Համացանցում հայտնվել Է Ջասթին Լինի «Ֆորսաժ 9» մարտաֆիլմի առաջին պաշտոնական թիզերը: Դրանում Դոմինիկ Տորետոն (Վին Դիզելը) որդու հետ տրակտորով Է զբաղված ֆերմայում: Գլխավոր հերոսը չի կարող մրցարշավներին նույնքան ժամանակ տրամադրել, որքան նախկինում:
Հիշեցնենք, որ «Ֆորսաժ 9» ժապավենի մի մասը նկարահանվել է Վրաստանի Թբիլիսի և Ռուստաելի քաղաքներում: Վրաստանում «Ֆորսաժ 9» նկարահանման համար ծախսվել է մոտ 32 մլն լարի (մոտ 10,94 մլն դոլար/9,81 մլն եվրո): Նկարահանող խումբը բաղկացած էր 600 հոգուց, որոնցից 425-ը տեղի բնակիչներ են եղել:
Լիարժեք թրեյլերն սպասվում է հունվարի 31-ին, իսկ կինոնկարի հայկական պրեմիերան պլանավորված է ընթացիկ տարվա մայիսի 21-ին: