.2026
ԳՈՎԱԶԴ
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է կինոյի պետական ֆինանսավորման մրցույթների նոր կանոնակարգը

12.07.2026
Վրեժ Քասունին վերանշանակվել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

Վրեժ Քասունին վերանշանակվել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

12.07.2026
Հայտնի են Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Հայտնի են Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

06.07.2026
Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար

Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար

01.07.2026
Թամարա Ստեփանյան. «Հայ կինոն այսօր վերածնունդ է ապրում. պետք է շարունակել, ոչ թե տապալել»

Թամարա Ստեփանյան. «Հայ կինոն այսօր վերածնունդ է ապրում. պետք է շարունակել, ոչ թե տապալել»

28.06.2026
«Օսկարի» ակադեմիայի նոր ցուցակում հայկական անուններ կան․ Սուրեն Թադևոսյանը՝ Հայաստանից, մյուսները՝ Սփյուռքից

«Օսկարի» ակադեմիայի նոր ցուցակում հայկական անուններ կան․ Սուրեն Թադևոսյանը՝ Հայաստանից, մյուսները՝ Սփյուռքից

25.06.2026
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ փառատոնը ստացել է առնվազն 32 մլն դրամ հանրային աջակցություն

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ փառատոնը ստացել է առնվազն 32 մլն դրամ հանրային աջակցություն

24.06.2026
«Ոսկե Գլոբուս» – 2026. Հաղթողներ

«Ոսկե գլոբուսը» առաջին անգամ հատուկ գալա կանցկացնի Կովկասի և Կենտրոնական Ասիայի կինոյի ու հեռուստատեսության գործիչների պատվին

24.06.2026
«Հասկացանք, որ այդ ֆիլմերը ոչ թե Հայաստանի Հանրապետությանն են պատկանում»․ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ Անսիի ծրագրի մասին

«Հասկացանք, որ այդ ֆիլմերը ոչ թե Հայաստանի Հանրապետությանն են պատկանում»․ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ Անսիի ծրագրի մասին

20.06.2026
  • Մեր մասին
  • Գովազդ
  • Կապ
  • English
  • Русский
Երեքշաբթի, 28 Հուլիսի, 2026
  • Մտնել
ԿինոՊրես
  • ԼՈՒՐԵՐ
    • All
    • ԱՊՀ
    • Ընտրանի
    • Ինտերնետ
    • Կինոարտադրություն
    • Կինովարձույթ
    • Հայաստան
    • Հարևաններ
    • Հեռուստատեսություն
    • Մահախոսական
    • Տեխնոլոգիա
    • Ֆինանսավորում
    Հայտնի են Next Step Studio Armenia 2027 ծրագրի չորս հայ ռեժիսորները

    Հայտնի են Next Step Studio Armenia 2027 ծրագրի չորս հայ ռեժիսորները

    Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

    Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

    «Ոդիսևս» պատմական հեռուստասերիալի նկարահանումները կանցկացվեն նաև Հայաստանում

    «Ոդիսևս» պատմական հեռուստասերիալի նկարահանումները կանցկացվեն նաև Հայաստանում

    Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

    ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է կինոյի պետական ֆինանսավորման մրցույթների նոր կանոնակարգը

    Վրեժ Քասունին վերանշանակվել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

    Վրեժ Քասունին վերանշանակվել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

    Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար

    Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար

    Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ փառատոնը ստացել է առնվազն 32 մլն դրամ հանրային աջակցություն

    Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ փառատոնը ստացել է առնվազն 32 մլն դրամ հանրային աջակցություն

    «Հասկացանք, որ այդ ֆիլմերը ոչ թե Հայաստանի Հանրապետությանն են պատկանում»․ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ Անսիի ծրագրի մասին

    «Հասկացանք, որ այդ ֆիլմերը ոչ թե Հայաստանի Հանրապետությանն են պատկանում»․ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ Անսիի ծրագրի մասին

    «Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

    «Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

    Մշակնախը դեռ 1998-ին գիտեր «Հայֆիլմի» միջազգային պայմանագրերի խնդիրների մասին

    Մշակնախը դեռ 1998-ին գիտեր «Հայֆիլմի» միջազգային պայմանագրերի խնդիրների մասին

    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • All
    • Կինոշուկաներ
    • Մրցանակներ
    • Ցուցահանդես
    • Փառատոներ
    Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

    Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

    Հայտնի են Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

    Հայտնի են Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

    «Օսկարի» ակադեմիայի նոր ցուցակում հայկական անուններ կան․ Սուրեն Թադևոսյանը՝ Հայաստանից, մյուսները՝ Սփյուռքից

    «Օսկարի» ակադեմիայի նոր ցուցակում հայկական անուններ կան․ Սուրեն Թադևոսյանը՝ Հայաստանից, մյուսները՝ Սփյուռքից

    Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ փառատոնը ստացել է առնվազն 32 մլն դրամ հանրային աջակցություն

    Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ փառատոնը ստացել է առնվազն 32 մլն դրամ հանրային աջակցություն

    «Ոսկե Գլոբուս» – 2026. Հաղթողներ

    «Ոսկե գլոբուսը» առաջին անգամ հատուկ գալա կանցկացնի Կովկասի և Կենտրոնական Ասիայի կինոյի ու հեռուստատեսության գործիչների պատվին

  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
Բան չգտա
Բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Բան չգտա
Բոլոր արդյունքները
Գլխավոր Վերլուծություն

Երկու գնում, երկու կանոն․ ինչո՞ւ Կինոյի հիմնադրամը «ԿԻՌԱ»-ին ընտրեց առանց մրցակցության

Նույն պետական ծրագրում խաղարկային ֆիլմերի համար Հայաստանի կինոյի հիմնադրամը մրցակցային գնում կազմակերպեց, իսկ անիմացիոնների վերականգնումը հանձնվեց միայն «ԿԻՌԱ»-ին։

Սերգեյ Հովսեփյան
28.07.2026
Վերլուծություն
ընթերցելու ժամանակ՝ 6 րոպե
0
Երկու գնում, երկու կանոն․ ինչո՞ւ Կինոյի հիմնադրամը «ԿԻՌԱ»-ին ընտրեց առանց մրցակցության
5
ԴԻՏՈՒՄ
FacebookWhatsAppLinkedIn

Պետական բյուջեի «1056. Կինեմատոգրաֆիայի ծրագիր» ծրագրի «11002. Կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանման ծառայություններ» միջոցառման շրջանակում Հայաստանի կինոյի հիմնադրամը 2026 թվականի գարնանը կազմակերպել է ֆիլմերի վերականգնման ծառայությունների երկու գնման ընթացակարգ։ «ԿինոՊրես»-ը վերլուծել է պետական գնումների համակարգում տեղադրված փաստաթղթերը:

Այս միջոցառման համար պետությունից հատկացվող ֆինանսավորումը նախատեսված է հայկական ֆիլմերի և լուսանկարների թվայնացման, վերականգնման ու պահպանման համար։ Նախորդ տարիներին նույն ծրագրի շրջանակում վերականգնվել են խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմեր։

Սակայն նույն պետական ծրագրի շրջանակում Կինոյի հիմնադրամը ֆիլմերի վերականգնման ծառայությունների ձեռքբերման համար կիրառել է երկու էապես տարբեր մոտեցում։

Վեց խաղարկային ֆիլմերի դեպքում կազմակերպվել է մրցակցային գնանշման հարցում։ Յոթ անիմացիոն ֆիլմերի դեպքում մրցակցություն չի եղել․ հիմնադրամը գնահարցում է ուղարկել միայն «ԿԻՌԱ» ՍՊԸ-ին և պայմանագիր կնքել հենց այդ ընկերության հետ։

Այս տարբերությունը կարող էր մնալ որպես գնումների սովորական տեխնիկական որոշում, եթե «ԿԻՌԱ»-ն Կինոյի հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Բանուչյանի համար նախկինում անծանոթ ընկերություն լիներ։ Սակայն պաշտոնական փաստաթղթերը ցույց են տալիս, որ Բանուչյանը «ԿԻՌԱ»-ից եկամուտ է ստացել և ընկերության տնօրեն Միհրան Ստեփանյանի հետ աշխատել է նույն ստեղծագործական նախագծերում։

Այդ փաստերն ինքնին չեն ապացուցում ապօրինի պայմանավորվածություն կամ կանխորոշված ընտրություն։ Դրանք, սակայն, հիմնադրամի որոշումների անկողմնակալության վերաբերյալ հարցեր են առաջացնում և պահանջում են շատ ավելի ամբողջական բացատրություն, քան գնման փաստաթուղթը պարզապես պետական համակարգում տեղադրելը։

Վեց խաղարկային ֆիլմ և յոթ օր՝ ամբողջ շուկայի համար

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի կինոյի հիմնադրամը հրապարակել է ՀԿՀ-ԳՀԾՁԲ-ԿՖՖ-26/34 ծածկագրով գնանշման հարցում՝ վեց խաղարկային ֆիլմերի թվայնացման և վերականգնման համար։

Խոսքը «Մեր պապերի քայլերգը», «Խաչմերուկ», «Առաջին սիրո երգը», «Մեր մանկության տանգոն», «Տերը» և «Ժայռը» ֆիլմերի մասին էր։

Հրավերում նշված էր, որ մասնակցել կարող են նաև օտարերկրյա կազմակերպությունները, իսկ հաղթողը պետք է ընտրվի պայմաններին համապատասխանող հայտերից՝ նվազագույն գին առաջարկած մասնակցին նախապատվություն տալով։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվել էր ապրիլի 7-ը՝ հայտարարության հրապարակումից հաշվված յոթերորդ օրը։

Յոթ օրացուցային օրը գնանշման հարցման համար օրենքով թույլատրված նվազագույն ժամկետն է։ Այսինքն՝ Կինոյի հիմնադրամը մրցակցային ընթացակարգ է կազմակերպել, բայց մասնակիցներին ավելի երկար նախապատրաստվելու հնարավորություն չի տվել։

Ֆիլմերի վերականգնումը գրասենյակային ապրանքի սովորական գնում չէ։ Հնարավոր մասնակիցը պետք է ուսումնասիրեր վեց ֆիլմերի տեխնիկական տվյալները, հաշվարկեր ժապավենի սկանավորման, պատկերի և ձայնի վերականգնման ծավալը, գնահատեր սարքավորումների ու մասնագետների ներգրավումը, պատրաստեր փաստաթղթերը և հայտը մուտքագրեր ARMEPS համակարգ։

Արտասահմանյան ընկերության համար անհրաժեշտ էր նաև ժամանակին տեղեկանալ Հայաստանում հրապարակված գնման մասին։

ARMEPS-ում հայտարարություն տեղադրելը ձևականորեն ապահովում է տեղեկատվության հրապարակայնությունը, բայց համակարգը չի կարող փոխարինել մասնագիտական շուկայի նպատակային իրազեկմանը։ Վերականգնող ընկերությունները պետք է ինքնուրույն մշտադիտարկեն պետական գնումների համակարգը կամ այլ աղբյուրներից իմանան ընթացակարգի մասին։

Մինչդեռ գնման հրավերը թույլ է տալիս պատվիրատուին մրցակցությունն ընդլայնելու համար կիրառել լրացուցիչ հաղորդակցություն՝ հրապարակել տեղեկությունը այլ էլեկտրոնային միջոցներով կամ հրավեր ուղարկել հայտնի հնարավոր մասնակիցներին։ Կինոյի հիմնադրամի կայքում այս գնման մասին առանձին ոլորտային հաղորդագրություն «ԿինոՊրես»-ը չի գտել։

Այդ պայմաններում յոթօրյա ժամկետը իրավական առումով կարող էր բավարար լինել, սակայն իրական մրցակցության տեսանկյունից շուկայի զգալի մասը կարող էր պարզապես չհասցնել իմանալ գնման մասին։

Այնուամենայնիվ, հայտ ներկայացրել է երկու կազմակերպություն՝ «ԿԻՌԱ» ՍՊԸ-ն և լեհական Fixafilm-ը։ Fixafilm-ը բոլոր չափաբաժիններով առաջարկել է ամենացածր գինը և ընտրվել որպես հաղթող։

Հետագայում, ըստ Կինոյի հիմնադրամի հրապարակած որոշման, Fixafilm-ը զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից, քանի որ սահմանված ժամկետում չի ստորագրել պայմանագիրը և չի ներկայացրել որակավորման ու պայմանագրի ապահովումները։ Հիմնադրամն այդ հիմքի առաջացման օր է նշել 2026 թվականի մայիսի 29-ը։

Հրավերի 9.5-րդ կետը նման հետևանք իսկապես նախատեսում է, իսկ ապահովումները պետք է ներկայացվեին պահանջն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

Սակայն հրապարակված նյութերում չկան Fixafilm-ին ուղարկված ծանուցումը, դրա ստացման հավաստումը և ընկերությանը տրված վերջնաժամկետը։ Հետևաբար առայժմ հնարավոր է արձանագրել միայն հիմնադրամի պաշտոնական հիմնավորումը, բայց ոչ անկախորեն ստուգել ժամկետի հաշվարկը և հաղորդակցության ամբողջ ընթացքը։

Անիմացիոն ֆիլմերի համար մրցակցություն ընդհանրապես չի եղել

Խաղարկային ֆիլմերի գնման ընթացակարգին զուգահեռ հիմնադրամը նախաձեռնել է յոթ անիմացիոն ֆիլմերի վերականգնումը։

Այս դեպքում ընտրվել է ոչ թե գնանշման հարցում, այլ մեկ անձից գնման ընթացակարգ՝ ՀԿՀ-ՄԱԾՁԲ-26/48 ծածկագրով։

Վերականգնման ենթակա էին «Պույ-պույ մկնիկը», «Վին պինգվինը», «Աբու Հասանի մաշիկները», «Աղվեսագիրք», «Գտնված երազը», «Կիկոս» և «Ձախորդ Փանոսը» ֆիլմերը։ Ֆիլմերի ընդհանուր տևողությունը կազմում է մոտ 70 րոպե:

Պաշտոնական հայտարարության ժամանակագրությունը հստակ է։

Հատկանշական է, որ մեկ ամիս անց՝ մայիսի 7-ին գնահարցումն ուղարկվել է միայն «ԿԻՌԱ» ՍՊԸ-ին։ Մայիսի 11-ին ընկերությունը ճանաչվել է ընտրված մասնակից։ Մայիսի 15-ին նրան ուղարկվել է պայմանագիր կնքելու առաջարկ։ Մայիսի 20-ին «ԿԻՌԱ»-ի ստորագրած պայմանագիրը մուտքագրվել է հիմնադրամ, իսկ մայիսի 21-ին այն ստորագրվել է նաև պատվիրատուի կողմից։

Յոթ ֆիլմերի վերականգնման ընդհանուր արժեքը կազմել է 6 միլիոն 905 հազար 400 դրամ։ Աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2026 թվականի դեկտեմբերի 10-ը։

Փաստաթղթում այլ ընկերությունների ուղղված հարցումների, այլ գնային առաջարկների կամ շուկայի ուսումնասիրության արդյունքների մասին տեղեկություններ չկան։ Այսինքն՝ հրապարակված տվյալներով հիմնադրամը չի փորձել պարզել՝ արդյոք նույն աշխատանքն այլ մասնագիտացված կազմակերպություն կարող էր կատարել ավելի ցածր գնով կամ այլ պայմաններով։

Հիմնական հարցը հենց այստեղ է․ ինչո՞ւ պետական նույն ծրագրով և մասնագիտական նույն ոլորտում մեկ փաթեթի համար մրցակցային ընթացակարգ էր անհրաժեշտ, իսկ մյուսի համար՝ ոչ։

Անիմացիոն ֆիլմի վերականգնումը, անշուշտ, կարող է ունենալ իր տեխնիկական առանձնահատկությունները։ Սակայն հրապարակված փաստաթղթերում չի բացատրվում, թե այդ առանձնահատկություններից որն էր աշխատանքը միայն «ԿԻՌԱ»-ին հասանելի դարձնում։

«ԿԻՌԱ»-ն պատահական կամ անփորձ ընկերություն չէ

Արդար լինելու համար պետք է արձանագրել նաև «ԿԻՌԱ»-ի օգտին խոսող հանգամանքը․ ընկերությունը կինոյի ոլորտում պատահական կազմակերպություն չէ։

Կինոկենտրոնի 2023.1 մրցույթումը այն ներկայացվել է «aՄարիանա» ֆիլմով որպես «One Man Studio ԿԻՌԱ» ՍՊԸ, իսկ ընկերության ղեկավար է նշվել Միհրան Ստեփանյանը։

Կինոկենտրոնի պաշտոնական հաղորդագրությամբ՝ Համո Բեկնազարյանի «Տուն հրաբխի վրա», «Երկիր Նաիրի», «Դուստրը» ֆիլմերի սկանավորումն ու մասնագիտական վերականգնումը Հայաստանում իրականացրել է One Man Studio Production-ը՝ Ազգային արխիվի, Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի հետ համագործակցությամբ։

Այսպիսով՝ կան հրապարակային տվյալներ, որոնք վկայում են ընկերության կամ դրա արտադրական հարթակի վերականգնման աշխատանքների փորձի մասին։

Բայց փորձի առկայությունը չի պատասխանում մեկ այլ հարցի․ ինչո՞ւ փորձառու ընկերությունը չէր կարող մրցակցել այլ փորձառու ընկերությունների հետ։

Եթե «ԿԻՌԱ»-ն առաջարկում էր լավագույն որակը, պայմանները և գինը, մրցակցային ընթացակարգը կարող էր միայն ամրապնդել նրա ընտրության օրինականությունն ու վստահելիությունը։ Մինչդեռ մեկ անձից գնումը մրցակցային համեմատության հնարավորություն չի տվել։

Ընկերություն, որտեղից Բանուչյանը եկամուտ է ստացել

«ԿԻՌԱ»-ի ընտրությունը լրացուցիչ հանրային նշանակություն է ստանում Դավիթ Բանուչյանի և ընկերության նախկին հարաբերությունների պատճառով։

Պետական ռեգիստրի տվյալներով՝ «ԿԻՌԱ» ՍՊԸ-ի ղեկավարն է Միհրան Ստեփանյանը։ Նույն կապը հաստատվում է նաև Ազգային կինոկենտրոնի նախկին մրցութային փաստաթղթերով, որտեղ «ԿԻՌԱ»-ի ղեկավար է նշված հենց Ստեփանյանը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական ռեեստրում հրապարակված՝ Դավիթ Բանուչյանի 2023 թվականի հայտարարագրում նշված է, որ նա «ԿԻՌԱ» ՍՊԸ-ից ստացել է 120 հազար դրամ աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված վճարում։ Հայտարարագիրը ներկայացվել է 2024 թվականի հունիսի 3-ին։

Բանուչյանի և Միհրան Ստեփանյանի մասնագիտական կապը երևում է նաև մեկ այլ հրապարակային աղբյուրից։

REACT Production-ի՝ 2023 թվականի նոյեմբերի 23-ի հրապարակման համաձայն՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի համար պատրաստված սոցիալական անիմացիոն հոլովակի ռեժիսորը Դավիթ Բանուչյանն էր, իսկ մոնտաժն իրականացրել էր Միհրան Ստեփանյանը։ Արտադրական թիմում անիմացիայի հեղինակ է նշված վերջերս «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ վերանշանակված Վրեժ Քասունու ղեկավարած REACT Production-ը։

Համահայկական հիմնադրամի հետ Դավիթ Բանուչյանի կապը ևս չի սահմանափակվել մեկ ստեղծագործական նախագծով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հրապարակված նրա 2023 թվականի հայտարարագրում «Հայաստան» համահայկական հիմնադրամը նշված է որպես աշխատանքի վարձատրության կամ դրան հավասարեցված երկու առանձին վճարումների աղբյուր՝ 2 միլիոն 973 հազար 300 և 2 միլիոն 750 հազար 675 դրամ, ընդհանուր՝ 5 միլիոն 723 հազար 975 դրամ։ Նույն տարվա հայտարարագրում Բանուչյանը «ԿԻՌԱ» ՍՊԸ-ից ևս հայտարարագրել է 120 հազար դրամ աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված վճարում։

Այդ նույն՝ 2023 թվականին REACT Production-ը հրապարակել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի համար պատրաստված սոցիալական անիմացիոն հոլովակը, որի ռեժիսորը Դավիթ Բանուչյանն էր, իսկ մոնտաժն իրականացրել էր «ԿԻՌԱ» ՍՊԸ-ի տնօրեն Միհրան Ստեփանյանը։

Բաց աղբյուրները ցույց են տալիս, որ Բանուչյանի մասնագիտական կապը Համահայկական հիմնադրամի հետ ձևավորվել էր ավելի վաղ։ Դեռ 2019 թվականին հիմնադրամի՝ նոր տարբերանշանի և վերաբրենդավորման բաց մրցույթի հայտարարությունում նա նշված էր որպես մրցույթի համակարգող։ Հիմնադրամի հետագա հրապարակումներում նրա անունը հանդիպում է նաև որպես լուսանկարների հեղինակ։

Այս հանգամանքները չեն ապացուցում, որ 2026 թվականի գնումը պայմանավորված է եղել նախկին կապերով։ Սակայն ցույց են տալիս, որ Դավիթ Բանուչյանի և Միհրան Ստեփանյանի համագործակցությունը մեկ պատահական նախագծով չէր սահմանափակվում, իսկ «ԿԻՌԱ»-ն հիմնադրամի տնօրենի համար անծանոթ շուկայական մասնակից չէր։ Այն նախկին գործատուի և երկարամյա մասնագիտական գործընկերոջ ղեկավարած ընկերություն էր։

Նման իրավիճակում հանրային կառույցի պարտականությունը միայն ձևականորեն օրինական պայմանագիր կազմելը չէ։ Այն պետք է նաև ցույց տա, թե ինչպես է բացահայտվել, քննարկվել և կառավարվել շահերի բախման հնարավորությունը կամ դրա արտաքին ընկալումը։

Հրապարակված նյութերում չի նշվում՝ Բանուչյանը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին կամ այլ մարմնի հայտնել է արդյոք «ԿԻՌԱ»-ի հետ նախկին ֆինանսական հարաբերությունների մասին, մասնակցել է արդյոք գնման եղանակի ընտրությանը և հայտնել է արդյոք ինքնաբացարկ։

Հիմնադրամին հայտնի էին այլ վերականգնողներ

Հայաստանի կինոյի պետական կառույցը նախկինում աշխատել է ոչ միայն «ԿԻՌԱ»-ի կամ One Man Studio Production-ի հետ։

Ազգային կինոկենտրոնը համագործակցել է լեհական Fixafilm-ի հետ՝ Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի և «Նռան գույնը» ֆիլմի շուրջ վեց ժամ տևողությամբ չօգտագործված նյութերի վերականգնման ընթացքում։ Փարաջանովի երեք կարճամետրաժ ֆիլմերի վերականգնմանը մասնակցել են նաև Kino Klassika հիմնադրամը, AGBU-ն և վրացական ու ուկրաինական գործընկեր կառույցները։

Fixafilm-ը, հետևաբար, հիմնադրամի համար նոր կամ անհայտ կազմակերպություն չէր։ Նույն ընկերությունը 2026 թվականի խաղարկային ֆիլմերի գնանշման հարցմանը մասնակցեց և ներկայացրեց ամենացածր գինը։

2024 թվականին Ազգային կինոկենտրոնը պաշտոնապես հայտարարել էր նաև հնդկական Prasad Corp ընկերությանը կինոժառանգության վերականգնման գործընկեր ընտրելու մասին։ Կենտրոնը Prasad-ի հետ վերականգնել էր երեք հայկական անիմացիոն ֆիլմ՝ «Կախարդական գորգը», «Մկների ժողովը» և «Կախարդական ծիածանը»։ Այդ աշխատանքները նույնպես իրականացվել էին «Կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանման ծառայություններ» պետական ծրագրի շրջանակում։

Prasad Corp-ն ունի ֆիլմերի պահպանման, սկանավորման և թվային վերականգնման կենտրոններ Հնդկաստանում, Եվրոպայում, Մեծ Բրիտանիայում, Միացյալ Նահանգներում և այլ երկրներում։ Կինոկենտրոնը 2024 թվականին նույնիսկ հայտարարել էր, որ ակնկալում է այդ համագործակցության երկարաժամկետ շարունակություն։

Սա չի նշանակում, որ Կինոյի հիմնադրամը պարտավոր էր պայմանագիր կնքել Fixafilm-ի կամ Prasad Corp-ի հետ։ Սակայն ցույց է տալիս, որ ոլորտում առկա էին հիմնադրամին արդեն հայտնի և հայկական ֆիլմերի հետ աշխատած այլ կատարողներ։

Ուստի համոզիչ չէ հնարավոր այն բացատրությունը, թե անիմացիոն ֆիլմերի վերականգնումը կարող էր իրականացնել միայն մեկ ընկերություն կամ այլ մասնակիցների ներգրավումը գործնականում անհնար էր։

Ինչպե՞ս է հիմնավորվել մեկ անձից գնումը

«ԿԻՌԱ»-ի հետ կնքված պայմանագրի հայտարարության մեջ հիմնադրամը հղում է կատարել «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և կառավարության N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի աղյուսակի 33-րդ ու 39-րդ կետերին։

Օրենքի նշված դրույթը թույլ է տալիս մեկ անձից գնում կատարել, երբ ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից՝ հեղինակային, հարակից, հատուկ կամ բացառիկ իրավունքի պատճառով։

Աղյուսակի 33-րդ կետը մեկ անձից գնման շրջանակում ներառում է մշակութային կամ գեղարվեստաստեղծագործական միջոցառումների, այդ թվում՝ կինոարտադրության կազմակերպման ընթացքում ծառայությունների ձեռքբերումը։

Սակայն տվյալ պայմանագրի առարկան նոր ֆիլմի արտադրությունը չէր։ Այն տասնամյակներ առաջ արտադրված և պետական հավաքածուում պահպանվող ֆիլմերի տեխնիկական վերականգնումն էր։

Հիմնադրամը չի բացատրել՝ ինչու է այդ ծառայությունը դիտարկվել որպես կինոարտադրության կամ մշակութային միջոցառման կազմակերպման շրջանակում կատարվող գնում։

Առանձին հարց է 39-րդ կետի կիրառումը։ Այդ կետը վերաբերում է պետության կամ համայնքի 50 տոկոսից ավելի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունից ծառայություն ձեռք բերելուն։ Մինչդեռ «ԿԻՌԱ»-ն պետական ռեգիստրի տվյալներով մասնավոր ՍՊԸ է։ Կառավարության գործող կարգում 39-րդ կետը հենց պետական կամ համայնքային մեծամասնական մասնակցությամբ ընկերությունների համար է նախատեսված։

Նախկին հարցերը և հիմնադրամի խոստացած թափանցիկությունը

Սա առաջին դեպքը չէ, երբ Դավիթ Բանուչյանի նախկին մասնագիտական կապերի և նրա ղեկավարած հիմնադրամի որոշումների հատման վերաբերյալ հարցեր են առաջանում։

2025 թվականին Film Industry Watch-ը հրապարակումներ էր ներկայացրել Հայաստանի cash rebate համակարգի, «People of Ar» ընկերության և Դավիթ Բանուչյանի նախկին մասնագիտական կապերի վերաբերյալ։ Հոդվածներում բարձրացվել էր այն հարցը, թե ինչպես են մասնավոր արտադրական միջավայրում ձևավորված հարաբերությունները տարանջատվում հետագայում ընդունվող պետական որոշումներից։

Կինոյի հիմնադրամն այդ պնդումները մերժել էր։ Իր պատասխանում հիմնադրամը հայտարարել էր, որ շահերի բախման մասին ենթադրությունները չեն համապատասխանում իրականությանը, իսկ որոշումների ընդունման ընթացակարգերը ենթարկվում են թափանցիկ վերահսկողության՝ անկախ փորձագետների և ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։

«ԿԻՌԱ»-ի հետ կնքված պայմանագիրն այդ խոստումները գնահատելու արդեն կոնկրետ հնարավորություն է տալիս։

Այստեղ կա ոչ թե ենթադրյալ կամ ապագա նախագիծ, այլ կնքված պայմանագիր։ Հրավերն ուղարկվել է միայն մեկ ընկերության։ Այդ ընկերությունը նախկինում եկամուտ է վճարել հիմնադրամի տնօրենին։ Ընկերության ղեկավարը նրա նախկին մասնագիտական գործընկերն է։ Մրցակցություն չի իրականացվել, իսկ հիմնադրամը հրապարակայնորեն չի բացատրել՝ ինչ դեր է ունեցել Բանուչյանը որոշման ընդունման ժամանակ և ինչպես է բացառվել կողմնակալությունը։

Հնարավոր է՝ «ԿԻՌԱ»-ն ունի անհրաժեշտ տեխնիկական ներուժ և աշխատանքը կատարելու է բարձր որակով։

Հնարավոր է՝ մեկ անձից գնման համար հիմնադրամն ունեցել է իրավական ու մասնագիտական հիմնավորում, որը պարզապես ամբողջությամբ չի ներառվել հրապարակված հայտարարության մեջ։

Հնարավոր է նաև՝ Դավիթ Բանուչյանը չի մասնակցել ընկերության ընտրությանը և ինքնաբացարկ է հայտնել։

Բայց այդ հնարավորություններից ոչ մեկը հրապարակված փաստաթղթերով հաստատված չէ։

Հանրությունը պարտավոր չէ ենթադրել, թե պետական կառույցում ինչ գործընթաց է տեղի ունեցել փակ դռների հետևում։ Բացատրության պարտականությունը կրում է հենց հիմնադրամը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Թեմաներ Դավիթ ԲանուչյանկինոժառանգությունՀայաստանՀայաստանի կինոյի հիմնադրամվերլուծյություն
Նախորդ գրառում

Հայտնի են Next Step Studio Armenia 2027 ծրագրի չորս հայ ռեժիսորները

Նման նյութեր Posts

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Շուրջ 250 ֆիլմի հարց․ ինչ բացթողում բացեց Անսիի ծրագրի հետաձգումը

Սերգեյ Հովսեփյան
14.06.2026
0

Անսիի հայկական ծրագրի հետաձգումը բացեց «Հայֆիլմի» ֆիլմերի հին պայմանագրերի և իրավունքների փոխանցման չպարզաբանված շղթան։

Կինոյի հիմնադրամը հետին թվով է թարմացրել կայքը․ 2026-ի առաջին մրցույթի մասին տեղեկություն դեռ չկա

Կինոյի հիմնադրամը հետին թվով է թարմացրել կայքը․ 2026-ի առաջին մրցույթի մասին տեղեկություն դեռ չկա

Սերգեյ Հովսեփյան
09.06.2026
0

Հիմնադրամի կայքում հետին թվով հայտնվել են ապրիլ-մայիսյան նյութեր, բայց 2026-ի առաջին մրցույթի մասին տեղեկություն դեռ չկա։

Cash Rebate ծրագրում նոր մոտեցո՞ւմ. «Կրկին փորձիր» ֆիլմի պայմանագիրը տարբերվում է նախկին շահառուների պայմանագրերից

Cash Rebate ծրագրում նոր մոտեցո՞ւմ. «Կրկին փորձիր» ֆիլմի պայմանագիրը տարբերվում է նախկին շահառուների պայմանագրերից

Սերգեյ Հովսեփյան
03.06.2026
0

«Կրկին փորձիր» ֆիլմի cash rebate պայմանագիրը նախատեսում է փուլային վճարումներ, մինչդեռ նախկին շահառուները ստացել էին մինչև 80% կանխավճար։

Հայկական ֆիլմից փող աշխատո՞ւմ եք․ պատրաստվեք վճարել Հայաստանի կինոյի հիմնադրամին

Հայկական ֆիլմից փող աշխատո՞ւմ եք․ պատրաստվեք վճարել Հայաստանի կինոյի հիմնադրամին

Սերգեյ Հովսեփյան
08.04.2026
0

Կառավարության շրջանառվող նախագիծը կարող է դրամագլխի համար վճարող դարձնել կինոթատրոններին, հեռուստաալիքներին, սթրիմինգային ծառայություններին և ազգային ֆիլմից եկամուտ ստացող գրեթե բոլոր...

  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    32 shares
    Կիսվել 13 Tweet 8
  • Երկու գնում, երկու կանոն․ ինչո՞ւ Կինոյի հիմնադրամը «ԿԻՌԱ»-ին ընտրեց առանց մրցակցության

    0 shares
    Կիսվել 0 Tweet 0
  • Միջազգային հետաքննություն. Netflix-ը, օրենքն ու պետական միջոցները. ինչն է սխալ Հայաստանում cash rebate-ի հետ

    1 shares
    Կիսվել 0 Tweet 0
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    42 shares
    Կիսվել 17 Tweet 11
  • «Սպասուհին». իմպուլսիվ էրոտիկ թրիլլեր Սիդնի Սուինիի և Ամանդա Սեյֆրիդի մասնակցությամբ

    8 shares
    Կիսվել 3 Tweet 2
You're not logged into Tiktok, please login here
Telegram Facebook Youtube Instagram TikTok Twitter RSS
  • Մեր մասին
  • Գովազդ
  • Կապ
  • Մեր մասին
  • Գովազդ
  • Կապ
  • Մեր մասին
  • Գովազդ
  • Կապ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Բան չգտա
Բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ
  • English
  • Русский

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: