• Վերջին
  • Հանրաճանաչ
Cash Rebate ծրագրում նոր մոտեցո՞ւմ. «Կրկին փորձիր» ֆիլմի պայմանագիրը տարբերվում է նախկին շահառուների պայմանագրերից

Cash Rebate ծրագրում նոր մոտեցո՞ւմ. «Կրկին փորձիր» ֆիլմի պայմանագիրը տարբերվում է նախկին շահառուների պայմանագրերից

03.06.2026
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

09.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

07.10.2026
«Տանիքը՝ Հայաստան» կինոծրագիրը կներկայացնի 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը

«Տանիքը՝ Հայաստան» կինոծրագիրը կներկայացնի 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը

05.10.2026
Գովազդ
Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում

Երկրորդ տարին՝ սպասման մեջ․ կհասցնի՞ Կինոյի հիմնադրամը 2026-ին որևէ նոր ֆիլմ ֆինանսավորել

04.10.2026
Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

04.10.2026
Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

04.10.2026
30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

04.10.2026
Հայկական անիմացիան՝ Կաննում. «Ձմեռն անվերջ» ֆիլմը մրցանակի է արժանացել La Cinef ծրագրում

Հայկական ժամանակակից անիմացիան կներկայացվի ANIMASYROS-ի «Tribute to Armenia» հատուկ ծրագրում

19.09.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

19.09.2026
Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

18.09.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Վերլուծություն

Cash Rebate ծրագրում նոր մոտեցո՞ւմ. «Կրկին փորձիր» ֆիլմի պայմանագիրը տարբերվում է նախկին շահառուների պայմանագրերից

«Կրկին փորձիր» ֆիլմի cash rebate պայմանագիրը նախատեսում է փուլային վճարումներ, մինչդեռ նախկին շահառուները ստացել էին մինչև 80% կանխավճար։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
03.06.2026
Բաժին՝ Վերլուծություն, Ֆինանսավորում
Ընթերցման ժամանակ՝3 րոպե
Cash Rebate ծրագրում նոր մոտեցո՞ւմ. «Կրկին փորձիր» ֆիլմի պայմանագիրը տարբերվում է նախկին շահառուների պայմանագրերից

Գարիկ Պապոյան, Սոնա Մաթևոսյան / Պոզիտիվ Փրոդաքշն

94
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Մայիսի 14-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի կինոյի հիմնադրամի հետ կնքել է պայմանագիր՝ Պոզիտիվ Փրոդաքշնի «Կրկին փորձիր» լիամետրաժ խաղարկային ֆիլմի համար կինոյի ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի (Cash Rebate) ծրագրի շրջանակում պետական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։

Պայմանագրի համաձայն՝ ընկերությանը հատկացվում է 23 մլն 438 հազար 600 դրամ։ Սակայն «ԿինոՊրես»-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս պայմանագիրը էականորեն տարբերվում է ծրագրի շրջանակում նախկինում կնքված պայմանագրերից։

Նախկին շահառուների դեպքում նախարարությունը կիրառել է հետևյալ մեխանիզմը․

  • գումարի 80%-ը փոխանցվում էր պայմանագրի ստորագրումից հետո,
  • մնացած 20%-ը՝ հանձնման-ընդունման ակտի ստորագրումից հետո։

Նման մոտեցմամբ էին ֆինանսավորվել ծրագրի առաջին շահառուները։

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ կինոփառատոնի միջազգային մրցույթը կներկայացնի 24 ֆիլմ

Մինչդեռ «Կրկին փորձիր» ֆիլմի դեպքում սահմանվել է այլ սխեմա․

  • 2 մլն 760 հազար դրամ՝ պայմանագրի ստորագրումից հետո,
  • 16 մլն 772 հազար 200 դրամ՝ 2025 թվականի երրորդ եռամսյակում,
  • 3 մլն 906 հազար 400 դրամ՝ հանձնման-ընդունման ակտի ստորագրումից հետո։ Պայմանագրի վերջնաժամկետ է սահմանված սեպտեմբերի 30-ը:

Այսինքն՝ պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո նախագծին տրամադրվել է ընդհանուր գումարի ընդամենը 11.8%-ը։ Համեմատության համար՝ նախորդ պայմանագրերով շահառուները ստացել էին ֆինանսավորման 80%-ը կանխավճարի տեսքով։ Այս տարբերությունը կազմում է շուրջ 68 տոկոսային կետ։

Բյուջետային միջոցները գրեթե սպառված են

ԿինոՊրեսի կողմից ուսումնասիրված պայմանագրերի համաձայն՝ ծրագրի շրջանակում արդեն բաշխվել են հետևյալ գումարները․

  • «Սևանիկ»՝ 15 953 175 դրամ (13 ապրիլի),
  • «Թանկարժեք տղաներ»՝ 43 454 000 դրամ (13 ապրիլի),
  • «Թունելից 13 կմ հեռավորության վրա»՝ 26 404 900 դրամ (28 ապրիլի),
  • «Կրկին փորձիր»՝ 23 438 600 դրամ (14 մայիսի)։

Ընդհանուր առմամբ արդեն բաշխվել է 109 250 675 դրամ։ Մինչդեռ 2025 թվականի պետական բյուջեով Cash Rebate ծրագրի համար նախատեսված է 124 335 000 դրամ։ Այսպիսով, բյուջետային տողում մնում է ընդամենը 15 084 325 դրամ։

Հատկանշական է, որ գործող օրենսդրությամբ ծրագրի շահառուների քանակի կամ ֆինանսավորման առավելագույն ծավալի վերաբերյալ առանձին սահմանափակումներ նախատեսված չեն։

Ադրբեջանը ներկայացնում է մինչև 40% cash rebate՝ օտարերկրյա կինոարտադրողներին ներգրավելու համար

Երրորդ եռամսյակի միջոցներն արդեն իսկ ներգրավվա՞ծ են

Ուշադրության է արժանի նաև «Կրկին փորձիր» ֆիլմի պայմանագրի վճարումների կառուցվածքը։ Փաստաթղթի համաձայն՝ ֆինանսավորման հիմնական մասը՝ 16.7 մլն դրամը, նախատեսված է փոխանցել միայն երրորդ եռամսյակում։ Սա նշանակում է, որ նախարարությունն արդեն երկրորդ եռամսյակում ստանձնել է պարտավորություն, որի կատարումը նախատեսվում է հաջորդ եռամսյակի բյուջետային միջոցների հաշվին։

Արդյոք նման մոտեցումը պայմանավորված է ընթացիկ տարվա բյուջետային միջոցների սահմանափակությամբ, թե այլ հանգամանքներով՝ նախարարությունը հրապարակային պարզաբանում չի ներկայացրել։

Տարբեր կանոննե՞ր տարբեր շահառուների համար

«Կրկին փորձիր» ֆիլմի պայմանագիրը նաև հարցեր է առաջացնում ծրագրի շահառուների նկատմամբ հավասար մոտեցման տեսանկյունից։

Եթե ծրագրի առաջին շահառուները ստացել են ֆինանսավորման մինչև 80%-ը պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո, ապա «Կրկին փորձիր» ֆիլմի դեպքում այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 11.8%։

«ԿինոՊրես»-ը նախկինում արդեն անդրադարձել էր Cash Rebate ծրագրի կիրառման ընթացքում առաջացած մի շարք հարցերի և դիմել ԿԳՄՍ նախարարությանը պարզաբանումների համար, սակայն բովանդակային պատասխաններ չէր ստացել։

Միևնույն ժամանակ, «Արմենպրես»-ի հրապարակման համաձայն, ծրագրի շրջանակում արդեն հաստատվել են նաև «Օպա պապա» և «Մի գդալ սեր» նախագծերը, սակայն դրանց վերաբերյալ պայմանագրերը կամ ֆինանսավորման պայմանները դեռևս հրապարակային հասանելի չեն։

Հատկանշական է նաև, որ մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել Netflix-ի հետ կապվող հայտերի և դրանց ընթացքի վերաբերյալ։

Comscore-ի տվյալներով՝ հոդվածի հրապարակման օրվա դրությամբ «Կրկին փորձիր» ֆիլմը կինովարձույթում հավաքել է 294 602 050 դրամ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 20
Պիտակներ՝ cash rebateԿԳՄՍ նախարարությունՀայաստանՀայաստանի կինոյի հիմնադրամՊետական ֆինանսավորում
Նախորդ նյութը

«Mother Mary»․ փոփ-սրբի թաղումը, որը չդարձավ մեծ կինոիրադարձություն

Հաջորդ նյութը

Կաննի «Քննադատների շաբաթի» Next Step Studio-ն հայ ռեժիսորներ է փնտրում

Առնչվող Նյութեր

Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում

Երկրորդ տարին՝ սպասման մեջ․ կհասցնի՞ Կինոյի հիմնադրամը 2026-ին որևէ նոր ֆիլմ ֆինանսավորել

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
04.10.2026

2026-ի պետական աջակցության մրցույթի հայտերի ընդունումից մեկ ամիս անց փորձագիտական կազմերը դեռ չեն հրապարակվել, իսկ կանոնակարգային ժամկետները մրցույթի ավարտը հասցնում...

Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
04.10.2026

ԱՊՀ երկրների կինոշուկաներում տեղական ֆիլմերն ուժեղացնում են դիրքերը, մինչդեռ ռուսական կինոն բախվում է մրցակցության և տեղայնացման նոր պահանջների։

Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
24.08.2026

«Երկու լուսին» ֆիլմի cash rebate-ի համար նախատեսվել է 1,922 մլն դրամ․ ծրագրի 124,335 մլն դրամ բյուջեից պայմանագրերով մնում է 13,162...

«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

Աշխատակազմը կրճատվել է, ծախսերը՝ աճել․ ի՞նչ է կատարվում Հայաստանի կինոյի հիմնադրամում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
16.08.2026

Հայաստանի կինոյի հիմնադրամում աշխատակազմը կրճատվել է, իսկ վճարումներն ու վարչական ծախսերը՝ աճել․ ի՞նչ են բացահայտում 2025-ի թվերը։

Հաջորդ նյութը
Կաննի «Քննադատների շաբաթի» Next Step Studio-ն հայ ռեժիսորներ է փնտրում

Կաննի «Քննադատների շաբաթի» Next Step Studio-ն հայ ռեժիսորներ է փնտրում

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    30 կիսումներ
    Կիսվել 12 Հրապարակել X-ում 8
  • ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

    2 կիսումներ
    Կիսվել 1 Հրապարակել X-ում 1
  • Երկրորդ տարին՝ սպասման մեջ․ կհասցնի՞ Կինոյի հիմնադրամը 2026-ին որևէ նոր ֆիլմ ֆինանսավորել

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    46 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 12
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: