Նոյեմբերի 14-ին հայկական կինոթատրոնների էկրաններին կմեկնարկի «Չարլիի Հրեշտակները» (Charlie’s Angels) ֆիլմը: Մեզ արդեն հաջողվել է դիտել այն մամուլի ցուցադրությանը: Տեսնենք, թե ինչ է ստացվել:
Ռեժիսոր Էլիզաբեթ Բենքսը ներկայացնում է Չարլի անվախ Հրեշտակների նոր սերունդը: Հերոսուհիներ Քրիստեն Ստյուարտը, Նաոմի Սքոթը եւ Էլլա Բալինսկին աշխատում են խորհրդավոր Չարլզ Թաունսենդի համար, որի անվտանգության եւ դետեկտիվ գործակալությունը դուրս է գալիս միջազգային մակարդակի: Այժմ կան բազմաթիվ Բոսլի եւ բազմաթիվ Հրեշտակների թիմեր. աշխարհի ամենախելացի, խիզախ եւ փորձառու կանայք, ովքեր պատրաստ են ցանկացած առաջադրանքի:
70-ականների դասական սերիալը գոյատևել է ընդամենը 5 տարի, սակայն հետք է թողել զանգվածային մշակույթի մեջ: Երեք հատուկ գործակալ-կանանց պատմությունն իր լավագույն մարմնավորումն է ստացել 2000 թվականին՝ ՄաքՋիի շնորհիվ: Ռեժիսորին հաջողվել էր վառ, ծիծաղելի, ոճային ֆիլմ ստեղծել, որտեղ հերոսուհիներն էլ հաճելի էին, եւ չարագործները հիշվող, եւ նույնիսկ էքշն տեսարանները հնարամիտ ու գրագետ էին թվում:
Ընդհանուր սյուժեն նվիրված է նրան, թե ինչպես երկու հրեշտակներ Սաբինան (Քրիստեն Ստյուարտ) եւ Ջեյնը (Էլլա Բալինսկա) պետք է պաշտպանեն գիտնական աշխատող Ելենային (Նաոմի Սքոթ) եւ որոնել չարագործին, ով որոշել է վաճառել գիտության նոր նվաճումը վատ մարդկանց: Երկար ու տանջալի մշակումների արդյունքը, որը կոչվում է Կալիստո՝ սարք, որը կառավարում է էներգիան: Բայց դրա ներուժը շատ ավելին է, քան կարելի է մտածել: Գյուտը կարելի է օգտագործել որպես զենք:
Առանց խորանալով հերոսների մանրամասն վերլուծության մեջ, կարելի է նշել, որ ֆիլմում էքշն չկա: Թեպետ ամեն ինչ արված է տրաֆարետով, բայց անշունչ է: Այո, դուք ծիծաղելու եք որոշ պահերին, որոշ պահերին տխրելու եք, բայց ամբողջական հաճույք չեք ստանա: Զարմանալի չէ, որ ֆիլմը ունի այնպիսի հզոր սաունդթրեք, որը առաջ է տանում ֆիլմը: Ֆիլմում չափազանց շատ հայտնի անուններ կան, բայց իրականում ֆիլմը ստացվել է «Լրտեսների երեխաների 4» մակարդակի վրա: Մենք ստանում ենք նոստալգիա առանց իմաստի:
«Չարլիի Հրեշտակները» կարելի էր վերագործարկում համարել, եթե ամեն մի պահը պհիշեցներ անցյալը: Իսկ տղամարդկանց նկատմամբ սեքսիզմը հաճախ պարզապես անհեթեթ էր նայվում:
«Չարլի Հրեշտակները» կին լրտեսների մասին դասական պատմությունը էկրաններին վերադարձնելու անհոգ փորձ է: