• Վերջին
  • Հանրաճանաչ
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ կինոփառատոնի միջազգային մրցույթը կներկայացնի 24 ֆիլմ

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ կինոփառատոնի միջազգային մրցույթը կներկայացնի 24 ֆիլմ

25.05.2026
Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

24.10.2026
«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

24.10.2026
Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

19.10.2026
Գովազդ
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

15.10.2026
«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

14.10.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

10.10.2026
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

09.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

07.10.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոմիջոցառումներ Փառատոներ

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ կինոփառատոնի միջազգային մրցույթը կներկայացնի 24 ֆիլմ

Միջազգային մրցութային ծրագիրը ներառում է խաղարկային, փորձարարական, ուսանողական և AI տեխնոլոգիաներով ստեղծված աշխատանքներ։ Ծրագրում ընդգրկված մի շարք ֆիլմեր ներկայացվել են Կաննի, Վենետիկի, Բեռլինի, Սանդենսի, Կլերմոն-Ֆերանի, Լոկառնոյի և Ռոտերդամի կինոփառատոններում։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
25.05.2026
Բաժին՝ Փառատոներ
Ընթերցման ժամանակ՝3 րոպե
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ կինոփառատոնի միջազգային մրցույթը կներկայացնի 24 ֆիլմ
80
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի 9-րդ թողարկման միջազգային մրցութային ծրագիրը այս տարի ընդգրկում է տարբեր կինոդպրոցներ, ժանրեր և հեղինակային մոտեցումներ։ Ֆիլմերը խոսում են ընտանիքի, հիշողության, պատանեկության, կանանց ձայնի, քաղաքական բռնության, մենության, մեղքի, տնտեսական ճգնաժամի և տեխնոլոգիական փոփոխությունների մասին։

Ծրագրում ընդգրկված են ինչպես արդեն ճանաչված փառատոնային ճանապարհ անցած ֆիլմեր, այնպես էլ երիտասարդ հեղինակների նոր աշխատանքներ։ Մի քանի ֆիլմեր ներկայացնում են նաև արհեստական բանականության և գեներատիվ կինոյի փորձերը։

Կադր Սեյեդ Ալի Ղասեմիի «Մշուշը վերացել է» / Haze Over ֆիլմից:

Ալեխանդրո Բորդիեի «Մայիսի վերջին կիրակի» / The Last Sunday in May ֆիլմը ներկայացնում է Լյուքսեմբուրգը։ Ֆիլմի հերոս Ժանը տարիներ անց անցնում է իր մանկության տան մոտով և առերեսվում ընտանիքի անցյալի դրամաներին։ Ռեժիսորը կինո է ուսումնասիրել Ֆլորիդայում, Մադրիդում և Պրահայում, իսկ այս ֆիլմը նրա երկրորդ պրոֆեսիոնալ կարճամետրաժ աշխատանքն է։

Սեյեդ Ալի Ղասեմիի «Մշուշը վերացել է» / Haze Over իրանական ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Մազանդարանի անտառներում։ Մուսան իր զարմիկ Վահիդին տանում է անտառ՝ իբր փայտ տեղափոխելու համար, բայց ճանապարհին պարզվում է, որ նա թաքցնում է ավելի ծանր գաղտնիք։ Ռեժիսորը ֆիլմում կապում է պատվի սպանությունների թեման բնության նկատմամբ բռնության հետ և մշուշը դարձնում պատմության կարևոր պատկերային տարր։

Արթուր Գեյի «Երբ սագերը թռչեցին» / When the Geese Flew ֆիլմը ներկայացնում է Նոր Զելանդիան։ Սայրուսը փորձում է հետ բերել քրոջ գողացված մոտոցիկլը՝ հուսալով, որ այդպես կկանխի նրա հեռանալը տնից։ Ֆիլմը Կոլումբիայի համալսարանի MFA դիպլոմային աշխատանք է։ Այն համաշխարհային պրեմիերա է ունեցել Կաննի «Ռեժիսորների երկշաբաթյակ» ծրագրում։

Քրիստոս Կարդանայի «Իկարոս» / Icarus ֆիլմը Բելգիայի, Ֆրանսիայի, Հունաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ արտադրություն է։ Պատանի սուզորդը փորձում է կապ հաստատել վշտի մեջ փակված հոր հետ և իրեն հասցնում է ծայրահեղության։ Ռեժիսորը ֆիլմը կապում է Դեդալոսի և Իկարոսի առասպելի, միգրացիայի, ինքնության և տուն գտնելու թեմաների հետ։

Կադր Քրիստոս Կարդանայի «Իկարոս» / Icarus ֆիլմից:

Անաստասիա Օստապենկոյի «Վազի՜ր, գետ» / Run River! ֆիլմում 17-ամյա Եսյան պատահաբար հանդիպում է հորը, որին չի տեսել 10 տարի։ Նա որոշում է առերեսվել անցյալի հետ և փորձել վերադարձնել իր շանը, որին հայրը տարել էր ընտանիքից հեռանալիս։ Ֆիլմը նկարահանված է սև-սպիտակ պատկերային լուծմամբ։ Ռեժիսորի խոսքով՝ այդ ընտրությունը կապված է անցյալի և ներկայի միջև հերոսուհու ներքին խզման հետ։

Մալու Յանսենի «Բարլեբաս» / Barlebas ֆիլմը Բելգիայի և Նիդերլանդների համատեղ արտադրություն է։ Սա փորձարարական երաժշտական պատմական դրամա է 1595 թվականին վհուկության մեջ մեղադրված կնոջ մասին։ Ֆիլմի կենտրոնում կնոջ ձայնն է և լռեցման դեմ դիմադրությունը։ Ըստ ներկայացված նյութերի՝ ֆիլմը մասնակցել է մի շարք միջազգային փառատոների և արժանացել բազմաթիվ մրցանակների։

Կլաուդիա Ֆորտունիակի «Վերնագիր հորինի՛ր» / Dream Up The Title ֆիլմը լեհական ուսանողական աշխատանք է Լոձի կինոդպրոցից։ Մալգոժատան շրջում է գետերը կորցրած քաղաքում և փորձում գտնել անհետացած հոսքերը։ Ֆիլմը խոսում է երիտասարդության և մեծահասակության միջև մնացած սերնդի մասին։ Այն միջազգային պրեմիերա է ունեցել Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում։

Վան Գուոջուի «Ձմեռային տեսիլք» / A Winter Mirage ֆիլմը ներկայացնում է Մեծ Բրիտանիան և Չինաստանը։ Ռեժիսորը հետևում է իր մոր կյանքի մեկ օրվան Չինաստանի Յիվու քաղաքում, որտեղ տնտեսական փոփոխությունները ազդում են փոքր բիզնեսի վրա։ Ֆիլմը ստեղծվել է Լոնդոնի կինոդպրոցի շրջանակում։ Հեղինակը այն նկարագրում է որպես անձնական պատմություն, որը խոսում է Չինաստանի նոր տնտեսական իրականության մասին։

Կադր Անաստասիա Օստապենկոյի «Վազի՜ր, գետ» / Run River! ֆիլմից:

Ջեսի Մուսալեմի «Կեղծ զարդեր» / Faux Bijoux ֆիլմը Ֆրանսիայի և Լիբանանի համատեղ արտադրություն է։ Միրեյը Ջոնիին խոստանում է մեծ էկրան և տանում է քասթինգի, որի կանոնները միայն ինքն է լիովին հասկանում։ Ռեժիսորը ծնվել և մեծացել է Բեյրութում, սովորել է Լիբանանի արվեստների ակադեմիայում և այժմ զարգացնում է իր առաջին լիամետրաժ նախագիծը։ Ֆիլմը ներկայացվել է Սանդենսի և Կլերմոն-Ֆերանի ծրագրերում։

Ադրիան Մոյս Դալլինի և Ջավահին Զենտարի «Գունատ արև» / Pale Sun ֆիլմը ֆրանսիական աշխատանք է։ Ամառային լողափում 12-ամյա Աբելը ամաչում է իր հոր մարմնից, որի վրա երևում են հիվանդության հետքերը։ Ֆիլմը խոսում է պատանեկության, ամոթի, մարմնի և ընտանիքի հանդեպ հավատարմության մասին։ Այն ներկայացվել է Կլերմոն-Ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնում։

Դիան Ուեյսի «Անգղներ» / Vultures ֆիլմը Ֆրանսիայի և Հարավային Աֆրիկայի համատեղ արտադրություն է։ Ավտովթարից հետո քարշակ մեքենայի վարորդը փորձում է պահպանել իր «որսը», բայց իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Ռեժիսորը հարավաֆրիկացի կինոգործիչ է, ունի իրավագիտության և կինոյի կրթություն։ Ֆիլմը 2025 թվականին ներկայացվել է Կաննի կինոփառատոնում։

Բալինտ Քենյերեսի «Տեսարան» / The Spectacle ֆիլմը Ֆրանսիայի և Հունգարիայի համատեղ արտադրություն է։ Ֆիլմի կարճ նկարագրության մեջ երիտասարդ ռոմա տղան հայտնվում է լույսի մեջ, բայց այդ լույսը անսպասելիորեն մարում է։ Ռեժիսորի նախորդ կարճամետրաժները ցուցադրվել են Վենետիկում, Կաննում և Սանդենսում։ Նրա նոր աշխատանքը նույնպես ներկայացվել է Կաննի պաշտոնական մրցույթում։

Կադր Դիան Ուեյսի «Անգղներ» / Vultures ֆիլմից:

Սաիդ Զաղայի «Կոյոտներ» / Coyotes ֆիլմը Ֆրանսիայի, Հորդանանի, Պաղեստինի և Մեծ Բրիտանիայի համատեղ արտադրություն է։ Պաղեստինցի վիրաբույժը երկար գիշերային հերթափոխից հետո մեքենայով տուն է վերադառնում, բայց Արևմտյան ափի ամայի ճանապարհը փոխում է նրա կյանքը։ Ռեժիսորը ֆիլմը ներկայացնում է որպես նեոնուար թրիլլեր՝ ստեղծված իրական պատմությունների ազդեցությամբ։ Ֆիլմը ցուցադրվել է Վենետիկի Orizzonti բաժնում և արժանացել է մի շարք մրցանակների։

Հադի Բաբաեյֆարի «Ոչխարներ» / Sheep իրանական ֆիլմում Թեհրանում ապրող փոքրիկ աղջիկը փորձում է փրկել ոչխարներին, որոնք պետք է զոհաբերվեն Էյդ ալ-Ադհայի արարողության ժամանակ։ Ֆիլմը երեխայի հայացքով խոսում է հասարակական և կրոնական ճնշման մասին։ Ռեժիսորի նախորդ աշխատանքը՝ «Եղնիկը», ներկայացվել է Բեռլինալեում, իսկ «Ոչխարներ»-ը նույնպես ունեցել է բեռլինյան ցուցադրություն։

Անտոնիո Լա Կամերայի «Ձայնային պատնեշ» / Le Mur Du Son ֆիլմը Իտալիայի և Շվեյցարիայի համատեղ արտադրություն է։ Դատարկ մարզադահլիճում երկու աղջիկ թաքնված խաղ են խաղում, իսկ մոտեցող ինքնաթիռը փոխում է տարածության և իրականության զգացումը։ Ֆիլմը նկարահանվել է Locarno Spring Academy-ի շրջանակում։ Ռեժիսորի աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ միջազգային փառատոներում և ստացել մրցանակներ։

Անժելիկա Սիգալի «Երիտասարդ եղջերուի մահը» / dying of the young deer ֆիլմը Լոձի ազգային կինոդպրոցի ուսանողական աշխատանք է։ Հելկան թողնում է ընտանեկան տունը և գյուղով քայլում դեպի ամուսնու տուն։ Ռեժիսորը ֆիլմի ներշնչանքը գտել է ընտանեկան հիշողության մեջ՝ հին վերմակի պատմության միջոցով։ Ֆիլմը ցուցադրվել է Գդինյայի, Կլերմոն-Ֆերանի և PÖFF Shorts փառատոներում։

Կադր Հադի Բաբաեյֆարի «Ոչխարներ» / Sheep ֆիլմից:

Արտաշես Անդրեասյանի և Եվգենյա Ռազգուլյաևայի «Սիրելիս» / Lovable ֆիլմը AI տեխնոլոգիաներով ստեղծված փորձարարական աշխատանք է Ռուսաստանից։ Գործողությունները տեղի են ունենում 2088 թվականին։ Երիտասարդ Մարկը ցանկանում է ամուսնանալ Այայի հետ, սակայն նրա ընտանիքը դեմ է, քանի որ աղջիկը մարդանման AI ռոբոտ է։ Ֆիլմը համադրում է գիտաֆանտաստիկա, երաժշտություն, պար և հին ու նոր մտածողության բախման թեման։

Լամ Ցան-Չժաոյի «Երբ վագրը մռնչում է» / When The Tiger Roars ֆիլմը ներկայացնում է Չինաստանը։ 12-ամյա Դանը բախվում է դպրոցական բռնության և լարված հարաբերությունների իր հոր հետ, իսկ կենդանաբանական այգուց վագրի փախուստը փոխում է նրանց միջև լռությունը։ Ռեժիսորը ֆիլմը նկարահանել է իր հայրենի Չաոժոուի լեռնային գյուղում։ Նրա նախորդ աշխատանքները ներկայացվել են Կաննի La Cinef-ում և Բեռլինալեի Generation Kplus-ում։

Ռիտա Ռահիմիի «ՖԱՆԱ՝ Վերադարձ մեկ վայրկյանից» / FANA: Back in a Sec ֆիլմը կարճ հոգեբանական թրիլլեր է, որը ստեղծվել է գեներատիվ կինոյի դաշտում։ Գլխավոր կերպարը՝ Ահուն, վիրտուալ կատարող է, որի իրականությունը ճեղքվում է ավտովթարից հետո։ Ռեժիսորը զարգացնում է FANA ստեղծագործական աշխարհը, որտեղ նույն վիրտուալ կերպարը տարբեր ֆիլմերում դառնում է հիշողության, վտանգի և փոխակերպման կրող։

Յու Ձիպինի «Աղմուկ» / Noise ֆիլմը չինական փորձարարական աշխատանք է։ Տաղանդավոր ավտոմրցարշավորդը իր կարիերայի գագաթնակետին բախվում է ներքին ճգնաժամի։ Ցանկությունը, փառքը և մտքի աղմուկը վերածվում են սև մշուշի, որը սպառնում է խլել նրա իրական ինքնությունը։ Ֆիլմը խոսում է այն մասին, թե ինչպես կարող է մարդը պահպանել իր սկզբնական մաքուր կիրքը ցանկությունների ճնշման մեջ։

Կադր Արտաշես Անդրեասյանի և Եվգենյա Ռազգուլյաևայի «Սիրելիս» / Lovable AI ֆիլմից:

Նիկիտա Մարկի և Սերգեյ Ռոմանովիչի 11:11 ֆիլմը սոցիալական դրամա է Ռուսաստանից։ Փոքր տան մեջ, բնակավայրի եզրին, իրարից օտարված հայրն ու որդին անցկացնում են մեկ գիշեր՝ յուրաքանչյուրը փնտրելով Աստծուն, սերը և ներումը։ Ֆիլմը հիմնված է իրական փորձառության վրա։ Նյութերում նշվում է, որ այն նաև Սերգեյ Ռոմանովիչի անձնական պատմության հետ կապված հեղինակային աշխատանք է։

Ռաֆալ Կիյասի «Մտրակողը» / Khlyst ֆիլմը լեհական AI-ով ստեղծված փորձարարական տեսիլք է։ Գործողությունները տեղի են ունենում Սիբիրում՝ 1918 թվականին։ Քաղաքացիական պատերազմի ֆոնին վանականը փախչում է սառցե տարածքներով՝ իր հետ տանելով սև արկղ։ Ռեժիսորը աշխատում է AI կինոյի դաշտում, իսկ նրա նախորդ նախագծերը ներկայացվել են Սեուլի, Բուսանի, Մելբուռնի և այլ AI կինոփառատոներում։

Դումիտրու Գրոսեյի «Սև տունը» / The Black House ֆիլմը ռումինական դրամա է։ Մեծ քաղաքից գյուղ է գալիս վիրաբույժը, որի վիրահատության ժամանակ մահացել է դեռահաս տղա։ Նա ուզում է վերադարձնել այն գումարի ծրարը, որը վերցրել էր տղայի մորից վիրահատությունից առաջ։ Ֆիլմը խոսում է մեղքի, պատասխանատվության և կոռուպցիայի մասին։ Ռեժիսորը ծնվել է Մոլդովայում, սովորել է Բուխարեստում և երկար տարիներ աշխատել է կինոոլորտում։

Հալա Ալ-Դաասի «Հեռացում» / Removal ֆիլմը կարճ փորձարարական աշխատանք է Կաբո Վերդեից։ Այն խոսում է իրականությունից կտրվելու վտանգի մասին, երբ ուշադրության կորուստը կարող է հանգեցնել բաց թողնված հնարավորությունների։ Հեղինակը արաբերեն լեզվի և գրականության շրջանավարտ է, բանաստեղծ և հոդվածագիր։ Նրա կինեմատոգրաֆիկ աշխատանքը ունի պոետիկ և զգացական մոտեցում։

Կադր Ռաֆալ Կիյասի «Մտրակողը» / Khlyst ֆիլմից:

Միջազգային մրցութային ծրագիրը ցույց է տալիս կարճամետրաժ կինոյի լայն աշխարհագրությունը և թեմատիկ բազմազանությունը։ Այստեղ կողք կողքի են դասական դրաման, քաղաքական թրիլլերը, պատմական մյուզիքլը, պատանեկան պատմությունը, սոցիալական դիտարկումը և AI տեխնոլոգիաներով ստեղծված կինոն։

Ծրագիրը հետաքրքիր է նաև այն պատճառով, որ միավորում է տարբեր փառատոնային ճանապարհներ ունեցող աշխատանքներ։ Որոշ ֆիլմեր արդեն անցել են Կաննի, Վենետիկի, Բեռլինի, Սանդենսի, Կլերմոն-Ֆերանի, Լոկառնոյի և Ռոտերդամի ծրագրերով։ Մյուսները ներկայացնում են երիտասարդ հեղինակների նոր փորձերը և ուսանողական կինոյի թարմ ձայները։

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը կանցկացվի հունիսի 25–29-ը Երևանում և Գյումրիում։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 37
Պիտակներ՝ Երևանի կարճամետրաժ ֆիլմեր կինոփառատոնկարճամետրաժ ֆիլմերփառատոն
Նախորդ նյութը

Քրիստիան Մունջիուի «Ֆյորդը» արժանացել է Կաննի 79-րդ կինոփառատոնի «Ոսկե արմավենուն»

Հաջորդ նյութը

«Mother Mary»․ փոփ-սրբի թաղումը, որը չդարձավ մեծ կինոիրադարձություն

Առնչվող Նյութեր

30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

Հեղինակ՝ KinoPress Staff
04.10.2026

Մեղրիում ավարտվել է Համագործակցության երկրների կինոփառատոնը՝ 30 կարճամետրաժ ֆիլմով, յոթ երկրների մասնակցությամբ և մրցանակներով։

Հայկական անիմացիան՝ Կաննում. «Ձմեռն անվերջ» ֆիլմը մրցանակի է արժանացել La Cinef ծրագրում

Հայկական ժամանակակից անիմացիան կներկայացվի ANIMASYROS-ի «Tribute to Armenia» հատուկ ծրագրում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.09.2026

ANIMASYROS 2026-ի «Tribute to Armenia» ծրագրում Սիրոս կղզում կներկայացվի հայկական ժամանակակից անիմացիան՝ վեց կարճամետրաժ ֆիլմով։

Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.09.2026

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան Վենետիկի կինոփառատոնի արդյունաբերական հարթակում կներկայացնի «Սինեմա Ալյանսը» և «Վերա» նախագիծը։

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
30.08.2026

Նյու Յորքի 64-րդ կինոփառատոնը երկու ծրագրով կներկայացնի Արտավազդ Փելեշյանի վերականգնված ֆիլմերի գրեթե ամբողջական հետահայաց ցուցադրությունը՝ ԱՄՆ-ում։

Հաջորդ նյութը
«Mother Mary»․ փոփ-սրբի թաղումը, որը չդարձավ մեծ կինոիրադարձություն

«Mother Mary»․ փոփ-սրբի թաղումը, որը չդարձավ մեծ կինոիրադարձություն

  • Արամ Ասատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

    Արամ Ասատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

    3 կիսումներ
    Կիսվել 1 Հրապարակել X-ում 1
  • Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • Ամենասեքսուալ 5 ֆիլմը՝ ըստ ԿինոՊրեսի. մաս 2

    47 կիսումներ
    Կիսվել 19 Հրապարակել X-ում 12
  • «Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: