Մարտին Սկորսեզեն, Ուես Անդերսոնը, Յորգոս Լանտիմոսը և մշակույթի շատ այլ գործիչներ կոչ են արել Իտալիայի իշխանություններին կանխել Հռոմի բազմաթիվ կինոթատրոնների վերածումը առևտրի կենտրոնների և սուպերմարկետների:
Sony Pictures-ի նախկին ռուսական գրասենյակը ռուսական կինոցանցերից գրեթե 1 մլրդ ռուբլի է պահանջում: Պահաջը կապված է հոլիվուդյան կոնտենտի ցուցադրությունների համար պարտքերի հետ՝ նախքան ստուդիայի Ռուսաստանից հեռանալը:
Ֆյոդոր Բոնդարչուկը լքել է Լենֆիլմ կինոստուդիայի տնօրենների խորհուրդը, որտեղ նա զբաղեցնում էր նախագահի պաշտոնը: Այս պաշտոնը նա զբաղեցնում էր 2012 թվականից: