Չնայած այն բանին, որ «Մանդալորացին» սերիալի երկրորդ եթերաշրջանը նախատեսված է 2020 թվականի աշնանը, Lucasfilm ստուդիան արդեն սկսել է աշխատել երրորդ եթերաշրջանի վրա: Ինչպես հայտնում են Variety հրատարակության աղբյուրները, շոուրաններ Ջոն Ֆավրոն այժմ զբաղված է սցենարի գրմամբ, իսկ ստուդիայի գեղարվեստական բաժինը մշակում է կոնցեպտ-արտը:
Հիշեցնենք, որ «Մանդալորացին» մեկնարկել է Disney+ հարթակում 2019 թվականի աշնանը: Այս պահին երկրորդ եթերաշրջանի բոլոր սերիաները նկարահանված են, սակայն նրանց սյուժեն խիստ գաղտնի է պահվում:
Սերիալը պատմում է միայնակ վարձկանի մասին, որը հանձնարարություն է ստանում հաճախորդին խորհրդավոր օբյեկտ հասցնել: Պարզվում է, որ այդ օբյեկտը, այսպես կոչված, փոքրիկ Յոդան է, որի պաշտպանության համար մանդալորացին որոշում է կես գալակտիկայի դեմ գնալ: